Գլխավոր տեղեկություն
Համար
N 69-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.03.2024-06.06.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.02.19-2024.03.03 Պաշտոնական հրապարակման օրը 01.03.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.02.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«20» փետրվար 2024 թ.

N 69-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՎԵՐԻՆ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՍՈՒՐ ՎԱՐԱԿՆԵՐՈՎ ԵՎ ԳՐԻՊՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

Հրամայում եմ`

 

1․ Հաստատել վերին շնչառական ուղիների սուր վարակներով և գրիպով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

20.02.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«20» փետրվար 2024 թվականի

N 69-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՎԵՐԻՆ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՍՈՒՐ ՎԱՐԱԿՆԵՐՈՎ ԵՎ ԳՐԻՊՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

J06.8

Վերին շնչառական ուղիների այլ սուր վարակներ, բազմակի տեղակայումներով

2)

J06.9

Վերին շնչառական ուղիների սուր վարակ, չճշտված

3)

J09

Գրիպ` հարուցված նույնականացրած գրիպի վիրուսով փոխանցվող օդակաթիլային ճանապարհով

4)

J10

Գրիպ` հարուցված այլ նույնականացրած գրիպի վիրուսով

5)

J10.0

Գրիպ թոքաբորբով, նույնականացրած գրիպի այլ վիրուսով

6)

J10.1

Գրիպ այլ շնչառական դրսևորումներով, գրիպ հարուցիչ ճշտված

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

 Գրիպը կարող է բարդանալ

ա.երկրորդային, բակտերիալ արտահիվանդանոցային թոքաբորբով (պայմանավորված Staphylococcus aureus, Streptococcus pneumoniae կամ Streptococcus pyogenes),

բ. սուր շնչառական դիսթրես համախտանիշով (ARDS)

գ.ոչ թոքային բարդություններով (օրինակ ՝ սինուսիտ, միոկարդիտ, պերիկարդիտ, միոզիտ, ռաբդոմիոլիզ, էնցեֆալիտ, սեպտիկ շոկ և այլն)։

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Ծանր սուր շնչառական վարակների կլինիկական ընթացքը․

ա.1-ին փուլը գրիպանման պրոդրոմն է, որը սկսվում է ինկուբացիոն շրջանից 2-7 օր հետո և բնութագրվում է տենդով (> 38°C), հոգնածությամբ, գլխացավով, դողով, մկանացավով, ախորժակի անկումով և, որոշ դեպքերում, փորլուծությամբ: Այս փուլը տևում է 3-7 օր, բնութագրվում է վիրուսային բեռի աճով:

բ. 2-րդ փուլը ստորին շնչուղիների փուլն է և սկսվում է ինկուբացիոն շրջանից 3 կամ ավելի օր հետո: Պացիենտները ունենում են չոր հազ, հևոց և, շատ դեպքերում, հարաճուն թթվածնի քաղց: Կրծքավանդակի ռադիոգրաֆիայի արդյունքները սկզբում կարող են նորմալ լինել, իսկ 7 օր կամ ավելի անց հայտնաբերվում են ինտերստիցիալ ինֆիլտրատներ, որոնք կարող են անցնել ընդհանրացված տարածման: Կարող է առաջանալ շնչառական անբավարարություն, որը պահանջում է մեխանիկական օդափոխություն: Այս փուլը բնութագրվում է վիրուսային բեռի նվազմամբ:

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում/

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում:

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը /շտապ, անհետաձգելի, պլանային/

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ընտանեկան բժիշկ, թերապևտ, մանկաբույժ

8)

Գանգատներ

ա.հետևյալ չորս կլինիկական դրսևորումներից առնվազն մեկի առկայություն. հազ, կոկորդի ցավ, հևոց, հարբուխ, և

բ. հետևյալ համակարգային դրսևորումներից առնվազն մեկի առկայություն. ջերմություն, հոգնածություն, քրտնարտադրություն, դող, գլխացավ, մկանացավ, ախորժակի նվազում

9)

Անամնեզ

ա. Սուր շնչառական վարակները՝ ՍՇՎ-ը, կարող են հարուցվել հետևյալ վիրուսներով՝ գրիպի Ա և Բ, պարագրիպի, ռինովիրուսով, սեզոնային կորոնավիրուսներով, SARS-CoV-2-ով, ադենովիրուսով, շնչառական սինցիտիալ և մարդու մետապնևմովիրուսներով, հնարավոր է նաև միկոպլազմային կամ բակտերիալ էթիոլոգիա:

ՍՇՎ-ը կարող է ունենալ համակցված էթիոլոգիա, պայմանավորված մի քանի հարուցիչներով:

բ. Ծանր սուր շնչառական վարակները՝ ԾՍՇՎ-ը, կարող են հարուցվել տարբեր ախտածիններով, ներառյալ նոր գրիպի վիրուսներով և բետակորոնավիրուսներով՝ MERS-CoV կամ SARS-CoV-2 (նոր կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հարուցիչ), որոնք կարող են ընթանալ ծանր թոքաբորբով:

- Ռիսկի խմբեր. տարեցներ (≥ 65 տ․), հղի կանայք, < 2 տ․ երեխաներ, ճարպակալում (ՄԶՑ ≥ 40կգ/մ2) և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (ներառյալ սրտի, թոքերի, երիկամների, լյարդի, արյան, նյութափոխանակության կամ նյարդաբանական խանգարումներ, իմունային անբավարարության վիճակներ);

10)

Զննման արդյունք/ցուցում

ա.Ջերմություն > 38°C՝ ԾՍՇՎ-ի և գրիպի դեպքում,

բ.Քթային արտահոսք,

գ. Թոքաբորբով բարդության դեպքում․ աուսկուլտատիվ՝ թաց խզզոցներ, շնչառական շարժումների հաճախացում > 22 շնչ․շարժում/ր, SO2 < 93 %:

11)

Հոսպիտալացման ցուցում

ա.Երկրորդային թոքաբորբ՝ միջին կամ ծանր ընթացքով,

բ.Շնշառական դիսթրես համախտանիշ,

գ.Ոչ թոքային բարդություններ՝ միոկարդիտ, պերիկարդիտ, էնցեֆալիտ, սեպտիկ շոկ և այլն:

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ընտանեկան բժշկի, թերապևտի, մանկաբույժի խորհրդատվություն

1

1

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

0,1

1

Բարդությունների բարձր ռիսկով պացիենտներին՝ բակտերիալ վարակի հավանականությունը գնահատելու համար

2)

Առկա չէ

C ռեակտիվ սպիտակուցի քանակական որոշում

0,1

1

Բարդությունների բարձր ռիսկով պացիենտներին՝ բակտերիալ վարակի հավանականությունը գնահատելու համար

3)

Առկա չէ

Ըմպանի, քիթըմպանի լորձաթաղանթի քսուկից ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա) հետազոտություն

0,2

0,7

բարձր ռիսկի խմբերի (ներառյալ իմունային անբավարարությամբ) պացիենտներին, ովքեր ունեն գրիպանման հիվանդություն, թոքաբորբ կամ ոչ սպեցիֆիկ շնչառական հիվանդություն, եթե արդյունքը կազդի կլինիկական վարման և բուժման վրա

4)

Առկա չէ

Հակածնի հայտնաբերում իմունոֆլուորեսցենտային կամ իմունոֆերմենտային մեթոդով (այդ թվում՝ արագ թեստերով):

0,2

0,7

բարձր ռիսկի խմբերի (ներառյալ իմունային անբավարարությամբ) պացիենտներին, ովքեր ունեն գրիպանման հիվանդություն, թոքաբորբ կամ ոչ սպեցիֆիկ շնչառական հիվանդություն, եթե արդյունքը կազդի կլինիկական վարման և բուժման վրա

 

Գործիքային հետազոտություններ

5)

Առկա չէ

Ռենտգենոգրաֆիա

0

0,1

 երկրորդային բակտերիալ թոքաբորբով բարդացած բարձր ռիսկի պացիենտներին՝ հակաբիոտիկներով բուժման անարդյունավետության դեպքում, բարդությունները հայտնաբերելու համար

6)

Առկա չէ

Կրծքավանդակի համակարգչային շերտագրություն

0

0,2

ա. Թոքաբորբի հավանական ախտորոշմամբ պացիենտի մոտ կրծքավանդակի ռենտգեն պատկերի վրա թոքերի փոփոխությունների բացակայություն;

բ. Թոքաբորբին ոչ բնորոշ փոփոխություններ ռադիոգրաֆիայի վրա,

գ. Կրկնվող թոքաբորբ, դանդաղ ապաքինվող/ձգձգվող թոքաբորբ:

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանվածտրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/Հ

Անվանում, դեղաչափ,

դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադր-ման հաճախակա-նություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին տևողու-թյուն

Օրերի քանակ

1)

Պարացետամոլ 500մգ, 1000մգ

Պարացետամոլ 500մգ, 1000մգ

դեղահատ

1

2-3

5-10 օր

5-10 օր

2)

Իբուպրոֆեն 60 մգ,200մգ, 400մգ, 600 մգ, 800 մգ

Իբուպրոֆեն 60 մգ,200մգ, 400մգ, 600 մգ, 800 մգ

դեղահատ

1

3

5-10 օր

5-10 օր

3)

Քսիլոմետազոլին 0,5մգ/մլ; 1մգ/մլ

Քսիլոմետազոլին 0,5մգ/մլ; 1մգ/մլ

ցողացիր

1

0,1

5-10 օր

5-10 օր

4)

նեոմիցին (նեոմիցինի սուլֆատ), պոլիմիքսին Բ (պոլիմիքսին Բ սուլֆատ), դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիում մետասուլֆոբենզոատ) neomycin (neomycin sulfate), polymyxin B (polymyxin B sulfate), dexamethasone (dexamethasone sodium metasulfobenzoate), ֆենիլէֆրին հիդրոքլորիդ (phenylephrine hydrochloride) 650000ՄՄ/100մլ + 1000000ՄՄ/100մլ + 25մգ/100մլ + 25մգ/100մլ

նեոմիցին (նեոմիցինի սուլֆատ), պոլիմիքսին Բ (պոլիմիքսին Բ սուլֆատ), դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիում մետասուլ-ֆոբենզոատ) neomycin (neomycin sulfate), polymyxin B (polymyxin B sulfate), dexamethasone (dexamethasone sodium metasulfobenzoate), ֆենիլէֆրին հիդրոքլորիդ (phenylephrine hydrochloride) 650000ՄՄ/100մլ + 1000000ՄՄ/100մլ + 25մգ/100մլ + 25մգ/100մլ

ցողացիր

1

0,1

5-10 օր

5-10 օր

5)

մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ)

           

6)

50մկգ/դեղաչափ

մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ)

         

7)

50մկգ/դեղաչափ

ցողաշիթ քթի

0,5

1

5-10 օր

5-10 օր

 

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Թոքերի արհեստական օդափոխություն՝ ծանր շնչառական անբավարարության դեպքում

0

0,1

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1․ Երկրներում, տարածքներում և տարածաշրջաններում գրիպի հսկողության բնութագրերը, 2019թ. Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոն (ECDC), Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակ: https://www.euro.who.int/__data/assets/pdf_file/0017/402083/InfluenzaSurveillanceProfiles_2019_en.pdf (Характеристики эпиднадзора за гриппом в странах, территориях и областях, 2019 г. Европейский центр профилактики и контроля заболеваний (ЕЦПКЗ), Всемирная Организация Здравоохранения (ВОЗ) Европейское Региональное Бюро. https://www.euro.who.int/__data/assets/pdf_file/0017/402083/InfluenzaSurveillanceProfiles_2019_ru.pdf ),

2․ Revision of clinical case definitions: influenza-like illness and severe acute respiratory infection. Bull World Health Organ 2018;96:122–128| doi: http://dx.doi.org/10.2471/BLT.17.194514

3․ Կլինիկական դեպքերի սահմանումների վերանայում. գրիպի նման հիվանդություն և ծանր սուր շնչառական վարակ: Բուլ Առողջապահության համաշխարհային օրգան 2018; 96:122–128| doi՝ http://dx.doi.org/10.2471/BLT.17.194514 (Операционные аспекты эпиднадзора за гриппом в Европейском регионе ВОЗ в условиях COVID-19: временное руководство (2020). https://apps.who.int/iris/handle/10665/336147 ),

4․ ԱՀԿ Հանրային առողջության հետազոտության օրակարգ գրիպի համար. 2017թ. թարմացում – Ամբողջական փաստաթուղթ, ISBN՝ 978-92-4-151346-3 5․https://emedicine.medscape.com/article/237755-clinical (WHO Public Health Research Agenda for Influenza: 2017 Update - Full document, ISBN: 978-92-4-151346-3 5․https://emedicine.medscape.com/article/237755-clinical):

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 մարտի 2024 թվական: