Գլխավոր տեղեկություն
Համար
N 103-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (10.04.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.01-2024.04.14 Պաշտոնական հրապարակման օրը 09.04.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.04.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«05» ապրիլ 2024 թ.

N 103-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 53-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրման չափորոշիչը, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկը հաստատելու մասին» N 53-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները.

1) հրամանի N 1 հավելվածի 3-րդ կետում լրացնել նոր` 4-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ`

«4) սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկի 5-րդ բաժնի 65-րդ, 66-րդ և 67-րդ կետերով սահմանված հետազոտությունները՝ միայն ադրենոգենիտալ համախտանիշի նորածնային սքրինինգ ծրագրի շրջանակներում հայտնաբերված մակերիկամի կեղևի դիսֆունկցիա (ադրենոգենիտալ համախտանիշ) ախտորոշմամբ երեխաներին:»,

2) հրամանի N 2 հավելվածով հաստատված հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկի 62-րդ կետից հետո լրացնել նոր` 63-րդ և 64-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ`

 

«

63.

Դոպլեր հետազոտություն` մայր-պտուղ-ընկերք համակարգում

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

64.

Պտղի էխոսրտագրություն

Ըստ նեղ մասնագետի ցուցումի

»,

 

3) հրամանի N 2 հավելվածով հաստատված հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկի 64-րդ կետից հետո լրացնել նոր` 5-րդ բաժին հետևյալ բովանդակությամբ`

 

«

5. Ադրենոգենիտալ համախտանիշի նորածնային սքրինինգ ծրագրի շրջանակներում իրականացվող լրացուցիչ հետազոտություններ

65.

Պլազմայում ռենինի ակտիվության որոշում

Ըստ նեղ

մասնագետի ցուցումի

66.

Ադրենոկորտիկոտրոպ հորմոնի որոշում (ԱԿՏՀ) արյան մեջ

Ըստ նեղ

մասնագետի ցուցումի

67.

Մակերիկամների բնածին հիպերպլազիայի հետծննդյան
գենետիկական ախտորոշում (գենային մուտացիաներ և CNV փոփոխություններ)

Ըստ նեղ

մասնագետի ցուցումի

»:

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

05.04.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 ապրիլի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան