Գլխավոր տեղեկություն
Համար
N 6349-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (28.12.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
27.12.2023
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«27» դեկտեմբեր 2023 թ.

N 6349-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԼԻԱՆՆԱ ՍՄԵԼՈՎԱ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ՏՐՎԱԾ N Ա-ԲՕ-001334 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ` ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵՐՍՈՒՄ ՏԵՍԱԿՈՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և 8-րդ մասը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 4-ի կասեցման միջնորդագիրը, ըստ որի, Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի մայիսի 8-ի N թիվ ՎՎ-1203-Ա հրամանի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումները վերացնելու նպատակով անհատ ձեռնարկատեր ԼԻԱՆՆԱ ՍՄԵԼՈՎԱՅԻՆ 2023 թվականի հունիսի 6-ին տրվել է N 0221 կարգադրագիր` բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային բուժական մերսման կաբինետի օտարերկրացի (Ուկրաինայի Հանրապետություն) ավագ և միջին բուժաշխատողների համար ապահովել՝ Առողջապահության նախարարի կողմից օտարերկրյա բուժաշխատողներին տրամադրված մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվությունները, որի ընթացքում արձանագրվել է առկա լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջների խախտում, այն է` անհատ ձեռնարկատեր Լիաննա Սմելովայի կողմից մինչ օրս, առանց Առողջապահության նախարարի կողմից օտարերկրյա բուժաշխատողներին տրամադրված մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվությունների, իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային` վերականգնողական՝ բուժական մերսում տեսակը.

 

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել ԼԻԱՆՆԱ ՍՄԵԼՈՎԱ անհատ ձեռնարկատիրոջը Առողջապահության նախարարության կողմից 2022 թվականի մայիսի 3-ին տրված բժշկական օգնության և սպասարկման N Ա-ԲՕ-001334 լիցենզիայով նախատեսված արտահիվանդանոցային` վերականգնողական` բուժական մերսում` օտարերկրյա բուժաշխատողների գործունեությունը` մինչև խախտման պատճառի վերացումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել գործունեության կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը ԼԻԱՆՆԱ ՍՄԵԼՈՎԱ անհատ ձեռնարկատիրոջը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ԼԻԱՆՆԱ ՍՄԵԼՈՎԱ անհատ ձեռնարկատիրոջն իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Ա. Ավանեսյան