Գլխավոր տեղեկություն
Համար
N 100-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (22.04.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.01-2024.04.14 Պաշտոնական հրապարակման օրը 12.04.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
02.04.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«02» ապրիլ 2024 թ.

N 100-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԼՅԱՐԴԻ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ՃԱՐՊԱՅԻՆ ԿԱԶՄԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՈՎ, ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ՖԻԲՐՈԶՈՎ ԵՎ ՍԿԼԵՐՈԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել լյարդի ալկոհոլային ճարպային կազմափոխությունով, ալկոհոլային ֆիբրոզով և սկլերոզով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

02.04.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«02» ապրիլ 2024 թվականի

N 100-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԼՅԱՐԴԻ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ՃԱՐՊԱՅԻՆ ԿԱԶՄԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՈՎ, ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ՖԻԲՐՈԶՈՎ ԵՎ ՍԿԼԵՐՈԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

K70.0

Լյարդի ալկոհոլային ճարպային կազմափոխություն (ճարպային լյարդ)

2)

K70.2

Լյարդի ալկոհոլային ֆիբրոզ և սկլերոզ

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Լյարդի ստեատոզ-հեպատոցիտներում ճարպի կուտակում, առանց բորբոքման կամ ֆիբրոզի (ֆիբրոզի փուլը F0): Լյարդի ֆիբրոզի փուլերը

ա. F1` առկա է ֆիբրոզ, որը տեղակայված է միայն պորտալ տրակտի շրջանում,

բ. F2` ֆիբրոզը տարածվում է պորտալ տրակտի սահմաններից դուրս, բայց չի կապվում հարևան պորտալ տրակտի հետ կամ կարող են առաջանալ մինիմալ պորտո-պորտալ ֆիբրոզ կապեր,

գ. F3` առկա է կամրջող ֆիբրոզ՝ պորտո-պորտալ և պորտո-ցենտրալ ֆիբրոզ կապեր առանց ռեգեներացիոն հանգույցների,

դ. F4` ցիռոզ՝ կամրջող ֆիբրոզ և ռեգեներացիոն հանգույցներ /ընդգրկված չէ սույն գործելակարգում/

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Աղեստամոքսաբան (գաստրոէնտերոլոգ), թերապևտ

8)

Գանգատներ

Ալկոհոլային ստեատոզի և ֆիբրոզի /առանց ցիռոզի/ դեպքերի մեծ մասը ասիմպտոմ է։ Կարող են առկա լինել ոչ սպեցիֆիկ նշաններ՝ հոգնածություն, աջ թուլակողի դիսկոմֆորտ, ինչպես նաև արտահայտվել ալկոհոլի չարաշահմանը բնորոշ նշաններ (ալկոհոլային պոլինևրոպաթիա, էնցեֆալոպաթիա, հիշողության խանգարում, արագ հոգնածություն, գլխապտույտ, գլխացավ հալյուցինացիաներ, դեպրեսիա և այլն):

9)

Անամնեզ

Անամնեզում ալկոհոլի երկարատև օգտագործում, ընդ որում ալկոհոլի մեծ քանակների քրոնիկ օգտագործման դեպքերի 95%-ում զարգանում է լյարդի ստեատոզ, իսկ ստեատոզի ֆոնի վրա ֆիբրոզ և հետագայում ցիռոզ զարգանում է մինչև 30% դեպքերում՝ 10 տարվա կտրվածքով։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Քթի կարմրություն, հարականջային գեղձերի մեծացում: Որովայնի պալպացիայով հնարավոր է հայտնաբերել լյարդի չափերի մեծացում:

11)

Հոսպիտալացման Ցուցում

Կիրառելի չէ

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Գաստրոէնտերոլոգ/աղեստամոքսաբան

1

-

2)

Էնդոսկոպիստ (ներզննական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մասնագետ)

0,2

-

3)

Ինտենսիվ թերապիայի մասնագետ (անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ)

/էնդոսկոպիայի համար/

0,2

-

4)

Ճառագայթային ախտորոշման մասնագետ

1

-

5)

Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ

0,1

-

6)

Թմրաբան (նարկոլոգ)

0,2

-

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

-

Ալկոհոլի չարաշահմանը բնորոշ է մակրոցիտար անեմիան, իսկ եթե առկա է լեյկոցիտոզ, ապա հնարավոր է այլ ախտորոշում՝ ալկոհոլային հեպատիտ

2)

Առկա չէ

Գլյուկոզի մակարդակի որոշում

1

-

Ստեատոզի և ֆիբրոզի պատճառ կարող է լինել նաև մետաբոլիկ համախտանիշը, որին բնորոշ է հիպերգլիկեմիան

3)

Առկա չէ

Կրեատինինի մակարդակի որոշում

0.5

-

Բարձր մակարդակը կարող է վկայել լյարդի ախտահարման ավելի խոր փուլերի մասին կամ ուղեկցող երիկամային ախտահարման մասին

4)

Առկա չէ

Ասպարտատամինատրանսֆերազի (ԱՍՏ), Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ), Հիմնային ֆոսֆատազի (ՀՖ),

Գամմագլյուտամատ տրանսֆերազի (ԳԳՏ),

Բիլիռուբինի մակարդակի որոշում

1

-

Բոլոր ցուցանիշները կարող են լինել բարձր, ինչպես նաև նորմալ։ Կարևոր է ԱՍՏ / ԱԼՏ հարաբերակցությունը, որը հատկապես ալկոհոլային ֆիբրոզի փուլում դառնում է >1, ինչպես նաև ԳԳՏ անհամաչափ բարձրացումը նույնպես բնորոշ է լյարդի ալկոհոլային ախտահարմանը

5)

Առկա չէ

Արյան մեջ ֆերիտինի մակարդակի որոշում

0,5

-

Անեմիայի դեպքում հարկ է պարզել, թե որ նյութի պակասից է, կարող է լինել երկաթի պակաս, որի դեպքում դիտվում է ֆերիտինի ցածր մակարդակ, իսկ բարձր մակարդակը կարող է վկայել լյարդի երկրորդային հեմոքրոմատոզի մասին

6)

Առկա չէ

Արյան մեջ տրանսֆերինի հագեցման մակարդակի որոշում

0,1

-

Ֆերիտինի բարձր կամ ցածր մակարդակի դեպքում երկաթի պակասը կամ ավելցուկը հստակեցնելու նպատակով

7)

Առկա չէ

Արյան մեջ ցիանոկոբալամինի (վիտամին B12) մակարդակի որոշում

0,6

-

Ալկոհոլի չարաշահման դեպքում բնորոշ է այս վիտամինի պակաս

8)

Առկա չէ

Արյան մեջ հոմոցիստեինի մակարդակի որոշում

0,2

-

Հստակեցնում է վիտամին B12 պակասը, եթե մակարդակը բարձր է

9)

Առկա չէ

Արյան մեջ ֆոլաթթվի (վիտամին B9) մակարդակի որոշում մակարդակի որոշում

0,6

-

Ալկոհոլի չարաշահման դեպքում բնորոշ է այս վիտամինի մակարդակի իջձցումը

10)

Առկա չէ

Արյան պրոթրոմբինային ժամանակի, պրոթրոմբինային ինդեքսի և միջազգային նորմալացված հարաբերության (INR, ՄՆՀ) որոշում

0.8

-

Լյարդի ցանկացած ախտահարման դեպքում իջած մակարդակը վկայում է լյարդի սինթետիկ ֆունկցիայի անկման կամ լեղու հոսքի խանգարման հետևանքով վիտամին K թերներծծման մասին

11)

Առկա չէ

Արյան մեջ ընդհանուր սպիտակուցի և ալբումինի մակարդակի որոշում

0․8

-

Լյարդի ցանկացած ախտահարման դեպքում իջած մակարդակը վկայում է լյարդի սինթետիկ ֆունկցիայի անկման մասին

12)

Առկա չէ

Արյան մեջ C-ռեակտիվ սպիտակուցի որոշում

0,1

-

Բարձր մակարդակը վկայում է արդեն ալկոհոլային ստեատոհեպատիտի մասին

13)

Առկա չէ

Արյան մեջ հեպատիտ Բ մակերեսային հակածնի (HbsAg), հեպատիտ Բ կորիզային հակածնի (հակա-HBc) հակամարմինների որոշում

1

-

Պարտադիր ստուգվող ցուցանիշներ են լյարդի ցանկացած ախտահարման դեպքում, բացառելու համար վիրուսային հեպատիտները

14)

Առկա չէ

Արյան մեջ հեպատիտ Ց հակածնի (հակա-HCV) հակամարմինների կամ հեպատիտ Ց-ի հակածնի (HCV) ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) որոշում

1

-

Պարտադիր ստուգվող ցուցանիշներ են լյարդի ցանկացած ախտահարման դեպքում, բացառելու համար վիրուսային հեպատիտները

15)

Առկա չէ

Արյան մեջ`

• հակակորիզային՝ ANA,

• հակամիտոքոնդրիալ՝ AMA,

• պերինուկլեար հականեյտրոֆիլային ցիտոպլազմատիկ՝ pANCA,

• հակա-հարթմկանային՝ ASMA հակամարմինների որոշում

0,2

-

Լյարդի ախտահարման այլ ուղեկցող պատճառներից աուտոիմուն հեպատիտը կամ առաջնային բիլիար խոլանգիտը հայտնաբերելու նպատակով

16)

Առկա չէ

Արյան մեջ ցերուլոպլազմինի մակարդակի որոշում

0,2

-

Լյարդի ճարպային վերափոխման այլ ուղեկցող պատճառներից Ուիլսոնի հիվանդության հայտնաբերման նպատակով

17)

Առկա չէ

Արյան մեջ ալֆա-ֆետոպրոտեինի մակարդակի որոշում

0,2

-

F3 փուլում անհրաժեշտ է կատարել հեպատոցելյուլյար կարցինոմայի սկրինինգ՝ սույն օնկոմարկերի որոշման միջոցով

18)

Առկա չէ

Արյան մեջ ընդհանուր խոլեստերինի և բարձր խտության լիպոպրոտեինների (HDL) և ցածր խտության լիպոպրոտեինների (ԼDL) ֆրակցիաների մակարդակի որոշում

0,6

-

Ստեատոզի և ֆիբրոզի պատճառ կարող է լինել նաև մետաբոլիկ համախտանիշը, որին բնորոշ է խոլեստերինի հատկապես HDL ֆրակցիայի մակարդակի իջեցում

19)

Առկա չէ

Արյան մեջ տրիգլիցերիդների մակարդակի որոշում

0,6

-

Ստեատոզի և ֆիբրոզի պատճառ կարող է լինել նաև մետաբոլիկ համախտանիշը, որին բնորոշ է տրիգլիցերիդների մակարդակի բարձրացում

20)

Առկա չէ

Մեզում էթիլգլյուկուրոնիդի (uEtG) կամ էթիլոսւլֆատի (EtS) որոշում

0,05

-

Գնահատում է վերջին 3 օրերի ընթացքում ալկոհոլից ժուժկալությունը (uEtG<500 ng/ml, EtS<75 ng/ml)

21)

Առկա չէ

Մազերում էթիլգլյուկուրոնիդի (hEtG) որոշում

0,05

-

Գնահատում է վերջին 6 ամսում ալկոհոլից ժուժկալությունը, <30 pg/mg

 

Գործիքային հետազոտություններ

22)

Առկա չէ

Որովայնի գերձայնային հետազոտություն

1

-

Լյարդի ստեատոզը հայտնաբերելու առաջնահերթ մեթոդ է

23)

Առկա չէ

Լյարդի էլաստոմետրիա, CAP (վերահսկման թուլացման պարամետր (control attenuation parameter)) չափումով

0,6

-

Լյարդի ֆիբրոզի և ճարպային կազմափոխման աստիճանը գնահատելու ոչ ինվազիվ մեթոդ

24)

Առկա չէ

Լյարդի բիոպսիա

0,05

-

Ոչ ինվազիվ մեթոդներով ֆիբրոզի փուլը, ճարպային կազմափոխման աստիճանը գնահատելու անհնարինության դեպքում, կամ լյարդի ախտահարման այլ պատճառի կասկածի դեպքում:

25)

Առկա չէ

Լյարդի բիոպտատի հյուսվածքաբանական հետազոտություն

0,05

-

Ֆիբրոզի փուլը, ճարպային կազմափոխման աստիճանը գնահատելու, այլ հիվանդություններին բնորոշ հյուսվածքաբանական նշաններ հայտնաբերելու նպատակով

26)

Առկա չէ

Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա (ԷԳԴՍ)

0,1

-

Ֆիբրոզի բարձր փուլերում՝ F3, պորտալ գերճնշման նշանների՝ կերակրափողի կամ ստամոքսի վարիկոզ լայնացած երակների հայտնաբերման նպատակով

27)

Առկա չէ

ԷԳԴՍ ժամանակ կերակրափողից, ստամոքսից կամ 12-մատնյա աղիքից վերցված բիոպտատի հյուսվածքա-բանական հետազոտություն

0,05

-

Անհրաժեշտության դեպքում, եթե ԷԳԴՍ հայտնաբերում է որևէ ախտաբանական փոփոխություն, դրա բնույթը պարզելու նպատակով:

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Երկաթի (III) հիդրօքսիդի և պոլիմալտոզի համալիր դեղահատեր ծամելու 100մգ

Եր Երկաթի (III) հիդրօքսիդի և պոլիմալտոզի համալիր դեղահատեր ծամելու 100մգ

Հատ

0,1

0,8

120

60

2)

Ֆոլաթթու դեղահատեր 5մգ

Ֆոլաթթու դեղահատեր 5մգ

Հատ

0,3

1

60

60

3)

Ցիանոկոբալամին լուծույթ ե/մ և մ/մ ներարկման 0,5մգ/մլ

Ցիանոկոբալամին լուծույթ ե/մ և մ/մ ներարկման 0,5մգ/մլ

Հատ

0,1

0,6

24

60

4)

Ֆիտոմենադիոն լուծույթ ներարկման 2մգ/0.2մլ

Ֆիտոմենադիոն լուծույթ ներարկման 2մգ/0.2մլ

Մգ

0,02

10

20

200

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Կիրառելի չէ

-

-

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Լյարդի ուսումնասիրության եվրոպական ասոցիացիա. Էլեկտրոնային հասցե՝ easloffice@easloffice.eu; Լյարդի ուսումնասիրության եվրոպական ասոցիացիա. EASL Կլինիկական պրակտիկայի ուղեցույցներ. Ալկոհոլի հետ կապված լյարդի հիվանդության կառավարում: J Hepatol. 2018թ․ հուլիս; 69 (1): 154-181. ԴՈԻ՝ 10.1016/j.jhep.2018.03.018. Epub 2018թ․ ապրիլի 5. PMID՝ 29628280: / European Association for the Study of the Liver. Electronic address: easloffice@easloffice.eu; European Association for the Study of the Liver. EASL Clinical Practice Guidelines: Management of alcohol-related liver disease. J Hepatol. 2018 Jul;69(1):154-181. doi: 10.1016/j.jhep.2018.03.018. Epub 2018 Apr 5. PMID: 29628280.

2. Քրեբբ, Դեյվիդ Վ.*; Իմ, Ջին Յ. Սաբո, Գյոնգի; Մելլինգեր, Ջեսիկա Լ. Լուսի, Մայքլ Ր.. Ալկոհոլի հետ կապված լյարդի հիվանդությունների ախտորոշում և բուժում. 2019թ․ գործնական ուղեցույց Լյարդի հիվանդությունների ուսումնասիրության ամերիկյան ասոցիացիայից: Hepatology 71(1):p 306-333, հունվար 2020թ. | ԴՈԻ՝ 10.1002/hep.30866 / Crabb, David W.*; Im, Gene Y.; Szabo, Gyongyi; Mellinger, Jessica L.; Lucey, Michael R.. Diagnosis and Treatment of Alcohol‐Associated Liver Diseases: 2019 Practice Guidance From the American Association for the Study of Liver Diseases. Hepatology 71(1):p 306-333, January 2020. | DOI: 10.1002/hep.30866

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան