ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«10» մայիս 2024 թ. |
N 161-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 33-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 14-ի ««Հայաստանի Հանրապետությունում փայտացման համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N3.1.1-014-10 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 33-Ն հրամանը շարադրել նոր խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅՏԱՑՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՍԿ N 3.1.1-014-10 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում փայտացման կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.1.1-014-10 սանիտարական կանոններն ու հիգիենիկ նորմատիվները՝ համաձայն հավելվածի:
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի2010 թվականի դեկտեմբերի 14-ի N 33-Ն հրամանի |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅՏԱՑՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՍԿ N 3.1.1-014-10 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ
ԳԼՈՒԽ 1
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
1. Սույն սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները (այսուհետ՝ Կանոններ) նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ բժշկական կազմակերպություն) համար:
2. Կանոնները սահմանում են բժշկական օգնության և սպասարկման դիմած անձանց (այսուհետ` պացիենտ) շրջանում փայտացման դեպքերի հայտնաբերմանը, հաշվառմանը և հաղորդմանը, փայտացման դեպքի վերաբերյալ հաշվետվության ներկայացմանը, կասկածելի կամ հաստատված դեպքի նկատմամբ իրականացվող միջոցառումներին՝ վերքերի մշակմանը, փայտացման դեմ պատվաստումների իրականացմանը ներկայացվող պահանջներ:
Գ Լ ՈՒ Խ 2
ՓԱՅՏԱՑՄԱՆ ԴԵՊՔԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ
3. Փայտացման դեպքի հայտնաբերումը՝ համաձայն Ձև 1-ի և Ձև 2-ի, իրականացնում են բժշկական կազմակերպության ավագ և միջին բուժաշխատողները.
1) բժշկական կազմակերպությունից դուրս (շտապօգնության կանչի վայրում, ներառյալ՝ մասնագիտացված շտապօգնությունը, ինչպես նաև բժշկական տարհանման ժամանակ՝ տրանսպորտում),
2) արտահիվանդանոցային պայմաններում՝ շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում չպահանջող դեպքերում (ներառյալ՝ տնային կանչը),
3) ցերեկային ստացիոնարի պայմաններում (ցերեկային ժամերին բժշկական հսկողություն և բուժում ապահովելու պայմաններով, որոնք չեն պահանջում շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում),
4) հիվանդանոցային, երբ անհրաժեշտ են շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում:
Գ Լ ՈՒ Խ 3
ՓԱՅՏԱՑՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ, ՀԱՂՈՐԴՈՒՄ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
4. Փայտացման յուրաքանչյուր կասկածելի և հաստատված դեպքի շտապ հաղորդումը, հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների համաձայն:
5. Փայտացման դեպքի ախտորոշումը փոփոխելու, ժխտելու, հաստատելու կամ մահվան մասին հաղորդումը և հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների համաձայն:
6. Փայտացման կամ դրա կասկածելի յուրաքանչյուր դեպքի լիարժեք, հավաստի և ժամանակին հաշվառումը, հաշվետվությունների ամբողջականությունը, ինչպես նաև՝ դրանց մասին ժամանակին և օպերատիվ հաղորդման գործընթացը կազմակերպվում է բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից:
7. Բոլոր բժշկական կազմակերպություններում յուրաքանչյուր փայտացման դեպք հաշվառվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանի հավելվածի Ձև 5-ով հաստատված «Հիվանդությունների հաշվառման մատյան»-ում:
8. Փայտացման յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման ոլորտում «Կառավարելի վարակիչ հիվանդությունների վերաբերյալ» Ձև N Պ-4/հ (ամսական, տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության ձևով` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի փետրվարի 15-ի N 08-Ն հրամանի:
9. Դեպքերի բացակայության պայմաններում ներկայացվում է զրոյական հաշվետվություն: Յուրաքանչյուր հիվանդության տողում «Ընդամենը» սյունակում նշվում է «0» թիվը:
10. Հաշվետվությունների կրկնօրինակները պահպանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշմամբ սահմանված ժամկետով:
Գ Լ ՈՒ Խ 4
ՓԱՅՏԱՑՈՒՄ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ԿԱՄ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԴԵՊՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
11. Փայտացում ախտորոշմամբ պացիենտի կամ կասկածելի դեպքի հիվանդության պատմագրում նշվում են հիվանդության առաջնային ախտանշանները, պացիենտի պատվաստումային կարգավիճակի մասին տեղեկատվությունը:
12. Փայտացում ախտորոշմամբ պացիենտի ստացիոնարից դուրս գրումն իրականացվում է առողջացումից, լավացումից հետո:
13. Փայտացում ախտորոշմամբ պացիենտի օջախում հակահամաճարակային միջոցառումներ չեն իրականացվում:
Գ Լ ՈՒ Խ 5
ՓԱՅՏԱՑՄԱՆ ԴԵՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ, ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
14. Փայտացման դեմ կանխարգելիչ պատվաստումների կազմակերպումը, հաշվառումը, հաշվետվությունների ներկայացումը, բժշկական հակացուցումների վարումը, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի գրանցումը, հաշվառումը, հաղորդումը և հետազոտությունն իրականացվում են համաձայն Հայաստանի հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի N 21-Ն հրամանի պահանջների:
15. Փայտացման դեմ կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են համաձայն Պատվաստումների ազգային օրացույցի:
16. Փայտացման դեմ կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են պլանային և համաճարակաբանական ցուցումով:
Գ Լ ՈՒ Խ 6
ՓԱՅՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՈՎ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ, ՎԵՐՔԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
17. Փայտացման դեմ համաճարակաբանական ցուցումով արտակարգ կանխարգելումն իրականացվում է համաձայն Ձև 3-ի, եթե առկա են`
1) վնասվածքներ` մաշկային ծածկույթների և լորձաթաղանթների ամբողջականության խախտումով,
2) սառեցում և այրվածքներ 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի,
3) արտահիվանդանոցային վիժումներ,
4) արտահիվանդանոցային ծննդաբերություն,
5) հյուսվածքների ցանկացած տեսակի փտախտ, մեռուկացում (նեկրոզ),
6) թափանցող վնասվածքներ՝ ստամոքսաղիքային ուղու վիրահատությունների ժամանակ,
7) վայրի և ընտանի կենդանիների կողմից կծված վերք:
18. Բոլոր տեսակի վերքերի ժամանակ իրականացվում է վիրաբույժի կողմից զննում, դրանց անհապաղ մանրամասն մշակում` օտար մարմինների և մեռուկացած հյուսվածքների հեռացմամբ: Զանգվածային աղտոտված վերքերի առաջնային մշակման ժամանակ առաջնային կար չի դրվում, եթե վնասվածքի պահից անցել է 24 ժամից ավելի: Խուլ կար դնելու դեպքում կատարվում է վերքի դրենավորում:
19. Փայտացման դեմ համաճարակաբանական ցուցումով արտակարգ կանխարգելումն արտահիվանդանոցային ծննդաբերության դեպքում կատարվում է`
1) ծննդկաններին` համաձայն Ձև 3-ի,
2) նորածիններին` ներարկում են հակափայտացման մարդկային իմունոգլոբուլին (250 ՄՄ) կամ հակափայտացման շիճուկ (3000 ՄՄ): Նորածնին համաճարակաբանական ցուցումով արտակարգ կանխարգելում չի կատարվում, եթե ծննդկանի մոտ առկա են պատվաստումների վերաբերյալ փաստաթղթերով հաստատված տվյալներ` Պատվաստումների ազգային օրացույցին համապատասխան և եթե վերջին պատվաստումից հետո չի անցել 10 տարի:
Ձև 1
ՓԱՅՏԱՑՄԱՆ ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄ
Դեպքի սահմանում | |
1.Կլինիկական նկարագիր |
1) Ծամիչ, պարանոցային մկանների լարված, ցավոտ և ջղակծկումով դեպք: Առավել հաճախակի հանդիպող առաջին ախտանիշը որովայնային մկանների կարկամությունն է: Փայտացմանը բնորոշ մկանային սպազմերի դրսևորումներից են մարմնի հարկադրական դիրքը (tetanus acrօbaticսs կամ opisthotonus), ինչպես նաև դեմքի յուրօրինակ արտահայտությունը` հայտնի կեղծ ծիծաղ (risսs sardonicus) անվամբ: |
2.Դեպքի դասակարգում |
1) Կասկածելի դեպք՝ |
2) Հավանական դեպք՝ կասկածելի դեպք գումարած ներքոհիշյալ ախտանիշներից որևէ մեկը. | |
3) Հաստատված դեպք՝ կասկածելի կամ հավանական դեպք գումարած հետևյալ նշաններից որևէ մեկը` | |
3.Ախտորոշման լաբորատոր չափանիշ |
1) Ախտորոշումն ամբողջովին հիմնված է կլինիկական ախտանիշների վրա և կախված չէ մանրէաբանական հաստատումից: |
Ձև 2
ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՓԱՅՏԱՑՄԱՆ ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄ
Դեպքի սահմանում | |
1.Դեպքի դասակարգում |
1) Կասկածելի դեպք՝ |
2) Հավանական դեպք՝ կասկածելի դեպք գումարած հիվանդության դեպք` ծնվելուց հետո 3-րդ և 28-րդ օրերի միջև, որը գրանցված է որպես փայտացում, բայց հետազոտված չէ, | |
3) Հաստատված դեպք՝ կասկածելի կամ հավանական դեպք գումարած հետևյալ նշաններից որևէ մեկը` | |
2.Ախտորոշման լաբորատոր չափանիշ |
1) Ախտորոշումն ամբողջովին հիմնված է կլինիկական ախտանիշների վրա և կախված չէ լաբորատոր հաստատումից: |
Ձև 3
ՓԱՅՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՈՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
ԱՓ պատրաստուկով պատվաստումային կարգավիճակ |
Տարիքային խումբ |
Վերջին պատվաստման ժամկետ |
Կիրառվող պատրաստուկներ | ||
ԱՓ (փայտացման անատոքսին) 1, մլ |
ՄՀՓԻ2, ՄՄ |
ՀՓՇ, ՄՄ | |||
Առկա է պատվաստումների փաստաթղթային հաստատում | |||||
Տարիքին համապատասխան պլանային պատվաստումների լրիվ կուրս /ըստ պատվաստումների ազգային օրացույցի/ |
Երեխաներ և դեռահասներ |
Անկախ ժամկետից |
Չի կատարվում3 |
Չի կատար-վում |
Չի կատար-վում |
Պլանային պատվաստումների լրիվ կուրս, առանց վերջին կրկնապատվաստման |
Երեխաներ և դեռահասներ |
Անկախ ժամկետից |
0.5 |
Չի կատար-վում |
Չի կատար-վում |
Պատվաստումների լրիվ կուրս4 |
Մեծահասակներ |
5 տարուց ոչ ավելի |
Չի կատար-վում |
Չի կատար-վում |
Չի կատար-վում |
2 պատվաստում5 |
Բոլոր տարիքներ |
5 տարուց ոչ ավելի |
0.5 |
Չի կատար-վում |
Չի կատար-վում |
5 տարուց ավելի |
1.0 |
250 |
3000 | ||
1 պատվաստում |
Բոլոր տարիքներ |
2 տարուց ոչ ավելի |
0.5 |
Չի կատար-վում6 |
Չի կատար-վում6 |
2 տարուց ավելի |
1.0 |
250 |
30007 | ||
Չպատվաստված |
Մինչև 5 ամսական երեխաներ |
- |
Չի կատար-վում |
250 |
30008 |
Մնացած տարիքներ |
- |
1.0 |
250 |
30007 | |
Առկա չէ պատվաստումների փաստաթղթային հաստատում | |||||
Վերհուշում առկա չեն պատվաստումների նկատմամբ հակացուցումներ |
Մինչև 5 ամսական երեխաներ |
- |
Չի կատարվում |
250 |
3000 |
5 ամսականից բարձր երեխաներ, դեռահասներ, զինվորականներ, նախկին զինվորականներ |
- |
0.5 |
Չի կատար-վում |
Չի կատար-վում | |
Մնացած քանակակազմեր |
Բոլոր տարիքներ |
- |
1.0 |
250 |
3000 |
1. ԱՓ-ի (փայտացման անատոքսին) փոխարեն, 18 տարեկանից բարձր, կարելի է կիրառել ԱԴՓ-Մ (դիֆթերիայի և փայտացման անատոքսին):
2. Կիրառել ՄՀՓԻ (մարդու հակափայտացումային իմունոգլոբուլին) կամ ՀՓՇ (հակափայտացումային շիճուկ):
3. «Ինֆեկցված վերքերի» դեպքում կատարվում է 0.5մլ ԱՓ, եթե վերջին պատվաստումից անցել է 5 տարուց ավելի: «Ինֆեկցված վերքեր» են համարվում արտահիվանդանոցային ծննդաբերության ժամանակ պորտի, հղիության արտահիվանդանոցային ընդհատման, աղիների թափածակած, կծված վերքերը, ինչպես նաև թարախակույտերը, նեկրոզը:
4. Մեծահասակների փայտացման դեմ պատվաստումների լրիվ կուրսը կազմված է 2 դեղաչափ պատվաստումից` 4 շաբաթ ինտերվալով, և խթանիչ դեղաչափից` 6-12 ամիս հետո:
5. Պատվաստումների սովորական սխեմայով երկու պատվաստումները (մեծահասակների և երեխաների համար) կամ 1 պատվաստում` մեծահասակների համար պատվաստումների կրճատված սխեմայով:
6. Ինֆեկցված վերքերի ժամանակ ներարկվում են ՄՀՓԻ կամ ՀՓՇ:
7. Ակտիվ-պասիվ կանխարգելում ստացած անձինք 6 ամիս-2 տարի հետո ստանում են կրկնապատվաստում (0.5 մլ ԱՓ)` լրիվ կուրսն ավարտելու համար:
8. Վերքի լավացումից հետո փայտացման դեմ պատվաստումները շարունակվում են իրականացվել ըստ Պատվաստումների ազգային օրացույցի:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը:
10.05.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մայիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|