ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«15» ապրիլ 2024 թ. |
N 2172-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի ԹԻՎ 1891-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Առողջապահության նախարարի 2024 թվականի ապրիլի 4-ի ««ԳԵՎՄԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2023 թվականի հուլիսի 12-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-003508 լիցենզիայի գործողությունը որոշ տեսակների մասով կասեցնելու մասին» թիվ 1891-Ա հրամանի 1-ին կետից հանել «կոսմետոլոգիական, մանկական ստոմատոլոգիական ընդհանուր պրակտիկա, օրթոպեդիկ ստոմատոլոգիական» բառերը:
Ա. Ավանեսյան |