Գլխավոր տեղեկություն
Համար
N 113-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (09.04.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.01-2024.04.14 Պաշտոնական հրապարակման օրը 08.04.2024
Ընդունող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ընդունման ամսաթիվ
03.04.2024
Ստորագրող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2024

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

«03» ապրիլի 2024 թ. 

N 113-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «զ2» կետով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Սահմանել վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման թույլտվության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

«03» ապրիլի 2024 թ.
ք. Երևան

4/3/2024

Հավելված

Շրջակա միջավայրի նախարարի

2024 թվականի ապրիլի 03-ի 

N 113-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է ֆիզիկական, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից՝ վայրի կենդանիների ազատ պայմաններում վերաբնակեցման թույլտվության (այսուհետ` Թույլտվություն) տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Թույլտվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմինը (այսուհետ՝ Լիազորված մարմին)։

3. Թույլտվության տրամադրման համար հիմք է հանդիսանում յուրաքանչյուր կենդանական տեսակի համար կազմված վերաբնակեցման ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)։

4. Թույլտվությունը չի կարող փոխանցվել այլ անձի կամ օգտագործվել այլ անձի կողմից:

2. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

5. Թույլտվություն ստանալու համար ֆիզիկական, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը Լիազորված մարմին են ներկայացնում թույլտվության տրամադրման մասին հայտ` համաձայն Ձև N 1-ի:

6. Լիազորված մարմնի կողմից տրամադրվում է Թույլտվություն՝ համաձայն Ձև N 2-ի։

7. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

1) իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականի, ֆիզիկական անձի՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենները,

2) Ծրագիր՝ համաձայն «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ4» կետի պահանջների,

3) բնապահպանական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին Լիազորված մարմնի հետ կնքած պայմանագրի պատճենը,

4) Լիազորված մարմնի կողմից տրամադրված անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության պատճենը:

8. Հայտը և հայտին կից փաստաթղթերը ներկայացվում են Լիազորված մարմին առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային փոստով:

9. Լիազորված մարմինը հայտը և հայտին կից փաստաթղթերն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Թույլտվություն կամ մերժում է հայտը:

10. Լիազորված մարմինը հայտը և հայտին կից փաստաթղթերն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը և հայտում կամ հայտին կից փաստաթղթերում թերություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում գրավոր տեղեկացնում է Հայտատուին` 10 աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու Լիազորված մարմնի կողմից նշված թերությունները:

11. Թույլտվությունը հավաստող փաստաթուղթը կորցնելու դեպքում Թույլտվություն ստացած անձը դրա մասին գրավոր հայտնում է Լիազորված մարմնին: Վերջինս 5 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է Թույլտվություն՝ «Կրկնօրինակ» նշագրմամբ:

3. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

12. Հայտի մերժման հիմք են.

1) իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականի, ֆիզիկական անձի՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենի բացակայությունը և անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենների բացակայությունը,

2) անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության բացակայությունը,

3) Ծրագրի բացակայությունը,

4) Ծրագրի անհամապատասխանությունը՝ «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ4» կետի պահանջների,

5) հայտ ներկայացրած անձի կողմից փաստաթղթերում առկա թերությունները վերացնելու դեպքում հայտը կրկին ներկայացնելիս թերությունների շտկված չլինելը,

6) հայտում կամ կից փաստաթղթերում լիազորված մարմնի կողմից ծանուցված թերությունները 10 աշխատանքային օրվա ընթացքում շտկված չներկայացնելը,

7) թերի Ծրագիրը,

8) բնապահպանական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին լիազորված մարմնի հետ կնքած պայմանագրի պատճենի բացակայությունը:

13. Լիազորված մարմնի կողմից հայտի մերժման դեպքում վերջինս դրա մասին որոշման ընդունումից հետո 3-օրյա ժամկետում ծանուցում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:

14. Հայտի մերժումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված վարչական կամ դատական կարգով:

4. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

15. Առանց համապատասխան թույլտվության ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից վայրի կենդանիների ազատ պայմաններում վերաբնակեցնելու դեպքում կիրառվում է վարչական պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ձև N 1

Հ Ա Յ Տ

 ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Իրավաբանական անձի անվանումը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը և անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

(հաշվառման հասցեն/գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

2. Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը կամ ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

3. Գործունեության իրականացման վայրը և նախատեսվող վերաբնակեցման (բացթողնման) տարածքը

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

4. Վերաբնակեցման ենթակա վայրի կենդանու (կենդանիների) տեսակ(ներ)ը (հայերեն, առկայության դեպքում և լատիներեն անվանումները)

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

5. Վայրի կենդանիների ազատ պայմաններում վերաբնակեցման ենթակա կենդանիների առանձնյակների քանակը, սեռահասակային խումբ, նույնականացման նշաններ կամ միկրոչիպ

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

6. Վերաբնակեցման նպատակը

«----» ---------- 2024 թ.

ք. Երևան

_______________

   (ստորագրությունը)

Ձև N 2

Ներմուծեք նկարագրությունը_11338

Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N_____

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ

ԱՆՁԱՆՑ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ԱԶԱՏ

ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ

_______________________________

Տրման ամսաթիվը

Ներմուծեք նկարագրությունը_23398

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ

Անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը

 _________________________________________________________________________________________

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ

Իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման վկայականի համարը, գտնվելու վայրը

 _________________________________________________________________________________________

Տարածքի նկարագիրը՝

 _________________________________________________________________________________________

 _________________________________________________________________________________________

Վերաբնակեցման ենթակա վայրի կենդանու (կենդանիների) տեսակ(ները) (հայերեն և լատիներեն անվանումները)

 _________________________________________________________________________________________

 _________________________________________________________________________________________

 _________________________________________________________________________________________

 _________________________________________________________________________________________

Վերաբնակեցման ենթակա կենդանիների առանձնյակների քանակը, սեռը, տարիքը, նույնականացման նշանները կամ միկրոչիպը

 _________________________________________________________________________________________

 _________________________________________________________________________________________

 _________________________________________________________________________________________

Ուժի մեջ է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

Կ.Տ.

_______________

      ստորագրությունը

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2024 թվական: