ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«23» հունվար 2024 թ. |
N 331-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՆՈՐ ԱՐԱԲԿԻՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱԲԿԻՐ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2024 թվականի հունվարի 18-ին ներկայացված հայտը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «ՆՈՐ ԱՐԱԲԿԻՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանը 2006 թվականի օգոստոսի 9-ին տրված թիվ Կ-XX-000821, 2008 թվականի հունվարի 25-ին տրված թիվ Կ-XX-001163, 2012 թվականի սեպտեմբերի 7-ին տրված թիվ Կ-ԲՕ-001735, 2017 թվականի մայիսի 23-ին տրված թիվ Կ-ԲՕ-002270, 2018 թվականի օգոստոսի 10-ին տրված թիվ Կ-ԲՕ-002439, 2018 թվականի օգոստոսի 27-ին տրված թիվ Կ-ԲՕ-002445, 2021 թվականի օգոստոսի 30-ին տրված թիվ Կ-ԲՕ-002990, 2021 թվականի սեպտեմբերի 13-ին Կ-ԲՕ-003025, 2021 թվականի նոյեմբերի 30-ին տրված թիվ Կ-ԲՕ-003091 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները վերաձևակերպել ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱԲԿԻՐ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերության անվամբ:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱԲԿԻՐ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
|
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|