Գլխավոր տեղեկություն
Համար
N 22-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (04.02.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.01.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.01.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 հունվար 2024 թ.

N 22-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌԱՆՑ ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՏՐՎԱԾՔԻ ՕՍՏԵՈՊՈՐՈԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել առանց ախտաբանական կոտրվածքի օստեոպորոզով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

Առողջապահության նախարարի

2024 թվականի հունվար «11»-ի

N 22-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԱՌԱՆՑ ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՏՐՎԱԾՔԻ ՕՍՏԵՈՊՈՐՈԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

M 81

Օստեպորոզ` առանց ախտաբանական կոտրվածքի

2)

M 81.0

Հետդաշտանադադարային օստեոպորոզ

3)

M 81.6

Տեղակայված ոսկրանոսրացում (Լեկենի) (Lequesne)

4)

M 81.8

Այլ օստեոպորոզներ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Իգական, արական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ռևմատոլոգ, էնդոկրինոլոգ/ներզատաբան

8)

Գանգատներ

Որպես կանոն հիվանդությունն ընթանում է անախտանիշ և ախտորոշվում է դենսիտոմետրիկ հետազոտության ընթացքում

9)

Անամնեզ

Վաղ դաշտանադադար՝ բնականոն կամ յատրոգեն՝ հետվիրահատական, դեղի կիրառության արդյունքում, երկարատև կիրառված գլյուկոկորտիկոստերոիդային կամ այլ դեղեր

10)

Զննման արդյունք/Ցուցում

Կատարված ռենտգեն ճառագայթների վրա հիմնված դենսիտոմետրիկ հետազոտության արդյունքում T Score -2.5 և ցածր, կամ T Score -1,0-ից մինչև -2.5 + > 20% FRAX ունեցող պացիենտներ կամ > 3% FRAX ազդրում

11)

Հոսպիտալացման Ցուցում

Կիրառելի չէ

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման
քանակը

ԱԲ

Բ

1)

Ներզատաբան (էնդոկրինոլոգ)

0.3

0.2

2)

Նյարդավիրաբույժ

-

0.5

3)

Օրթոպեդ

-

0,5

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

     

ԱԲ

Բ

 
     

1)

228

Արյան ընդհանուր հետազոտություն ԷՆԱ-ի որոշմամբ

1

1

Արյան ձևավոր տարերի՜ հեմոգլոբինի, ԷՆԱ-ի ցուցանիշների գնահատում

2)

 

Հիմնային ֆոսֆատազ

1

1

Ոսկրի մետաբոլիզմի մարկեր

3)

34

Կրեատինին

1

1

Երիկամների ֆունկցիայի գնահատում

4)

Առկա չէ

Կալցիում

1

1

Բուժական պլանը կազմելու նպատակով

5)

Առկա չէ

Պարաթհորմոն

0,5

1

Երկրորդային օստեոպորոզը դիֆերենցելու նպատակով

6)

140

Վիտամին Դ

1

1

Ոսկրի մետաբոլիզմի մարկեր

7)

Առկա չէ

Ֆոսֆոր

0,5

1

Ոսկրի մետաբոլիզմի մարկեր

8)

162

Թիրեոտրոպ հորմոն (TSH)

0,5

1

Երկրորդային օստեոպորոզը դիֆերենցելու նպատակով

9)

Առկա չէ

Դեհիդրոէպիանդրոստերոն (DHEA)

0,5

1

Երկրորդային օստեոպորոզը դիֆերենցելու նպատակով

10)

66

Գերզգայուն- C-ռեակտիվ սպիտակուց

0,5

1

Բորբոքային ցուցանիշների գնահատում

11)

Առկա չէ

Կորտիզոլ

0,5

1

Երկրորդային օստեոպորոզը դիֆերենցելու նպատակով

12)

Առկա չէ

Մեզի մեջ կալցիում

0,5

1

Նեֆրոպաթիայի, միզային ինֆեկցիայի բացառում

 

Գործիքային հետազոտություններ

13)

 353

Դենսիտոմետրիա (ռենտգեն ճառագայթների օգտագործող)

1,0

1,0

Օստեոպորոզ ախտորոշելու նպատակով

14)

Առկա չէ

Ողնաշարի ռենտգեն

0,5

1,0

Հավանական կոտրվածք գնահատելու նպատակով

15)

282

Վահանաձև և հարվահանաձև գեղձի ուլտարձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)

0,3

1․0

Երկրորդային օստեոպորոզը դիֆերենցելու նպատակով

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Ալենդրոնաթթու (ալենդրոնատ նատրիումի տրիհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 70մգ

Ալենդրոնաթթու (ալենդրոնատ նատրիումի տրիհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 70մգ

հաբ

0,7

Շաբաթական 1 անգամ

-

Առնվազն 5 տարի

2)

Ռիսեդրոնաթթու (ռիսեդրոնատ նատրիում) դեղահատեր թաղանթապատ 35մգ

Ռիսեդրոնաթթու (ռիսեդրոնատ նատրիում) դեղահատեր թաղանթապատ 35մգ

հաբ

0,4

Շաբաթական 1 անգամ

-

Առնվազն 5 տարի

3)

Իբանդրոնաթթու (իբանդրոնաթթվի նատրիում մոնոհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 150մգ

Իբանդրոնաթթու (իբանդրոնաթթվի նատրիում մոնոհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 150մգ

հաբ

0,1

Ամսեկան 1 անգամ

-

Առնվազն 5 տարի

4)

Ռալոքսիֆեն դեղահատեր 60 մգ

Ռալոքսիֆեն դեղահատեր 60 մգ

հաբ

0,01

Օրական 1 անգամ

-

Առնվազն 5 տարի

5)

Դենոսումաբ լուծույթ ներարկման 60մգ/1մլ

Դենոսումաբ լուծույթ ներարկման 60մգ/1մլ

Պատրաստի ներարկման լուծույթ

0,5

6 ամիսը 1 անգամ

-

Մշտական

6)

Զոլեդրոնաթթու խտանյութ ն/ե կաթիլաներարկման լուծույթի 0.8մգ/մլ

Զոլեդրոնաթթու խտանյութ ն/ե կաթիլաներարկման լուծույթի 0.8մգ/մլ

Կոնցենտրատ ներերակային ներարկման համար

0,5

Տարին 1 անգամ

-

Առնվազն 3 տարի

7)

Կալցիում (կալցիում կարբոնատ), քոլեկալցիֆերոլ դեղահատեր 500մգ+10մկգ(400ՄՄ)

Կալցիում (կալցիում կարբոնատ), քոլեկալցիֆերոլ դեղահատեր 500մգ+10մկգ(400ՄՄ)

հաբ

0,9

2

-

մշտական

8)

Քոլեկալցիֆերոլ դեղապատիճներ 5000ՄՄ

Քոլեկալցիֆերոլ դեղապատիճներ 5000ՄՄ

հաբ

0,8

1

-

Առնվազն 3 ամիս

9)

Քոլեկալցիֆերոլ դեղապատիճներ փափուկ 50000ՄՄ

Քոլեկալցիֆերոլ դեղապատիճներ փափուկ 50000ՄՄ

հաբ

0,6

Շաբաթական 1 անգամ

-

Առնվազն 2 ամիս

 

 8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`

 1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

 2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

 3) Ուղեկցեղ հիվանդությունների առկայության պարագայում դեղորայքի նշանակումները կատարել ըստ համապատասխան մասնագետի ցուցման:

 9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Կիրառելի չէ

   

 10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Կամաչո ՊՄ, Պետակ ՍՄ, Բինկլեյ Ն, Դիաբ ԴԼ, Էլդեյրի ԼՍ, Ֆարուկի ԼՍ, Հարրիս ՍՏ, Հւրլիյ ԴԼ, Քելի Յ, Լևիսկի ԷՄ, Պեգգահ-Պոլակ Ռ, ՄքԿլանգ Մ, Ուիմալավանսա ՍՅ, Ուաթս ՆԲ, ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳՆԵՐԻ ԱՄԵՐԻԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ/ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻԱՅԻ ԱՄԵՐԻԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐ ՀԵՏՏԵՍՏԵԽՆԱՓԱՈՒԶԱՅԻՆ ՕՍՏԵՈՊՈՐՈԶԻ, Ախտորոշման և Բուժման ՀԱՄԱՐ-2020. Էնդոկրինային պրակտիկա. 2020 մայիսի; 26, 10.4158/GL-2020-0524SUPPL: ԹՄԻԴ (PMID)՝ 32427503: (Camacho PM, Petak SM, Binkley N, Diab DL, Eldeiry LS, Farooki A, Harris ST, Hurley DL, Kelly J, Lewiecki EM, Pessah-Pollack R, McClung M, Wimalawansa SJ, Watts NB. AMERICAN ASSOCIATION OF CLINICAL ENDOCRINOLOGISTS/AMERICAN COLLEGE OF ENDOCRINOLOGY CLINICAL PRACTICE GUIDELINES FOR THE DIAGNOSIS AND TREATMENT OF POSTMENOPAUSAL OSTEOPOROSIS-2020 UPDATE. Endocr Pract. 2020 May;26(Suppl 1):1-46. doi: 10.4158/GL-2020-0524SUPPL. PMID: 32427503).

2. Առողջության առաջնային մակարդակում օստեոպորոզի գնահատման ԱՀԿ գիտական խումբ: Ամփոփ զեկույց 2004, Ժնև, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, 2007 (WHO scientific group on the assessment of osteoporosis at the primary health care level: Summary meeting report, 2004. Geneva: World Health Organization, 2007 https://www.iofbonehealth.org/diagnosing-osteoporosis),

3. Կոմպստոն Ջ., Գլյուկոկորտիկոիդներով պայմանավորված օստեոպորոզի կառավարում: Նաթ Ռև Ռևմատոլ (Nat Rev Rheumatol.) 2010 Փետտրվար 6 (2): 82-8. 10.1038/nrrheum.2009.259. ՓՄԻԴ (PMID)՝ 20125175: (Compston J. Management of glucocorticoid-induced osteoporosis. Nat Rev Rheumatol. 2010 Feb;6(2):82-8. doi: 10.1038/nrrheum.2009.259. PMID: 20125175),

4. Իլիաս Ի., Միլիոնիս Ց, Զումակիս Է, Գլյուկոկորտիկոիդներով պայմանավորված օստեոպորոզի ակնարկ. [Թարմացվել է 2022 թվականի մարտի 19-ին]: Ֆինգոլդ ԿՌ, Անաուոլտ Բ., Բլաքման ՄՌ, խմբագիրներ: Հարավային Դարթմութ (ՄԱ): ՄԴտեքս.քօմ (MDText.com), 2000. Հասանելի է. https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK278968/ (Ilias I, Milionis C, Zoumakis E. An Overview of Glucocorticoid-Induced Osteoporosis. [Updated 2022 Mar 19]. In: Feingold KR, Anawalt B, Blackman MR, et al., editors. Endotext [Internet]. South Dartmouth (MA): MDText.com, Inc.; 2000-. Available from: https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK278968/),

5. Համփրեյ ՄԲ, Ռուսսել Լ, Դանիլա ՄԻ, Ֆինք ՀԱ, Գույատտ Գ., Քաննոն Մ, Քափլան Լ., Գորե Ս., Գրոսսման Ջ, Հանսեն ԿԷ, Լանե ՆԷ, Մա ՆՍ, Մագրեյ Մ, ՄքԱլինդոն Տ, Ռոբինսոն ԱԲ, ՍՔ, Ուոմաք Ց, Աբդուլահդի Բ, Չարլզ ՅՖ, Չիհ ՋՏԼ, Չու Ս., Գոյալ Ի, Հասելտայն Ք, Ջաքսոն Լ, Միրզա Ռ, Մոլեդինա Ի, Պաննի Է, Ռինդեն Տ, Տուրգունբաև Մ, Ուիշամ, Տարներ ԱՍ, 2022, Ռևմատոլոգիայի ամերիկյան քոլեջի ուղեցույց գլյուկոկորտիկոիդներով պայմանավորված օստեոպորոզի կանխարգելման և բուժման համար: Արթրիտ ռևմատոլ. 2023 հոկտեմբերի 16. doi: 10.1002/art.42646. Epub-ը տպագրությունից առաջ: PMID՝ 37845798) (Humphrey MB, Russell L, Danila MI, Fink HA, Guyatt G, Cannon M, Caplan L, Gore S, Grossman J, Hansen KE, Lane NE, Ma NS, Magrey M, McAlindon T, Robinson AB, Saha S, Womack C, Abdulhadi B, Charles JF, Cheah JTL, Chou S, Goyal I, Haseltine K, Jackson L, Mirza R, Moledina I, Punni E, Rinden T, Turgunbaev M, Wysham K, Turner AS, Uhl S. 2022 American College of Rheumatology Guideline for the Prevention and Treatment of Glucocorticoid-Induced Osteoporosis. Arthritis Rheumatol. 2023 Oct 16. doi: 10.1002/art.42646. Epub ahead of print. PMID: 37845798):

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան