Գլխավոր տեղեկություն
Համար
N 2411-Ա/2
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (21.11.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
20.11.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«20» նոյեմբերի 2023 թ.

N 2411-Ա/2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԱԲՈՎՅԱՆԻ ԱՐԹՈՒՐ ՎԱՆՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 6 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԱՐՐԱԿԱՆ (ԸՆԴՀԱՆՈՒՐ) ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ (ԸՆԴՀԱՆՈՒՐ) ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելվածներ՝ NN 3,5-ի 3-րդ, 5.1-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 159/3 նիստի եզրակացությունը՝

 

Հրամայում եմ

 

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Աբովյանի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ տարրական (ընդհանուր) հանրակրթական ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, սովորողների համակազմի սահմանային 300 տեղով կրթական գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր:

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Աբովյանի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ հիմնական (ընդհանուր) հանրակրթական ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, սովորողների համակազմի սահմանային 350 տեղով կրթական գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր:

3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա. Արշակյանին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Սվաջյանին:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

11/20/2023