Գլխավոր տեղեկություն
Համար
N 1779-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (30.03.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
29.03.2024
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«29» մարտ 2024 թ.

N 1779-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ N 1 ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-XX-001037 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, «ՀԱՂԹԱՆԱԿ» շուրջօրյա խնամքի կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի լիազորված անձ Աննա Սաֆարյանի կողմից 2024 թվականի մարտի 25-ին ներկայացված հայտը.

 

Հրամայում եմ`

 

1. «ԵՐԵՎԱՆԻ N 1 ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2007 թվականի հուլիսի 31-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-XX-001037 լիցենզիան վերաձևակերպել «ՀԱՂԹԱՆԱԿ» շուրջօրյա խնամքի կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության անվամբ, լիցենզիայում իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանել` ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 Փ/45:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ՀԱՂԹԱՆԱԿ» շուրջօրյա խնամքի կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Պարտականությունները կատարող`

Լ. Նանուշյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան