Գլխավոր տեղեկություն
Համար
N 73-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (10.03.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.02.19-2024.03.03 Պաշտոնական հրապարակման օրը 29.02.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
21.02.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«21» փետրվար 2024 թ.

N 73-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԽՈՑԱՅԻՆ ԿՈԼԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

Հրամայում եմ`

 

1․ Հաստատել խոցային կոլիտով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

21.02.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«21» փետրվար 2024 թվականի

N 73-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԽՈՑԱՅԻՆ ԿՈԼԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

K51

Խոցային կոլիտ

2)

K51.0

Քրոնիկ խոցային էնտերոկոլիտ

3)

K51.8

Խոցային այլ կոլիտներ (հաստաղիքաբորբ)

4)

K51.9

Խոցային կոլիտ` չճշտված

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

Առանց բարդությունների (ԱԲ),

բարդություններով (Բ)՝ խուղակներ, թարախակույտ, թափածակում, աղիքի ստենոզ կամ ստրիկտուրա (նեղացում), աղիքային արյունահոսություն, անանցանելիություն, հաստ աղիքի չարորակ նորագոյացություն (ադենոկարցինոմա), ներծծման խանգարում (մալաբսորբցիա)

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

ա. Ըստ բորբոքային ակտիվության՝

Թեթև․ լուծ օրական <4 անգամ, պուլս <90/ր, մարմնի ջերմաստիճանը <37,5, հեմոգլոբին >115 գ/լ, ԷՆԱ <20 մմ/ժ, ՑՌՍ նորմալ,

Միջին․ լուծ օրական 4-6 անգամ, պուլս ≤90/ր, մարմնի ջերմաստիճանը <37,8, հեմոգլոբին >115 գ/լ, ԷՆԱ ≤30 մմ/ժ, ՑՌՍ ≤30 մգ/լ,

Ծանր․ լուծ օրական >6 անգամ, պուլս >90/ր, մարմնի ջերմաստիճանը >37,8, հեմոգլոբին <105 գ/լ, ԷՆԱ >30 մմ/ժ, ՑՌՍ >30 մգ/լ,

բ. Ըստ ստերոիդային բուժմանը պատասխանի՝

Ստերոիդ-ռեֆրակտեր, եթե չի գրանցվում ստերոիդային բուժման ֆոնին բարելավում,

Ստերոիդ-կախյալ, եթե ստերոիդով բուժմանը պատասխանում է, սակայն դեղաչափը նվազեցնելուց գրանցվում է ակտիվության ռեցիդիվ, իսկ կրկին բարձրացնելուց՝ բարելավում:

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային, շտապ (Բ՝ աղիքային անանցանելիոության, արյունահոսության, թափածակման, թարախակույտի ձևավորման դեպքում)

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Աղեստամոքսաբան (Գաստրոէնտերոլոգ), վիրաբույժ, էնդոսկոպիստ

8)

Գանգատներ

Որովայնի ցավ, լուծ, քաշի կորուստ, տենդ, վքնածություն, մեթեորիզմ, սրտխառնոց, փսխում, կղանքում արյան առկայություն, բարդությունների դեպքում կարող է լինել փորկապություն, արյունահոսություն, արտաքին խուղակների ձևավորում, ընդհանուր թուլություն, նյարդաբանական խանգարումներ՝ վիտամին B12 թերներծծման հետևանքով։ Արտաղիքային դրսևորումներից են՝ մաշկային (բերանի խոռոչի աֆթաներ, հանգուցավոր էրիթեմա, գանգրենոզ պիոդերմիա և այլն), հոդային, աչքի (կոնյունկտիվիտ, էպիսկլերիտ, ուվեիտ), լյարդի (առաջնային բիլիար խոլանգիտ, աուտոիմուն հեպատիտ) և լեղուղիների (լեղաքարային հիվանդություն) ախտահարումները

9)

Անամնեզ

Գանգատները կարող են սկսվել ինչպես սուր, այնպես էլ երկար տարիների ընթացքում առկա լինեն, և արտահայտվածությունը տատանվում է՝ թեթև մեթեորիզմից, լուծից մինչև աղիքային ծանր արյունահոսություն, անանցանելիության կամ սուր որովայնի պատկեր

10)

Զննման արդյունք/Ցուցում

Որովայնի փքվածություն, ցավոտություն, թերներծծման դեպքում կարող են լինել պերիֆերիկ այտուցներ, գունատություն, հյուծում, արտաղիքային ախտահարումների դեպքում՝ համապատասխանաբար մաշկի, հոդերի, աչքերի փոփոխություններ

11)

Հոսպիտալացման Ցուցում

Միջին-ծանր ակտիվության և բարդություններիդեպքում

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Գաստրոէնտերոլոգ/աղեստամոքսաբան

1

1

2)

Էնդոսկոպիստ

1

1

3)

Ինտենսիվ թերապիայի մասնագետ (Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ) /էնդոսկոպիայի համար/

1

1

4)

Ճառագայթային ախտորոշման մասնագետ (ՈւՁՀ, ՄՌ կամ ՀՇ-էնտերոգրաֆիա)

1

1

5)

 Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ

1

1

6)

Ռևմատոլոգ

0,2

0,2

7)

Ակնաբույժ

0,1

0,2

8)

Մաշկաբան և վեներաբան

0,3

0,4

9)

Ուռուցքաբան

0,2

0,4

10)

Վիրաբույժ

0,2

0,7

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Անեմիա արյունահոսության կամ Բ դեպքում թերսնուցման հետևանքով, լեյկոցիտոզի, թրոմբոցիտոզի և ԷՆԱ մակարդակի բարձրացման աստիճանների հիման վրա որոշվում է բորբոքային ակտիվության աստիճանը

2)

Առկա չէ

Գլյուկոզի մակարդակի որոշում

0,4

1

Թերներծծման հետևանքով հիպոգլիկեմիա

3)

Առկա չէ

Կրեատինինի մակարդակի որոշում

0.5

1

Թերներծծման, ջրազրկման հետևանքով կարող է առաջանալ պրեռենալ երիկամային անբավարարություն, որի դեպքում կդիտվի կրեատինինի քանակի բարձրացում

4)

Առկա չէ

Արյան մեջ նատրիումի մակարդակի որոշում

0.3

1

Թերներծծման կամ լուծի և (կամ) փսխման հետևանքով կարող է լինել հիպոնատրիեմիա

5)

Առկա չէ

Արյան մեջ կալիումի մակարդակի որոշում

0,3

1

Թերներծծման կամ լուծի և (կամ) փսխման հետևանքով կարող է լինել հիպոկալիեմիա

6)

Առկա չէ

Ասպարտատամինատրանսֆերաի (ԱՍՏ), Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ), Հիմնային ֆոսֆատազի (ՀՖ),

Գամմագլյուտամատ տրանսֆերազի (ԳԳՏ),

Բիլիռուբինի մակարդակի որոշում

1

1

Արտաղիքային արտահայտություններից է լյարդի ախտահարումը, որի ժամանակ դիտվում են նշված ցուցանիշներից մեկի կամ մի քանիսի բարձր մակարդակները

7)

Առկա չէ

Արյան մեջ ֆերիտինի մակարդակի որոշում

1

1

Ցածր մակարդակը վկայում է երկաթի պակասի մասին, որը զարգանում է բորբոքման կամ արյունահոսության հետևանքով

8)

Առկա չէ

Արյան մեջ տրանսֆերինի հագեցման մակարդակի որոշում

0,4

1

Ցածր մակարդակը վկայում է երկաթի պակասի մասին, որը զարգանում է ծանր կամ քրոնիկ արյունահոսության հետևանքով

9)

Առկա չէ

Արյան մեջ վիտամին B12 մակարդակի որոշում

0,5

1

Ցածր մակարդակը վկայում է վիտամին B12 պակասի մասին, որը զարգանում է զստաղիքում թերներծծման հետևանքով

10)

Առկա չէ

Արյան մեջ հոմոցիստեինի մակարդակի որոշում

0,1

1

Հոմոցիստեինի բարձր մակարդակը վկայում է վիտամին B12 անբավարարության մասին

11)

Առկա չէ

Արյան մեջ վիտամին D3 մակարդակի որոշում

1

1

Ցածր մակարդակը խոսում է թերներծծման մասին, ինչպես նաև հիմք է հանդիսանում վիտամին D նշանակման դեղաչափի համար, որը նպաստում է նաև հիվանդության ավելի կայուն ռեմիսիայի

12)

Առկա չէ

Արյան պրոթրոմբինային ժամանակի, պրոթրոմբինային ինդեքսի և միջազգային նորմալացված հարաբերության (INR, ՄՆՀ) որոշում

0.8

1

Ցածր մակարդակը խոսում է վիտամին K թերներծծման մասին

13)

Առկա չէ

Արյան մեջ ընդհանուր սպիտակուցի և ալբումինի որոշում

1

1

Ցածր մակարդակը խոսում է ծանր բորբոքման կամ աղիքում թերներծծման մասին

14)

Առկա չէ

Կղանքում կալպրոտեկտինի քանակի որոշում

1

1

Բարձր մակարդակը վկայում է բորբոքման մասին, իսկ բարձրացման աստիճանը հանդիսանում է բորբոքման աստիճանի ցուցանիշ, որի նվազումը գնահատվում է բուժման մոնիթորինգի ընթացքում

15)

Առկա չէ

Արյան մեջ Ց-ռեակտիվ սպիտակուցի որոշում

1

1

Բարձր մակարդակը վկայում է բորբոքման մասին, իսկ բարձրացման աստիճանը հանդիսանում է բորբոքման աստիճանի ցուցանիշ, որի նվազումը գնահատվում է բուժման մոնիթորինգի ընթացքում

16)

Առկա չէ

Արյան մեջ HBsAg, հակա-HAV, հակա-HBc հակամարմինների և հակա-HCV հակամարմինների կամ HCV ՌՆԹ որոշում

0,6

1

Լատենտ հեպատիտ B և C, ինչպես նաև հեպատիտ A հանդեպ իմուն լինելու փաստը հայտնաբերման նպատակով, ինչը անհրաժեշտ պայման է իմունաճնշիչ թերապիա սկսելուց առաջ: Նաև այս թեստերն անհրաժեշտ է կատարել, եթե առկա է լյարդի ֆերմենտների բարձր մակարդակ Կրոնի հիվանդությամբ պացիենտի մոտ

17)

Առկա չէ

Արյան մեջ հակակորիզային՝ ANA, հակամիտոքոնդրիալ՝ AMA, պերինուկլեար հականեյտրոֆիլային ցիտոպլազմատիկ՝ pANCA, հակա-հարթմկանային՝ ASMA հակամարմինների որոշում

0,2

0,3

Արտաղիքային դրսևորումներից աուտոիմուն հեպատիտի, առաջնային բիլիար և սկլերոզացնող խոլանգիտների հայտնաբերման համար սկրինինգ՝ այն պացիենտների համար, ում մոտ առկա են համապատասխան ախտանշաններ կամ լյարդի ֆերմենտների բարձր մակարդակ

18)

Առկա չէ

Արյան մեջ IGRA թեստի (QUANTIFERON) որոշում՝ լատենտ տուբերկուլյոզի հայտնաբերման նպատակով

0.2

1

Լատենտ տուբերկուլյոզի հայտնաբերման նպատակով, ինչը անհրաժեշտ պայման է իմունաճնշիչ թերապիա սկսելուց առաջ

19)

Առկա չէ

Արյան մեջ հակա-CMV, հակա-EBV, հակա-VZV, հակա-HIV հակամարմինների որոշում

0,2

1

Մինչ իմունաճնշիչ թերապիա սկսելը Կրոնի հիվանդությամբ պացիենտների մոտ անհրաժեշտ է կատարել

20)

Առկա չէ

Կղանքի մանրէաբանական քննություն

1

1

Լուծի ցանկացած դեպք դիտարկվում է որպես հնարավոր աղիքային վարակ, որը անհրաժեշտ է ժխտել մի շարք հետազոտություններով, այդ թվում մանրէաբանական քննությամբ

21)

Առկա չէ

Կղանքում C. difficile GDH, տոքսին A և B որոշում

1

1

Լուծի ցանկացած դեպք, նույնիսկ արդեն հաստատված Կրոնի հիվանդության դեպքում, դիտարկվում է որպես հնարավոր աղիքային վարակ՝ մասնավորապես C.difficile վարակ, որը անհրաժեշտ է ժխտել այս հետազոտությամբ

22)

Առկա չէ

Կղանքում E. coli O157:H7 շտամի իմունաբանական հայտնաբերում

1

1

Լուծի ցանկացած դեպք, նույնիսկ արդեն հաստատված Կրոնի հիվանդության դեպքում, դիտարկվում է որպես հնարավոր աղիքային վարակ՝ մասնավորապես էնտերոհեմոռագիկ E. coli վարակ, որը անհրաժեշտ է ժխտել այս հետազոտությամբ

23)

Առկա չէ

Աղիքային բորբոքային օջախներից վերցված բիոպտատում CMV հայտնաբերման համար պոլիմերազա շղթայական ռեակցիայի մեթոդով (ՊՇՌ) կամ Իմունոհիստոքիմիական (ԻՀՔ) քննություն

0,1

0,4

Կղանքում չմարսված ճարպերի, մկանաթելերի առկայությունը վկայում է թերներծծման մասին

24)

Առկա չէ

Կղանքի քննություն ճիճվակրության վերաբերյալ

0,2

0,3

Թերներծծման, ինչպես նաև Կրոնի հիվանդության մյուս ախտանիշների այլ պատճառ կարող է լինել ճիճվակրությունը

 

Գործիքային հետազոտություններ

25)

Առկա չէ

Կոլոնոսկոպիա՝ բիոպսիաներով

1

1

Անհրաժեշտ հետազոտություն է՝ զստաղիքի տերմինալ հատվածի և հաստ աղիքի լորձաթաղանթի բորբոքումը հաստատելու, տիպիկ նշանները (ճեղքանման կամ աֆթոզ խոցեր, “սալահատակի պատկեր”) կամ բարդությունները (պսևդոպոլիպներ, ստրիկտուրաներ, չարորակ գոյացություն, խուղակներ և այլն) նկարագրելու համար

26)

Առկա չէ

ՄՌ-էնտերոգրաֆիա

0,05

0,2

Անհրաժեշտ է կատարել բոլոր պացիենտներին, որոնց մոտ հայտնաբերվում է հաստ աղիքի հետ միասին զստաղիքի բորբոքում՝ բարակ աղիքի մնացյալ հատվածներում պատի հաստացումներ, նեղացումներ, հիպերվասկուլյարիզացիայի (վկայում է բորբոքման մասին) նշաններ, ինչպես նաև լիմֆադենոպաթիա, խուղակներ, թարախակույտեր և այլ բարդություններ հայտնաբերելու նպատակով

27)

Առկա չէ

Կապսուլային էնդոսկոպիա

0,01

0,02

Հայտնաբերվում են խոցեր բարակ աղիքի այն հատվածներում, որոնք հասանելի չեն էնդոսկոպիկ հետազոտության համար

28)

Առկա չէ

Որովայնի/կոնքի կոնտրաստով ՀՇ

0,1

0,6

Հնարավոր բարդությունների՝ տոքսիկ մեգակոլոն, հաստ աղիքի նորագոյացություն, հայտնաբերելու նպատակով

29)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)

0,8

1

Ջրազրկման, էլեկտրոլիտային դիսբալանսի հետևանքով սրտի ռիթմի և սնուցման խանգարումների հայտնաբերում

30)

Առկա չէ

Որովայնի ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ)

1

1

Վքնածությունը, սրտխառնոցը, էպիգաստրալ ցավը և խոցի մյուս ախտանիշները կարող են առաջանալ նաև լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի կամ լյարդի և լեղուղիների պաթոլոգիաների ժամանակ, որոնք անհրաժեշտ է ժխտել այս մեթոդով։ Նաև անհրաժեշտ է պարզել Կրոնի հիվանդության արտաղիքային դրսևորումների առկայությունը՝ սկլերոզացնող խոլանգիտ, աուտոիմուն հեպատիտ, լեղաքարային հիվանդություն, սպլենոմեգալիա

31)

Առկա չէ

Մագնիսառեզոնանսային խոլանգիոպանկրեատոգրաֆիա

0,1

0,2

Սկլերոզացնող խոլանգիտի՝ որպես արտաղիքային դրսևորում, կասկածի դեպքում հաստատող հետազոտություն է

32)

Առկա չէ

Կրծքավանդակի ռենտգենաբանական կամ ՀՇ քննություն

0,7

1

Լատենտ տուբերկուլյոզի հայտնաբերման նպատակով, ինչը անհաժեշտ պայման է իմունաճնշիչ թերապիա սկսելուց առաջ, ինչպես նաև զստաղիքի խոցերի այլ պատճառ հանդիսացող տուբերկուլյոզային վարակը ժխտելու նպատակով

33)

Առկա չէ

Էնդոսկոպիկ հետազոտությամբ (կոլոնոսկոպիա) հայտնաբերված բորբոքման և ինտակտ օջախներից վերցված բիոպտատների հյուսվածքաբանական քննություն

1

1

Արտաղիքային դրսևորումներից լյարդի ախտահարման բնույթը պարզելու, բորբոքման աստիճանը և ֆիբրոզի փուլը որոշելու նպատակով

34)

Առկա չէ

Լյարդի բիոպսիա

0,01

0,05

Արտաղիքային դրսևորումներից լյարդի ախտահարման բնույթը պարզելու, բորբոքման աստիճանը և ֆիբրոզի փուլը որոշելու նպատակով

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափ-ման միա-վոր

Միջինաց-ված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Մեսալազին մոմիկներ ուղիղաղիքային 500մգ

Մեսալազին մոմիկներ ուղիղաղիքային 500մգ

Հատ

1

2

730

365

2)

Մեսալազին դեղահատեր 500մգ

Մեսալազին դեղահատեր 500մգ

Հատ

0,7

6

2190

365

3)

Սուլֆասալազին դեղահատեր թաղանթապատ 500մգ

Սուլֆասալազին դեղահատեր թաղանթապատ 500մգ

Հատ

0,3

6

2190

365

4)

Մեթիլպրեդնիզոլոն դեղահատեր 4մգ; 16մգ

Մեթիլպրեդնիզոլոն դեղահատեր 4մգ; 16մգ

Մգ

0,8

48

672 մգ (168*4 մգ կամ 42*16 մգ հաբեր)

14

5)

Ազաթիոպրին դեղահատեր 50մգ

Ազաթիոպրին դեղահատեր 50մգ

Հատ

0,7

2,5

912,5

365

6)

Մետոտրեքսատ (մետոտրեքսատ նատրիում) լիոֆիլիզատ ներարկման լուծույթի 50մգ/մլ

Մետոտրեքսատ (մետոտրեքսատ նատրիում) լիոֆիլիզատ ներարկման լուծույթի 50մգ/մլ

Հատ

0,1

1,5

78

52 (շաբաթա-կան 1 անգ)

7)

Պրեդնիզոլոն դեղահատեր 5մգ

Պրեդնիզոլոն դեղահատեր 5մգ

Հատ

0,3

2

6

3

8)

Ինֆլիքսիմաբ դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ

Ինֆլիքսիմաբ դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ

Հատ

0,5

3,5

10,5

3

(3 ներարկ․ 6 շաբաթում)

9)

Ադալիմումաբ լուծույթ ներարկման 10մգ/0.1մլ

Ադալիմումաբ լուծույթ ներարկման 10մգ/0.1մլ

Հատ

0,5

2

7

3 (3 ներարկում 4 շաբաթում)

10)

Վեդոլիզումաբ լուծույթ ներարկման 300 մգ

Վեդոլիզումաբ լուծույթ ներարկման 300 մգ

Հատ

0,2

1

3

3 /3 ներարկ․ 6 շաբաթում/

11)

Տոֆացիտինիբ դեղահատեր 5մգ; 10մգ

Տոֆացիտինիբ դեղահատեր 5մգ; 10մգ

Հատ

0.1

Xeljanz – 2

Renvoq - 1

Xeljanz – 112

Renvoq - 84

Xeljanz – 56

Renvoq - 84

12)

Ուստեկինումաբ լուծույթ ներարկման 130 մգ/26 մլ

Ուստեկինումաբ լուծույթ ներարկման 130 մգ/26 մլ

Հատ

0.1

3

9

3 (3 ներարկ․ 6 շաբաթում)

13)

Ուստեկինումաբ լուծույթ ներարկման 45մգ/0,5մլ

Ուստեկինումաբ լուծույթ ներարկման 45մգ/0,5մլ

Հատ

0.06

2

8

4 (ամեն 12 շաբաթը 1 ներարկ․)

14)

Մետրոնիդազոլ դեղահատեր 500մգ

Մետրոնիդազոլ դեղահատեր 500մգ

Հատ

0,3

3

30

10

15)

Վանկոմիցին դեղապատիճ 125մգ

Վանկոմիցին դեղապատիճ 125մգ

Հատ

0,2

4

40

10

16)

Ֆիդաքսոմիցին դեղահատեր 200 մգ

Ֆիդաքսոմիցին դեղահատեր 200 մգ

Հատ

0,1

2

20

10

17)

Երկաթի (III) հիդրօքսիդի և պոլիմալտոզի համալիր դեղահատեր ծամելու 100մգ

Եր Երկաթի (III) հիդրօքսիդի և պոլիմալտոզի համալիր դեղահատեր ծամելու 100մգ

Հատ

0,5

0,8

120

60

18)

Ֆոլաթթու դեղահատեր 5մգ

Ֆոլաթթու դեղահատեր 5մգ

հատ

0,3

1

60

60

19)

Ցիանոկոբալամին լուծույթ ե/մ և մ/մ ներարկման 0,5մգ/մլ

Ցիանոկոբալամին լուծույթ ե/մ և մ/մ ներարկման 0,5մգ/մլ

Հատ

0,1

0,6

24

60

20)

Մեբևերին (մեբևերինի հիդրոքլորիդ) դեղապատիճներ կոշտ երկարատև ձերբազատմամբ 200մգ

Մեբևերին (մեբևերինի հիդրոքլորիդ) դեղապատիճներ կոշտ երկարատև ձերբազատմամբ 200մգ

Հատ

0,5

2

40

20

21)

Ալբումին մարդու լուծույթ ն/ե կաթիլաներարկման 200մգ/մլ

Ալբումին մարդու լուծույթ ն/ե կաթիլաներարկման 200մգ/մլ

Հատ

0,03

1

6

6

22)

Ֆիտոմենադիոն լուծույթ ներարկման 2մգ/0.2մլ

Ֆիտոմենադիոն լուծույթ ներարկման 2մգ/0.2մլ

Մգ

0,05

10

20

200

23)

Կալցեֆեդիոլ դեղապատիճ 0.266մգ

Կալցեֆեդիոլ դեղապատիճ 0.266մգ

հատ

0,8

0,1

60

6

24)

Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ

Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ

Հատ

0,2

2

10

5

25)

Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+0,33մգ/մլ

Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+0,33մգ/մլ

Հատ

0,2

2

10

5

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝

1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

3) 11 շաբաթում կատարվում է դեղաչափի աստիճանական նվազեցում ամեն շաբաթ 4-ական մգ-ով:

4) Աղյուսակի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ և 13-րդ ենթակետերում քանակները հաշվարկված են 1 տարվա համար, բուժման տևողությունը անորոշ երկար է:

9․ Բուժական այլ միջոցառումները սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Պարէնտերալ սնուցում՝ ծանր թերներծծման դեպքերում

0

0,05

2)

Վիրահատական միջամտություն՝ բարդությունների կամ դեղորայքային բուժմանը չենթարկվող ընթացքի պարագայում

0,2

0,08

3)

Կղանքային միկրոբիոտայի փոխպատվաստում՝ դեղորայքային բուժմանը ռեֆրակտեր C. difficile վարակով բարդանալու դեպքում

0

0,1

4)

Էրիթրոցիտար զանգվածի փոխներարկում

0

0,3

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Քրիստիան Մաասեր և այլք. ECCO-ESGAR ուղեցույց IBD-ում ախտորոշիչ գնահատման համար Մաս 1. Նախնական ախտորոշում, հայտնի IBD-ի վերահսկում, բարդությունների հայտնաբերում, Journal of Crohn's and Colitis, հատոր 13, թողարկում 2, փետրվար 2019թ., էջեր 144–164K, https://doi: org/10.1093/ecco-jcc/jjy113 / Christian Maaser et al. ECCO-ESGAR Guideline for Diagnostic Assessment in IBD Part 1: Initial diagnosis, monitoring of known IBD, detection of complications, Journal of Crohn's and Colitis, Volume 13, Issue 2, February 2019, Pages 144–164K, https://doi.org/10.1093/ecco-jcc/jjy113.

2. Անդրեաս Շտուրմ և այլք: ECCO-ESGAR ուղեցույց IBD-ում ախտորոշիչ գնահատման համար Մաս 2. IBD միավորներ և ընդհանուր սկզբունքներ և տեխնիկական կողմեր, Journal of Crohn's and Colitis, հատոր 13, թողարկում 3, Մարտ 2019թ., Էջեր 273–284, https://doi.org/10.109 /ecco-jcc/jjy114 / Andreas Sturm, et al. ECCO-ESGAR Guideline for Diagnostic Assessment in IBD Part 2: IBD scores and general principles and technical aspects, Journal of Crohn's and Colitis, Volume 13, Issue 3, March 2019, Pages 273–284, https://doi.org/10.1093/ecco-jcc/jjy114.

3. Թիմ Ռեյն և այլք: ECCO ուղեցույցներ խոցային կոլիտի բուժման վերաբերյալ. դեղորայքային բուժում, Journal of Crohn's and Colitis, հատոր 16, թողարկում 1, հունվար 2022թ., Էջեր 2–17, https://doi.org/10.1093/ecco-jcc/jjab178 / Tim Raine, et al. ECCO Guidelines on Therapeutics in Ulcerative Colitis: Medical Treatment, Journal of Crohn's and Colitis, Volume 16, Issue 1, January 2022, Pages 2–17, https://doi.org/10.1093/ecco-jcc/jjab178.

4. Սպինելլի Ա և այլք. ECCO ուղեցույցներ խոցային կոլիտի բուժման վերաբերյալ. վիրաբուժական բուժում. J Crohns Colitis. 2022թ. փետ 23; 16 (2): 179-189: ԴՈԻ՝ 10.1093/ecco-jcc/jjab177 / Spinelli A, et al. ECCO Guidelines on Therapeutics in Ulcerative Colitis: Surgical Treatment. J Crohns Colitis. 2022 Feb 23;16(2):179-189. doi: 10.1093/ecco-jcc/jjab177.

5. Տ Քուչարզիկ և այլք. Եվրոպական Քրոնի և կոլիտի կազմակերպության [ECCO] կողմից, ECCO ուղեցույցներ՝ աղիների բորբոքային հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և կառավարման վերաբերյալ, Journal of Crohn's and Colitis, հատոր 15, թողարկում 6, հունիս 2021թ., էջեր 879–91, https://doi.org/10.1093/ecco-jcc/jjab052 / T Kucharzik, et al., on behalf of the European Crohn’s and Colitis Organisation [ECCO], ECCO Guidelines on the Prevention, Diagnosis, and Management of Infections in Inflammatory Bowel Disease, Journal of Crohn's and Colitis, Volume 15, Issue 6, June 2021, Pages 879–913, https://doi.org/10.1093/ecco-jcc/jjab052:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 փետրվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան