Գլխավոր տեղեկություն
Համար
N 04-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (28.03.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.18-2024.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 27.03.2024
Ընդունող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ընդունման ամսաթիվ
19.03.2024
Ստորագրող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«19» մարտի 2024 թվական

ք. Երևան

N 04-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի «ժէ» կետով.

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման որակի նորմատիվները` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Մ. Հայրապետյան

 

 

Հավելված

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2024 թվականի «19» «մարտի» 

N 04-Ն հրամանի

 

ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

 

1. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման որակի նորմատիվներով սահմանվում են փոստային կապի օբյեկտների և փոստային կապի երթուղիների օգտագործմամբ փոստային կապի ազգային օպերատորի փոստային ցանցի միջոցով մատուցվող փոստային կապի ունիվերսալ ծառայությունների որակի միասնական չափանիշները:

2. Տարածքային հասանելիության առումով փոստային կապի ունիվերսալ ծառայությունների որակի չափանիշներին համապատասխանելու համար սահմանվում են հետևյալ նորմատիվները.

1) փոստային բաժանմունքների (այդ թվում՝ շարժական) տեղակայման նորմատիվներ.

ա. Երևան քաղաքում՝ փոստային բաժանմունքի կողմից սպասարկվող ամենահեռավոր հասցեի առավելագույն հեռավորությունը փոստային բաժանմունքից պետք է լինի 5կմ.

բ. մարզային քաղաքներում՝ փոստային բաժանմունքի կողմից սպասարկվող ամենահեռավոր հասցեի առավելագույն հեռավորությունը փոստային բաժանմունքից պետք է լինի 4կմ.

գ. գյուղական բնակավայրերում՝ փոստային բաժանմունքի կողմից սպասարկվող ամենահեռավոր հասցեի առավելագույն հեռավորությունը փոստային բաժանմունքից պետք է լինի 3կմ:

2) Փոստարկղերի տեղակայման նորմատիվներ.

ա. Երևան քաղաքում՝ նվազագույնը 75 փոստարկղ.

բ. հանրապետության յուրաքանչյուր համայնքներում նվազագույնը 3 փոստարկղ:

3. Անընդհատության առումով փոստային կապի ունիվերսալ ծառայությունների որակի չափանիշներին համապատասխանելու համար սահմանվում են հետևյալ նորմատիվները.

1) նամակագրական թղթակցության առաքման հաճախականության նորմատիվներ.

ա. միջմարզային երթուղիներով – ամեն օր, բացի կիրակի օրից.

բ. միջքաղաքային երթուղիներով մինչև քաղաքային բաժանմունքները – շաբաթական 5 օրից ոչ պակաս, բացի կիրակի օրից.

գ. միջգյուղական երթուղիներով, այդ թվում նաև սահմանամերձ և հեռավոր գյուղական բնակավայրեր – շաբաթական 3 օրից ոչ պակաս, բացի կիրակի օրից:

2) Նամակագրական թղթակցության հանձնման (տեղ հասցնելու) հաճախականության նորմատիվներ.

ա. Երևան քաղաքում, Հանրապետության քաղաքներում` 5 օրից ոչ պակաս, բացի կիրակի օրից.

բ. գյուղական բնակավայրերում՝ շաբաթական 3 օրից ոչ պակաս, բացի կիրակի օրից:

3) Փոստային բաժանմունքների աշխատանքային ռեժիմ.

ա. Երևան քաղաքում՝ շաբաթական 5 օրից ոչ պակաս, որից աշխատանքային օրերին՝ աշխատանքային ժամը ոչ պակաս 6 ժամից, շաբաթ օրը՝ աշխատանքային ժամը ոչ պակաս 4 ժամից, հանգստյան օրը՝ կիրակի:

բ. մարզային քաղաքներում՝ շաբաթական 5 օրից ոչ պակաս, որից աշխատանքային օրերին՝ աշխատանքային ժամը ոչ պակաս 4 ժամից, շաբաթ օրը՝ աշխատանքային ժամը ոչ պակաս 3 ժամից, հանգստյան օրը՝ կիրակի:

գ. գյուղական բնակավայրերում՝ շաբաթական 3 օրից ոչ պակաս, որից աշխատանքային ժամը ոչ պակաս 4 ժամից, հանգստյան օրը՝ կիրակի:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2024 թվական: