Գլխավոր տեղեկություն
Համար
N 109-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (27.04.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.15-2024.04.28 Պաշտոնական հրապարակման օրը 17.04.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.04.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 ապրիլ 2024 թ.

N 109-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՌՈԶԱՑԵԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1․ Հաստատել ռոզացեայով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

12.04.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«12» ապրիլ 2024 թվականի

N 109-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՌՈԶԱՑԵԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

Լ71

Ռոզացեա (վարդագույն կորյակներ)

2)

L71.0

Շուրջբերանային մաշկաբորբ

3)

L71.1

Ռինոֆիմա

4)

L71.8

Այլ ռոզացեա

5)

L71.9

Ռոզացեա՝ չճշտված

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

 

1)

Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Դեռահաս, մեծահասակ

2)

Պացիենտի սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)

ա․ երկրորդային վարակի միացում՝ մանրէային (բակտերիալ), վիրուսային,
բ․ ռինոֆիմա,
գ․ կոնյուկտիվիտ,
դ․ աբսցես:
ե․ մաշկի հաստացում:

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ:

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային, շտապ

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Մաշկաբան և վեներաբան, ակնաբույժ, ալերգոլոգ և իմունոլոգ

8)

Գանգատներ

ա․ հիմնական ախտանիշներ՝ էրիթեմա, ցավ, քոր, պապուլոպուստուլյոզ ցանավորում բնորոշ տեղակայումների՝ դեմքի, այտի, քթի շրջանում։
բ․ լրացուցիչ ախտանիշներ՝ աչքերի կարմրություն, քոր

9)

Անամնեզ

Որոշակի գենետիկ նախատրամադրվածություն՝ մոտ ազգականների շրջանում դեմքի մաշկի, հազվադեպ պարանոցի, դեկոլտեի շրջանի անցողիկ կամ կայուն կարմրության դեպքեր։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Մաշկը էրիթեմատոզ, հաստացած։ Թարախաբշտիկների առկայություն։

11)

Հոսպիտալացման ցուցում

ա․ Ռինոֆիմայի զարգացում,
բ․ Տեղային բուժման նկատմամբ կայունություն,
գ․ Տարածուն վարակային բարդությունների զարգացում։

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/Հ

Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Մաշկաբան և վեներաբան

1

1

2)

Ալերգոլոգ և իմունոլոգ

0,3

0,3

3)

Հոգեթերապևտ

0,1

0,1

4)

Ակնաբույժ

0,1

0,1

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

 Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Հոմեոստազի տարբեր խանգարումներ՝ պայմանավորված վիճակի ծանրությամբ

2)

Առկա չէ

Արյան շիճուկում ալանինամինոտրանսֆերազայի (ԱԼՏ) որոշում

-

0.4

Ցուցանիշների բարձրացում, որպես լյարդի ախտահարման նշան

3)

Առկա չէ

Արյան շիճուկում ասպարտատամինատրանսֆերազայի (ԱՍՏ) որոշում

-

0.4

Ցուցանիշների բարձրացում, որպես լյարդի ախտահարման նշան

4)

Առկա չէ

Ընդհանուր բիլիռուբինի որոշում

-

0.4

Ցուցանիշի բարձրացում, որպես օրգանիզմում ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի աղբյուր

5)

Առկա չէ

Ուղղակի բիլիռուբինի որոշում

-

0.4

Ցուցանիշի բարձրացում

6)

Առկա չէ

Անուղղակի բիլիռուբինի որոշում

-

0.4

Ցուցանիշի բարձրացում

7)

Առկա չէ

Կրեատինինի որոշում

-

0.2

Նեֆրոպաթիայի դեպքում ցուցանիշի աճ հետագա սուր երիկամային անբավարարության զարգացումով:

8)

Առկա չէ

Միզանյութի որոշում

-

0.2

Նեֆրոպաթիայի դեպքում ցուցանիշի աճ հետագա սուր երիկամային անբավարարության զարգացումով

9)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

1

Բոլոր տեսակների ընդհանուր ախտորոշիչ համալիրի շրջանակներում մեկնաբանվող խախտումներ

10)

Առկա չէ

Մաշկային ալերգիկ փորձերի իրականացում

-

0․5

Վիճակը բարդացնող հնարավոր ալերգենների հայտնաբերում

Գործիքային հետազոտություններ

11)

Առկա չէ

Որովայնի օրգանների ուլտրաձայնային (ՈՒՁՀ) հետազոտություն

1

1

Որովայնի խոռռոչի օրգանների ընդհանուր վիճակի գնահատում

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/Հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1)

Մետրոնիդազոլ 1% նրբաքսուք 0,75%

Մետրոնիդազոլ նրբաքսուք 0,75%

պարկուճ

0,3

5

140

28

2)

Մետրոնիդազոլ 1% դոնդող

Մետրոնիդազոլ 1% դոնդող

պարկուճ

0,3

5

140

28

3)

Ազելաինաթթու15% նրբաքսուք

Ազելաինաթթու 15% նրբաքսուք

պարկուճ

0,3

5

140

28

4)

Կլինդամիցին (կլինդամիցինի ֆոսֆատ) դոնդող 10մգ/գ Կլինդամիցին դոնդող 1%

 Կլինդամիցին (կլինդամիցինի ֆոսֆատ) դոնդող 10մգ/գ Կլինդամիցին դոնդող 1%

պարկուճ

0,3

5

140

28

5)

Տակրոլիմուս 0.03%

Տակրոլիմուս 0.03%

քսուկ

0,3

5

140

28

6)

Պիմեկրոլիմուս 1%

Պիմեկրոլիմուս 1%

նրբաքսուք

0,3

5

140

28

7)

Ադապալեն 0.1%

Ադապալեն 0.1%

նրբաքսուք

0,3

5

140

28

8)

Իվերմեկտին 10մգ/գ

Իվերմեկտին 10մգ/գ

նրբաքսուք

0,3

5

140

28

9)

Բենզոիլ պերօքսիդ դոնդող արտաքին կիրառման 50մգ/գ

Բենզոիլ պերօքսիդդոնդող արտաքին 50մգ/գ

պարկուճ

0,3

5

140

28

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝

1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/Հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Թաց փաթաթումներ/թրջոցներ

0,5

-

10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1 https://www.uptodate.com/contents/rosacea-pathogenesis-clinical-features-and-diagnosis?search=rosacea&source=search_result&selectedTitle=3~47&usage_type=default&display_rank=2

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 ապրիլի 2024 թվական: