Գլխավոր տեղեկություն
Համար
N 53-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (10.04.2024-24.07.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.02.01/3(482) Հոդ.24
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.09.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 հունվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10014009

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 սեպտեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 53-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԴԺՎԱՐԱՄԱՏՉԵԼԻ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ, ՀԱՏՈՒԿ ԵՎ ԴԺՎԱՐԱՄԱՏՉԵԼԻ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 02.03.16 N 08-Ն)

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասը

(նախաբանը խմբ. 26.05.21 N 43-Ն)

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել`

1) Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրման չափորոշիչը` համաձայն հավելված N 1-ի,

2) հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկը` համաձայն հավելված N 2-ի,

3) (ենթակետն ուժը կորցրել է 02.03.16 N 08-Ն)

(1-ին կետը փոփ. 02.03.16 N 08-Ն)

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Դ. Դումանյան

Հավելված N 1

 ՀՀ առողջապահության նախարարի

 2013 թվականի սեպտեմբերի 20-ի

N 53-Ն հրամանի

 

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՈՒ ԴԺՎԱՐԱՄԱՏՉԵԼԻ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
(վերնագիրը խմբ. 04.02.21 N 05-Ն)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշիչը կարգավորում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Հատուկ ու դժվարամատչելի են համարվում այն բժշկական հետազոտությունները, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում ունեն տարածքային առումով անբավարար հասանելիություն, ընդգրկված չեն առողջապահության նախարարի կողմից հաստատված առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպություններում ամբողջ բնակչության համար անվճար իրականացվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների փաթեթում և ներառված են սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված ցանկում:

3. Հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով ըստ բժշկական ցուցումների իրականացվում են.

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին, բացառությամբ՝ զորակոչային (18-27 տարեկան՝ ներառյալ պարտադիր զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրված և 27 տարին չլրացած), 27 տարեկանից բարձր տարիք ունեցող և զինվորական ծառայություն չանցած, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների և զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց, որոնց հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշմամբ,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված չարորակ նորագոյացություններով և տուբերկուլոզ ախտորոշում ունեցող բոլոր պացիենտներին,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց, ում սահմանված կարգով ուղեգիր է տրամադրվել Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված պոլիկլինիկական բժշկական օգնություն տրամադրող կազմակերպություններում մշտական գործող ուղեգրող հանձնաժողովների կողմից,

4) սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկի 5-րդ բաժնի 65-րդ, 66-րդ և 67-րդ կետերով սահմանված հետազոտությունները՝ միայն ադրենոգենիտալ համախտանիշի նորածնային սքրինինգ ծրագրի շրջանակներում հայտնաբերված մակերիկամի կեղևի դիսֆունկցիա (ադրենոգենիտալ համախտանիշ) ախտորոշմամբ երեխաներին:

(3-րդ կետը լրաց. 05.04.24 N 103-Ն)

4. Այն հետազոտությունները, որոնք ընդգրկված չեն սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկում և առողջապահության նախարարի կողմից հաստատված առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպություններում ամբողջ բնակչության համար անվճար իրականացվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների փաթեթում, իրականացվում են վճարովի հիմունքներով ամբողջ բնակչության համար:

 

2. ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ՈՒ ԴԺՎԱՐԱՄԱՏՉԵԼԻ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

5. Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հատուկ ու դժվարամատչելի հետազոտությունները իրականացվում են առողջության առաջնային պահպանման օղակի, դիսպանսեր հսկողություն իրականացնող բժշկական կազմակերպության բժշկի, գերատեսչական մարմինների, բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով ուղեգրման միջոցով:

6. Հատուկ ու դժվարամատչելի հետազոտությունները իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում գործող այն բժշկական կազմակերպություններում, որոնք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի մասով կնքել են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագիր:

7. Պացիենտը հատուկ ու դժվարամատչելի հետազոտություններ իրականացնող բժշկական կազմակերպություն է ներկայացնում.

1) անձը հաստատող փաստաթուղթ,

2) թղթային ուղեգրման դեպքում՝ թղթային ուղեգիր, իսկ էլեկտրոնային ուղեգրման դեպքում հիմք է ընդունվում էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա ուղեգիրը,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ և դրա պատճենը,

4) չարորակ նորագոյացություններով տառապող անձինք` «Չարորակ նորագոյացություն» ախտորոշումը հաստատող տեղեկանք` տրված ուռուցքաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզավորված կազմակերպության կողմից,

5) տուբերկուլոզ ախտորոշում ունեցող անձինք` «տուբերկուլոզ» ախտորոշումը հաստատող տեղեկանք` տրված տուբերկուլոզային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզավորված կազմակերպության կողմից,

6) վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում՝ տեղեկանք կամ քաղվածք հղիի հսկողության քարտից` տրված հղիի նախածննդյան հսկողություն իրականացնող բժշկական կազմակերպության կողմից:

8. Պայմանագրային գումարի ամսական համամասնության սպառման դեպքում բժշկական կազմակերպությունը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով հերթագրման միջոցով:

9. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ ու դժվարամատչելի հետազոտությունները անզգայացմամբ կարող են իրականացնել այն բժշկական կազմակերպությունները, որոնք՝

1) ունեն «Անեսթեզիոլոգիա» բժշկական օգնության և սպասարկման տեսակի գծով լիցենզիա,

2) ունեն միևնույն շենքային տարածքում տեղակայված «Անեսթեզիոլոգիա» բժշկական օգնության և սպասարկման տեսակի գծով լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության հետ տվյալ ծառայությունների մատուցման պայմանագիր:

10. Այն դեպքում, երբ ուղեգրում նշված հետազոտությունը, ըստ այն իրականացնող բժշկական կազմակերպության բժիշկ-մասնագետի, չի համապատասխանում կամ բավարար չէ լիարժեք ախտորոշման համար, հետազոտությունն իրականացնող բժշկական կազմակերպության մասնագետը իրավասու է փոխել հետազոտության տեսակը կամ ծավալը, որի վերաբերյալ կատարում է գրառում էլեկտրոնային առողջապահության համակարգում:

(հավելվածը խմբ. 02.03.16 N 08-Ն, 04.02.21 N 05-Ն, լրաց. 05.04.24 N 103-Ն)

 

Հավելված N 2

 ՀՀ առողջապահության նախարարի

 2013 թվականի սեպտեմբերի 20-ի

N 53-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՏՈՒԿ ՈՒ ԴԺՎԱՐԱՄԱՏՉԵԼԻ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(վերնագիրը խմբ. 04.02.21 N 05-Ն) 

 

ԹԻՎ

ՏԵՍԱԿԸ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԵՂԱՆԱԿԸ

1. ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 1.

Համակարգչային տոմոգրաֆիա

տարեկան 3 անգամ

 2.

Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա

 

   1)

Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` սարքի հզորությունը մինչև 3 տեսլա, կամ

տարեկան 2 անգամ

   2)

Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` սարքի հզորությունը 3 տեսլա և միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` սարքի հզորությունը մինչև 3 տեսլա

յուրաքանչյուրը տարեկան 1 անգամ

 3.

Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա

Նախարարի հրամանով

 4.

Ռադիոնուկլիդային ախտորոշման հետազոտություններ

տարեկան 2 անգամ

 5.

Աորտայի, մագիստրալ անոթների և պերիֆերիկ անոթների անգիոգրաֆիա

տարեկան 2 անգամ

 6.

Գլխուղեղի ներգանգային և արտագանգային անոթների գերձայնային դուպլեքս հետազոտություն

տարեկան 2 անգամ

 7.

Վերջութային անոթների հեմոդինամիկայի գերձայնային դուպլեքս հետազոտություն

ըստ ցուցումի

 8.

Մագիստրալ անոթների, որովայնի, կոնքի, փոշտի օրգանների գերձայնային դուպլեքս հետազոտություն

ըստ ցուցումի

 9.

Էխոկարդիոգրաֆիա դուպլեքս հետազոտությամբ

ըստ ցուցումի

 10.

Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա

ըստ ցուցումի

 11.

Էխոէնցեֆալոգրաֆիա

ըստ ցուցումի

 12.

Էլեկտրոկարդիոգրաֆիա չափավորված ծանրաբեռնվածությամբ (տրեդմիլ-թեստ կամ վելոէրգոմետրիա)

ըստ ցուցումի

 13.

Էլեկտրանեյրոմիոգրաֆիա

ըստ ցուցումի

 14.

Կոլոնոսկոպիա

ըստ ցուցումի

 15.

Կոլպոսկոպիա (բիոպսիայով և վիրուսոլոգիական, ցիտոլոգիական հետազոտությամբ)

տարեկան 2 անգամ

 16.

Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա ( ըստ ցուցումների՝ հելիկոբակտեր պիլորիի որոշմամբ)

տարեկան 2 անգամ

 17.

Մամոգրաֆիա

ըստ ցուցումի

 18.

Սպիրոմետրիա (համակարգչային), այդ թվում սալբուտամոլային փորձով

ըստ ցուցումի

 19.

Էլեկտրասրտագրություն հոլտեր մոնիտորինգ

ըստ ցուցումի

 20.

Ուռոդինամիկական համալիր հետազոտում (ուռոֆլյուոմետրիա, ցիստոտոնոմետրիա, ուրետրայի պրոֆիլոմետրիա)

ըստ ցուցումի

 21.

Աուդիոմետրիա (խաղային, տոնալ), օբյեկտիվ օտոակուստիկ, տիմպանոմետրիա, կարճ լատենտ պոտենցիալների գրանցում

ըստ ցուցումի

 22.

Դենսիտոմետրիա

ըստ ցուցումի

 23.

«նորածինների/երեխաների նեյրոսոնոգրաֆիա», իրականացման հաճախականությունը

ըստ ցուցումի

 24.

ԷԷԳ 24 ժամյա մոնիտորինգ (անկախ կանալների քանակից), այդ թվում՝ Վիդիո ԷԷԳ 32 կանալով մոնիտորինգ 24 ժամյա

ըստ ցուցումի

2. ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 25.

Օնկոմարկերներ

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 1)

Պրոստատ սպեցիֆիկ հակածին ընդհանուր PSA-T

 

2)

Պրոստատ սպեցիֆիկ հակածին ազատ PSA-F

 

3)

α -ֆետոպրոտեին AFP- α

 

4)

Կարցինոէմբրիոնալ հակածին CEA

 

5)

Քաղցկեղային մարկեր CA 15-3

 

6)

Քաղցկեղային մարկեր CA 125

 

7)

Քաղցկեղային մարկեր CA 19-9

 

8)

Արգանդի քաղցկեղային մարկեր HE4

 

9)

Վահանաձև գեղձի քաղցկեղային մարկեր TG թիրեոգլոբուլին կալցիտոնին

 

10)

Քաղցկեղի իմունոհիստոքիմիական հետազոտություններ (բուժման նկատմամբ զգայունության որոշման և մեթոդի ընտրության անհրաժեշտ պայման է).

 
 

ա.Էստրոգենային և պրոգեստերոնային ռեցեպտորներ (ER, PgR)

 
 

բ. HER2-neu օնկոսպիտակուց (բացահայտումը FISH/CISH մեթոդներով)

 

 26.

Հորմոնալ հետազոտություններ

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 1)

Թիրեոտրոպ հորմոն (HTSH)

 

 2)

Ազատ տրիյոդթիրոնին (FT3)

 

 3)

Ազատ թիրոքսին (FT4)

 

 4)

Թիրոքսին (T4)

 

 5)

Տրիյոդթիրոնին (T3)

 

 6)

Հակամարմիններ թիրեոպերօքսիդազայի նկատմամբ (Anti TPO)

 

 7)

Հակամարմիններ թիրեոգլոբուլինի նկատմամբ (Anti TG)

 

 8)

Կորտիզոլ

 

 9)

Ֆոլիկուլխթանող հորմոն (HFSH)

 

 10)

Լյուտեինացնող հորմոն (HLH)

 

 11)

Էստրադիոլ

 

 12)

Պրոլակտին

 

 13)

Պրոգեստերոն

 

 14)

Տեստոստերոն

 

 15)

Դեհիդրոէպիանդրոստերոն սուլֆատ (DHEA-S)

 

 16)

17-OH-Պրոգեստերոն (17-OH-PROG)

 

26.

Իմունոլոգիական հետազոտություն

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 1)

Տոքսոպլազմայի նկատմամբ հակամարմիններ IgG/IgM

 

 2)

Ցիտոմեգալովիրուսի նկատմամբ հակամարմիններ IgG/IgM

 

 3)

Հերպեսի I/2 վիրուսի նկատմամբ հակամարմիններ IgG/IgM

 

 4)

A/M/G/E դասի իմունոգլոբուլիններ

 

 5)

Հակաֆոսֆոլիպիդային IgG/IgM

 

 6)

Հակաֆոսֆոլիպիդային հակամարմիններ

 
 

ա. Հակաբետագլիկոպրոտեին
բ. Հակակարդոլիպինային հակամարմիններ

 

27.

Ցիկլոսպորինի որոշում

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

28.

Կարիոտիպի որոշում

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 

1) Արյան մեջ

 
 

2) Ոսկրածուծում

 
 

3) Ամնիոտիկ հեղուկում

 

29.

Իմունոգլոբուլին Ե-ի (E) որոշում (ալերգենի նկատմամբ զգայունություն)

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

30.

Պարբերական հիվանդության հակադեզօքսիռիբոնուկլեական թթվի (ԴՆԹ-ի) որոշում

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

31.

Ֆերիտինի որոշում

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

32.

Հակաէպիլեպտիկ դեղի տիտրի որոշում (Կարբամազեպին, Վալպրոաթթու (Վալպրոատի նատրիում), Ֆենոբարբիտալ)

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

33.

Ֆենիլալանինի որոշումը արյան մեջ

ըստ ցուցումի

34.

«Հեպատիտ Ց» ՊՇՌ(PCR) մեթոդով (որակական, քանակական)

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

35.

Հականուկլեար հակամարմինների որոշում` իմունոֆերմենտատիվ եղանակով (ANA)

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

36.

Հակադեզօքսիռիբոնուկլեական թթվի (հակաԴՆԹ) հակամարմինների որոշում` իմունոֆերմենտատիվ եղանակով (ds DNA)

ըստ ցուցումի

37.

Հյուսվածքային տրանսգլյուտամինազային հակամարմինների որոշում

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

38.

Մարդու խորիոնային գոնադոտրոպոինի որոշում

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

39.

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ԴՆԹ-ի որոշում

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

40.

Հելիկոբակտեր պիլորի անտիգենի որոշում արյան և կղանքի մեջ

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

41.

Գլիկոհեմոգլոբինի որոշում

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

42.

Կարիոտիպի հետազոտություն մոլեկուլային-բջջագենետիկական մեթոդների օգնությամբ – ՖԻՇ(FISH)

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

43.

Պերինատալ (TORCH) ինֆեկցիաների ախտորոշում` իմունոֆերմենտային և դեզօքսիռիբոնուկլեական թթվի (ԴՆԹ-ի) որոշմամբ /սեռավարակներ, տոքսոպլազմոզ, կարմրախտ և այլն/

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

44.

Բնական հակամակարդիչների որոշում

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

1)

անտիթրոմբին

 

2)

պրոտեին C

 

3)

պրոտեին S

 

45.

Թրոմբոֆիլիաների մարկերների որոշում

ըստ ցուցումի

1)

F2

 

2)

F5

 

46.

Ալերգենների հայտնաբերման հետազոտություններ

ըստ ցուցումի

 1)

Մետախոլինային պրովոկացիոն թեսթ

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 2)

Ֆիզիկական ծանրաբեռնվածության ասթմայի թեսթ

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 3)

Պլետիզմոգրաֆիա ամբողջ մարմնի

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 4)

Մաշկային պրիկ-թեսթ դեղերի նկատմամբ

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 5)

Մաշկային պրիկ-թեսթ թարմ սննդի նկատմամբ

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 6)

Մաշկային պրիկ-թեսթ ստանդարտացված լուծույթներով

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 7)

Մաշկային պրիկ-թեսթ ստանդարտացված յուրաքանչյուր հաջորդ լուծույթով

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 8)

Սիրտ-թոքային ծանրաբեռնվածության թեսթ (համակարգչային ԱՇՖ, ԷՍԳ, Sp02, O2, CO2 շարունակական ցուցանիշների գնահատում)

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 9)

Քթային ազոտի օքսիդի թեսթ (Nasal NO test)

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 10)

Արտաշնչական ազոտի օքսիդի թեսթ (FeNO test)

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 11)

C խմբի ալերգեններ (դեղեր)

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 12)

D, G, T և W խմբի ալերգեններ (ինհալացիոն) (կատեգորիա 1)

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 13)

D, G, T և W խմբի ալերգեններ (ինհալացիոն) (կատեգորիա 2)

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 14)

E խմբի ալերգեններ (կենդանական) (կատեգորիա 1)

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 15)

E խմբի ալերգեններ (կենդանական) (կատեգորիա 2)

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 16)

F խմբի ալերգեններ (սննդային) (կատեգորիա 1)

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 17)

F խմբի ալերգեններ (սննդային) (կատեգորիա 2)

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 18)

F խմբի ալերգեններ (սննդային խառնուրդներ) (կատեգորիա 3)

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 19)

H և M խմբի ալերգեններ (ինհալացիոն խառնուրդ) (կատեգորիա 1)

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 20)

i խմբի ալերգեններ (միջատ) (կատեգորիա 1)

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 21)

M խմբի ալերգեններ (ինհալացիոն) (կատեգորիա 1)

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 22)

M խմբի ալերգեններ (ինհալացիոն) (կատեգորիա 2)

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 23)

Ալերգենի մոլեկուլային որոշում (կատեգորիա 1)

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 24)

Ալերգենի մոլեկուլային որոշում (կատեգորիա 2)

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 25)

Ալերգենի մոլեկուլային որոշում (կատեգորիա 3)

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 26)

K խմբի ալերգեններ (լատեքս) (կատեգորիա 1)

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 27)

P խմբի ալերգեններ (պարազիտ) (կատեգորիա 1)

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 28)

Ալֆա-Գալ ալերգեն

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

47.

Ֆադիատոպ

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

48.

Տրիպտազայի որոշում

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

1)

Սննդային օրալ պրովոկացիոն թեսթ հիվանդանոցային պայմաններում

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

2)

Դեղորայքային պրովոկացիոն թեսթ հիվանդանոցային պայմաններում

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

3. ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

49.

Համակարգչային պերիմետրիա (Tomey)

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

50.

Համակարգչային պերիմետրիա (Compass)

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

51.

Ցանցաթաղանթի էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտություն (էՌԳ)

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

52.

Ցանցենու մուլտիֆոկալ էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտություն (էՌԳ)

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

53.

Տեսողական նյարդի առաջացված պոտենցիալ ՍՀՊ

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

54.

Օպտիկոկոհերենտ տոմոգրաֆիա (OCT)

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

55.

Նյարդաբանական հետազոտություններ

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

4. Հղիների նախածննդյան հսկողության բարելավման, սկրինինգների ընդլայնման ենթածրագրի կատարումն ապահովող միջոցառումների շրջանակներում իրականացվող լրացուցիչ հետազոտություններ

56.

Մարդկային խորինային գոնադոտրոպինի որոշում

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

57.

PAPP-A որոշում

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

58.

Կոագուլոպաթիաների ախտորոշում՝ անտիթրոմբին, Պրոտեին C, Պրոտեին S

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

59.

Թրոմբոֆիլիաների մարկերների որոշում՝ F2, F5, Լեյդենի`(V գործոն)

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

60.

Անտիֆոսֆոլիպիդային համախտանիշի (ԱՖՀ) ախտորոշում մարկերների միջոցով՝ հակաբետագլիկոպրոտեին և հակակարդոլիպինային հակամարմիններ

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

61.

Պերինատալ նշանակալի ինֆեկցիաների ախտորոշում (խլամիդիա, ուրեապլազմա, ցիտմեգալովիրուս, հերպես, կարմրախտ, տոքսոպլազմոզ)

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 62.

Գլուկոզատոլերանտության թեստ

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 63.

Դոպլեր հետազոտություն` մայր-պտուղ-ընկերք համակարգում

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

 64.

Պտղի էխոսրտագրություն

 Ըստ նեղ մասնագետի ցուցումի

  5. Ադրենոգենիտալ համախտանիշի նորածնային սքրինինգ ծրագրի շրջանակներում իրականացվող լրացուցիչ հետազոտություններ

 65.

Պլազմայում ռենինի ակտիվության որոշում

Ըստ նեղ
մասնագետի ցուցումի

 66.

Ադրենոկորտիկոտրոպ հորմոնի որոշում (ԱԿՏՀ) արյան մեջ

 Ըստ նեղ
մասնագետի ցուցումի

67.

Մակերիկամների բնածին հիպերպլազիայի հետծննդյան
գենետիկական ախտորոշում (գենային մուտացիաներ և CNV փոփոխություններ)

Ըստ նեղ

մասնագետի ցուցումի

(հավելվածը լրաց. 18.07.14 N 52-Ն, խմբ. 04.02.21 N 05-Ն, 26.05.21 N 43-Ն, լրաց. 05.04.24 N 103-Ն)

 

 

Հավելված N 3

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի սեպտեմբերի 20-ի

N 53-Ն հրամանի

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԴԺՎԱՐԱՄԱՏՉԵԼԻ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(հավելվածն ուժը կորցրել է 02.03.16 N 08-Ն)