Գլխավոր տեղեկություն
Համար
N 111-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (24.04.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.15-2024.04.28 Պաշտոնական հրապարակման օրը 23.04.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.04.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«15» ապրիլ 2024 թ.

N 111-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 40-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի մայիսի 18-ի «Էլեկտրոնային առողջապահության համակարգում պացիենտին տրվող էլեկտրոնային տեղեկատվության պատուհանում պահվող պացիենտի տվյալները դիտելու կանոնները, պացիենտի (կամ նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ տեղեկատվությանը ծանոթանալու անձանց և վերջիններիս իրավասության շրջանակը, պացիենտի էլեկտրոնային տեղեկատվության հասանելիության պատուհան մուտք գործելու և նրա անձնական, ներառյալ` հատուկ կատեգորիայի տվյալները դիտելու կարգը, ինչպես նաև պացիենտի` էլեկտրոնային տեղեկատվության հասանելիության պատուհան մուտք գործելու համար համաձայնության ձևը սահմանելու մասին» N 40-Ն հրամանի հավելված 1-ի 3-րդ կետը լրացնել նոր՝ 6-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«6) «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցները կարող են դիտել միայն Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի սահմանած սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների համաձայն հաղորդման և հաշվառման ենթակա վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների և հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի վերաբերյալ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նշված տվյալները՝ հանրային առողջության վիճակի վերահսկման, գնահատման, ինչպես նաև ռիսկերի և վտանգների վերհանման և դրանց դեմ պայքարի, հիվանդությունների համալիր հսկողության, համաճարակաբանական դիտարկման, հիվանդությունների կանխարգելման, բուժման և կառավարման, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ գործողությունների իրականացման, հաշվետվողականության ապահովման նպատակներով։»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

15.04.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2024 թվական: