ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«16» փետրվար 2024 թ. |
N 55-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՇՐԹՈՒՆՔՆԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել շրթունքների չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
16.02.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «16» փետրվար 2024 թվականի N 55-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՇՐԹՈՒՆՔՆԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի (Բացառությամբ` շրթունքների մաշկի (C43.0, C44.0))
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
C00.0 |
Վերին շրթունքի արտաքին մակերեսի |
2) |
C00.1 |
Ստորին շրթունքի արտաքին մակերեսի |
3) |
C00.2 |
Շրթունքների արտաքին մակերեսների չճշտված մասերի |
4) |
C00.3 |
Վերին շրթունքի ներքին մակերեսի |
5) |
C00.4 |
Ստորին շրթունքի ներքին մակերեսի |
6) |
C00.5 |
Շրթունքների ներքին մակերեսների չճշտված մասերի |
7) |
C00.6 |
Շրթունքների կպումների |
8) |
C00.8 |
Շրթունքի ախտահարում, որոնք դուրս են գալիս վերը նշված մեկ և ավելի տեղակայումների սահմաններից |
9) |
C00.9 |
Շրթունքների մասերի` չճշտված |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի (Ոսկրի կորտիկալ շերտի/ատամնաբնի միայն մակերեսային քայքայումը բավարար չէ ուռուցքը դասակարգելու համար որպես T4a: Մաշկի կամ փափուկ հյուսվածքների ներաճման առկայությունը՝ դասակարգվում է որպես կլինիկական արտահանգույցային տարածում:):
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ | ||||||||||||||||||||||||||||
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական | ||||||||||||||||||||||||||||
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ | ||||||||||||||||||||||||||||
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
0, I, II, III, IV
T - առաջնային ուռուցք
TX Առաջնային ուռուցքը հնարավոր չէ գնահատել T0 Առաջնային ուռուցքի ապացույց չկա Tis - in situ /քաղցկեղ տեղում/
T1 Ուռուցք 2 սմ կամ փոքր չափերով և 5 մմ կամ պակաս ներաճման խորություն։ T2 Ուռուցք 2 սմ կամ փոքր չափերով և 5 մմ-ից ավելի, բայց պակաս, քան 10 մմ ներաճման խորությամբ, կամ Ուռուցք 2 սմ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 4 սմ, և ներաճման խորություն ոչ ավելի, քան 10 մմ։ T3 Ուռուցք 4 սմ-ից ավելի մեծ չափերով կամ 10 մմ-ից ավելի ներաճման խորությամբ։ T4a Ուռուցքը ներաճում է ոսկրի կորտիկալ շերտ, ստորին ատամնաբնային նյարդի, բերանի հատակ կամ մաշկ (կզակի կամ քթի): T4b Ուռուցքը ներաճում է ծամիչ տարածություն, թևակերպային թիթեղներ կամ գանգի հիմ կամ պարուրում է ներքին քնային զարկերակը։ N - Ռեգիոնար ավշային հանգույցներ NX Ռեգիոնար ավշային հանգույցները չեն կարող գնահատվել N0 Ռեգիոնար ավշային հանգույցների մետաստազներ չկան N1 Մետաստազներ մեկ նույնակողմանի ավշային հանգույցում, 3 սմ կամ պակաս ամենամեծ չափով, առանց արտահանգույցային տարածման N2a Մետաստազներ մեկ նույնակողմանի ավշային հանգույցում, ավելի քան 3 սմ, բայց ոչ ավելի քան 6 սմ չափերով՝ առանց արտահանգույցային տարածման N2b Մետաստազներ բազմաթիվ նույնակողմանի ավշային հանգույցներում, ոչ ավելի, քան 6 սմ չափերով, առանց արտահանգույցային տարածման N2c Մետաստազներ երկկողմանի կամ հակառակ կողմի ավշային հանգույցներում, ոչ ավելի, քան 6 սմ չափերով, առանց արտահանգույցային տարածման N3a Մետաստազներ ավշային հանգույցում 6 սմ-ից ավել չափերով առանց արտահանգույցային աճի N3b Մետաստազներ մեկ կամ մի քանի ավշային հանգույցներում՝ կլինիկական արտահանգույցային տարածմամբ** Միջին գծի հանգույցները համարվում են ռեգիոնար հանգույցներ: M` հեռավոր մետաստազներ M0` հեռավոր մետաստազներ չկան M1` հեռավոր մետաստազներ կան | ||||||||||||||||||||||||||||
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում | ||||||||||||||||||||||||||||
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային, շտապ | ||||||||||||||||||||||||||||
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Գլխի և պարանոցի վիրահաբույժ, պլաստիկ և վերականգնողական վիրաբույժ, ստոմատոլոգ հիգիենիստ, օրթոպեդիկ ստոմատոլոգ, լոգոպեդ, կլինիկական հոգեբան, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ, ճառագայթային ուռուցքաբան-թերապևտ, ճառագայթային ախտորոշման մասնագետներ (ՀՇ մասնագետ, ՄՌՇ մասնագետ), ֆիզիոթերապևտ, նյարդավիրաբույժ, ակնաբույժ, հոգեբույժ, ամոքիչ (պալիատիվ) բժշկության մասնագետ, ցավի կառավարման մասնագետ | ||||||||||||||||||||||||||||
8) |
Գանգատներ |
Շրթունքների արտաքին կամ ներքին մակերեսներին խոցային մակերեսների առկայություն (արնահոսող/չարնահոսող), գոյացությունների առկայություն։ | ||||||||||||||||||||||||||||
9) |
Անամնեզ |
Պացիենտը նշում է շրթունքների արտաքին կամ ներքին մակերեսներին չլավացող խոցային մակերեսների առկայություն (արնահոսող/չարնահոսող), գոյացությունների առկայություն։ | ||||||||||||||||||||||||||||
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Շրթունքների վրա խոցոտված գոտիների, քրոնիկ ճաքերի առկայություն, գոյացության առկայություն | ||||||||||||||||||||||||||||
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Վիրահատական բուժում՝ հիվանդանոցային պայմաններում, ճառագայթային բուժում` ցերեկային ստացիոնարի պայմաններում, |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Գլխի և պարանոցի վիրաբույժի՝ խորհրդատվություն 3 ամիսը մեկ |
1 |
1 |
2) |
Քիմիաթերապևտի/կլինիկական ուռուցքաբանի խորհրդատվություն |
1 |
1 |
3) |
Ճառագայթային ուռուցքաբանի խորհրդատվություն |
1 |
1 |
4) |
Կլինիկական հոգեբանի խորհրդատվություն |
1 |
1 |
5) |
Ստոմատոլոգի խորհրդատվություն |
10 |
10 |
4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն լեյկոֆորմուլայով |
ԱԲ |
Բ |
|
1 |
1 |
Արյան ցուցանիշների՝ լեյկոցիտների, հեմոգլոբինի, թրոմբոցիտների ցուցանիշների նորմայից շեղումների հայտնաբերում | |||
2) |
Առկա չէ |
Արյան բիոքիմիական հետազոտություն՝ ա. լյարդ, լեղապարկ (Ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատաինոտրանսֆերազ (ԱՍՏ), գամմագլյուտամիլտրանսֆերազ (ԳԳՏ), բիլիռուբին), բ. երիկամներ (Ընդհանուր սպիտակուց, ալբումին, միզանյութ և միզանյութի N, կրեատինին), գ. էլեկտրոլիտներ (Na, K, Ca ընդհ, Ca իոնիզացված), դ. խոլեստերին, ե. գլյուկոզա, զ. պրոթրոմբինային ժամանակ, ինդեքս, միջազգային նորմալիզացված հարաբերության (ՄՆՀ) հայտնաբերում:
Շճաբանական (սերոլոգիական) հետազոտություն՝ ա. Հեպատիտ Բ, բ. Հեպատիտ Ց, գ. Մարդու իմունային անբավարարության վիրուս –(ՄԻԱՎ`HIV1-2) Սիֆիլիս |
1 |
1 |
Արյան բիոքիմիական ցուցանիշների նորմայից շեղումների հայտնաբերում
Վարակի հայտնաբերում |
Գործիքային հետազոտություններ | |||||
3) |
Առկա չէ |
Գլխի և պարանոցի համակարգչային շերտագրություն (ՀՇ) կոնտրաստավորումով |
1 |
1 |
Առաջնային ուռուցքի, պարանոցային լիմֆադենոպաթիայի հայտնաբերում |
4) |
Առկա չէ |
Գլխի և պարանոցի մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) կոնտրաստավորումով |
1 |
1 |
Առաջնային ուռուցքի, պարանոցային լիմֆադենոպաթիայի հայտնաբերում |
5) |
Առկա չէ |
Կրծքավանդակի համակարգչային շերտագրություն ՀՇ (կոնտրաստով կամ առանց) |
1 |
1 |
|
6) |
Առկա չէ |
Որովայնի և փոքր կոնքի համակարգչային շերտագրություն (ՀՇ) կամ մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) կոնտրաստավորումով |
1 |
1 |
|
7) |
Պոզիտրոն էմիսիոն շերտագրություն (ՊԷՇ/ՀՇ) |
1 |
1 |
Մետաստատիկ ախտահարումների հայտնաբերում | |
8) |
Առկա չէ |
Հյուսվածքային գոյացության ինցիզիոն բիոպսիա՝ ա. Հյուսվածաբանականա հետազոտությամբ բ. Իմունոհիստոքիմիական հետազոտությամբ գ.Պարանոցի ավշային հանգույցի բարակ ասեղային պունկցիոն բիոպսիա՝ բջջաբանական հետազոտությամբ (ուլտրաձայնային հսկողությամբ կամ առանց) |
1 |
1 |
Տափակ բջջային կարցինոմա
Մանր թքագեղձերի կարցինոմա
Այլ
G1 G2 G3
Ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում |
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի0,5մգ/մլ |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի0,5մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
100 մգ |
150 մգ |
4-6ամիս |
2) |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
600մգ |
750մգ |
4-6ամիս |
3) |
Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ |
Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
300 մգ |
350մգ |
4-6ամիս |
4) |
Դոցետաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
Դոցետաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
150 մգ |
180մգ |
4-6ամիս |
5) |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ; 1000մգ |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ; 1000մգ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
2000 մգ |
4000մգ |
4-6ամիս |
6) |
5-Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման կամ կաթիլաներարկման 50մգ/մլ |
5-Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման կամ կաթիլաներարկման 50մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
1500 մգ |
5000 մգ |
4-6 ամիս |
7) |
Կապեցիտաբին դեղահատեր թաղանթապատ 500մգ |
Կապեցիտաբին դեղահատեր թաղանթապատ 500մգ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
6 հաբ 3000մգ |
85 հաբ 42500մգ |
4-6 ամիս |
8) |
Էտոպոզիդ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
Էտոպոզիդ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
200 մգ |
600 մգ |
4-6 ամիս |
9) |
Ցիկլոֆոսֆամիդ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 200մգ |
Ցիկլոֆոսֆամիդ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 200մգ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
1000 մգ |
1500 մգ |
4-6 ամիս |
10) |
Վինկրիստինի սուլֆատ լուծույթ ներարկման 1մգ/մլ |
Վինկրիստինի սուլֆատ լուծույթ ներարկման 1մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
2մգ |
2մգ |
4-6 ամիս |
11) |
Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ |
Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
80մգ |
100 մգ |
4-6 ամիս |
12) |
Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
սրվակ |
2-3 շաբաթը 1անգամ |
200 մգ |
200 մգ |
6-12 ամիս |
13) |
Պեմբրոլիզումաբ լուծույթ ներարկման 25մգ/մլ |
Պեմբրոլիզումաբ լուծույթ ներարկման 25մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
200 մգ |
200 մգ |
6-12 ամիս |
14) |
Ցետուքսիմաբ լուծույթ ներարկման 5մգ/մլ |
Ցետուքսիմաբ լուծույթ ներարկման 5մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
400 մգ |
800մգ |
6-12 ամիս |
8․Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Կլինիկական փուլ I-II Առաջնային ուռուցքի ռեզեկցիա ± պարանոցի լիմֆոդիսսեկցիաա (առաջնորդվելով ուռուցքի տեղակայումով) Չկան ՄՏՍ դրական ավշային հանգույցներ և չկան ախտաբանական անբարենպաստ նշաններբ Կան ախտաբանական անբարենպաստ նշաններբ Համակարգային թերապիա ± Ճառագայթային թերապիա Կամ Ուռուցքի ռե-ռեզեկցիա և ճառագայթային թերապիա |
1 |
1 |
2) |
Կլինիկական փուլ III-IVA Առաջնային ուռուցքի ռեզեկցիա ± պարանոցի միակողմանի կամ երկկողմանի լիմֆոդիսսեկցիա Չկան ախտաբանական անբարենպաստ նշաններբ Ճառագայթային թերապիա Կան ախտաբանական անբարենպաստ նշաններբ Համակարգային թերապիա ± Ճառագայթային թերապիա Կամ Ուռուցքի ռե-ռեզեկցիա և ճառագայթային թերապիա |
1 |
1 |
3) |
Կլինիկական փուլ IVB` Համակցված համակարգային թերապիա / ճառագայթային թերապիա կամ Ինդուկցիոն համակարգային թերապիա, որին հաջորդում է ճառագայթային թերապիա կամ համակարգային թերապիա / ճառագայթային թերապիա |
1 |
1 |
4) |
Կլինիկական փուլ IVC` Միաագենտ համակարգչային թերապիա կամ Պալիատիվ/ամոքիչ խնամք ± Պալիատիվ/ ամոքիչ ճառագայթային թերապիա (RT) կամ Պալիատիվ.ամոքիչ վիրահատություն |
1 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. ՆՍՍՆ ուղեցույցների տարբերակ 1.2024, (NCCN Guidelines Version 1.2024),
2. Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի N 871-Ն հրաման 19 սեպտեմբերի 2013 թ.,
3. Չարորակ ուռուցքային հիվանդությունների դասակարգման TNM 8-րդ դասակարգում:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 փետրվարի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|