Գլխավոր տեղեկություն
Համար
N 45-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (01.01.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 23.01.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
19.01.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«19» հունվար 2024 թ.

N 45-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 32-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

 

Հրամայում եմ

 

1․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունիսի 6-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.3.1-02-2014 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 32-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5․ Ուսումնական հաստատությունների սովորողների սննդի օրաբաժնում պահպանվում է հաշվեկշռված սնուցման հիմնական սկզբունքը ըստ սննդային հիմնական բաղադրիչների` սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի հարաբերակցության: Սննդային օրաբաժնի էներգետիկ արժեքի 10-30%-ը ապահովվում է ի հաշիվ սպիտակուցների, 25-35%-ը` ճարպերի, որից հագեցած ճարպաթթուները 10%-ից ոչ ավել, 45-65%-ը` ածխաջրերի, որից ավելացված շաքարները` 10%-ից ոչ ավել»․

2) 19-րդ կետում «Օրինակելի ճաշացուցակը կազմվում է» բառերից հետո լրացնել «ուսումնական հաստատության բուժաշխատողի,» բառերը.

3) 23-րդ կետից հանել «, տաք ըմպելիքներ» բառերը․

4) 24-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«24․ Ճաշացուցակում ներառվում են.

1) Միրգ և բանջարեղեն.

ա․ առնվազն մեկ չափաբաժին բանջարեղեն կամ աղցան, բացառությամբ օսլա պարունակող բանջարեղենից (կարտոֆիլ, կանաչ ոլոռ, եգիպտացորեն)` ամեն օր․

բ․ առնվազն մեկ չափաբաժին միրգ` ամեն օր․

գ․ առնվազն երեք տարբեր մրգեր և երեք տարբեր բանջարեղեն` ամեն շաբաթ.

2) Կաթ և կաթնամթերք.

ա․ անյուղ կամ ցածր յուղայնությամբ (առավելագույնը 2,5% յուղայնությամբ) կաթը՝ կամ անյուղ կամ ցածր յուղայնությամբ (առավելագույնը 2,5% յուղայնությամբ, բացառությամբ կաթնաշոռը) կաթնաթթվային սննդամթերք` առնվազն մեկ չափաբաժին` ամեն օր.

բ․ պանիրը, կաթնաշոռը` շաբաթական 2-3 անգամ․

3) Միս, ձուկ, ձու, լոբազգիներ (սպիտակուցի աղբյուրներ).

ա․ սննդի այս խմբից մեկ չափաբաժին` ամեն օր․

բ․ մսի, թռչնամսի կամ ձկան մեկ չափաբաժին` շաբաթական 2-3 անգամ․

4) Ըմպելիքներ.

ա․ խմելու ջուր` մշտապես․

բ․ անյուղ կամ ցածր յուղայնությամբ կաթ` ամեն օր․

գ․ 100% մրգային կամ բանջարեղենային հյութ, առանց ավելացված շաքարի կամ մեղրի (առավելագույնը 150 մլ)․

դ․ մրգային կամ բանջարեղենային հյութ (առանց շաքարի կամ մեղրի ավելացման),

ե․ պարզ ֆերմենտացված կաթով (օրինակ՝ ըմպելի յոգուրտ) ըմպելիքներ (ցածր յուղայնությամբ)․

զ․ թեյ (12 տարեկանից բարձր երեխաների համար), տաք շոկոլադ, կակաո (ոչ ավել քան 5գր ավելացված շաքարի պարունակությամբ)․

5) Օսլա պարունակող սննդամթերք (օրինակ` հաց, ձավարեղեն, կարտոֆիլ).

ա․ այս խմբից առնվազն մեկ չափաբաժին` ամեն օր․

բ․ այս խմբից տարբեր մթերքներ` շաբաթական առնվազն 3 անգամ․

գ․ հաց` առանց ավելացված կենդանական կամ բուսական յուղի` ամեն օր․

դ․ ամբողջահատիկից պատրաստված հաց` շաբաթական առնվազն մեկ օր․

ե․ ամբողջահատիկ պարունակող սնունդ` շաբաթական առնվազն 2 անգամ․

զ․ ամբողջահատիկը ներառում է ամբողջահատիկ ցորենից հաց, ամբողջահատիկ ցորենից մակարոնեղեն, հնդկաձավար, վարսակ, բլղուր, հաճար և այլն․

6) Ճարպի, շաքարի և աղի բարձր պարունակությամբ սնունդ.

ա․ խմորեղեն (ոչ կրեմային)` առավելագույնը երկու չափաբաժին շաբաթական․

բ․ որպես խորտիկ թույլատրվում է օգտագործել ընկուզեղեն, բանջարեղեն և միրգ՝ առանց աղի, շաքարի կամ ճարպի ավելացման․

գ․ համեմված միջուտեստներ կամ չորահացեր կարելի է մատուցել ճաշի ժամանակ մրգերի կամ բանջարեղենի կամ կաթնամթերքի հետ․

դ․ չի թույլատրվում կրեմային հրուշակեղեն, շոկոլադ և շոկոլադապատ արտադրանք կամ այլ աղանդեր (բացառությամբ յոգուրտի կամ մրգային հիմքով աղանդերի, որոնք պարունակում են առնվազն 50% միրգ)․

ե․ աղը չպետք է հասանելի լինի պատրաստի սննդին ավելացնելու համար․

զ․ ցանկացած համեմունք պետք է տրամադրվի սահմանափակ չափաբաժիններով․».

5) 26-րդ կետի 3-րդ ենթակետը «բանջարեղեն ու միրգ» բառերից հետո լրացնել «և այլ սննդամթերք,» բառերով․

6) 26-րդ կետի 8-րդ ենթակետից հանել «ֆլյագայով» բառը ․

7) 26-րդ կետի 15-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ․ «15) տրանսճարպեր պարունակող սննդամթերք»․

8) 26-րդ կետի 16-րդ ենթակետը «հում ապխտած մսից պատրաստված սնունդ» բառերից հետո լրացնել «(այդ թվում բաստուրմա, սուջուխ և նմանատիպ այլ արտադրանք)» բառերով․

9) 26-րդ կետի 18-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ. «18) մասամբ հիդրոգենացված ճարպ կամ յուղ, մարգարին, խոհարարական ճարպ և տրանսճարպեր»․

10) 26-րդ կետի 21-րդ ենթակետը «ինչպես նաև կոֆեին պարունակող ըմպելիքներ» բառերից հետո լրացնել «(մինչև 12 տարեկան երեխաների համար)» բառերով.

11) 26-րդ կետի 23-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել․

12) 26-րդ կետի 24-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ․

«24) գետնանուշ և ծիրանի կորիզի միջուկ»․

13) Աղյուսակներ 1-ից - 3-ը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«Աղյուսակ 1

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՆՆԴԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ (ՍՊԻՏԱԿՈՒՑՆԵՐ, ՃԱՐՊԵՐ, ԱԾԽԱՋՐԵՐ), ՎԻՏԱՄԻՆՆԵՐԻ, ՄԻԿՐՈՏԱՐՐԵՐ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՄԻՋԻՆԱՑՎԱԾ ՆՈՐՄԵՐԸ

 

Հ/հ

Սննդային նյութերի անվանումը

6-10

տարեկան

11 -14*

տարեկան

տղաներ

11-14* տարեկան

աղջիկներ

15-18* տարեկան տղաներ

15-18* տարեկան աղջիկներ

1.

Սպիտակուցներ (գ)

26

41

41

56

47

2.

Ճարպեր (գ)

50-70

70-97

64-89

80-112

70-97

3.

Այդ թվում՝ հագեցած (գ)` ոչ ավել քան

20

27

25

32

27

4.

Ածխաջրեր(գ)

202-292

281-406

258-373

326-471

281-406

5.

Բջջանք (առնվազն) (գ)

21

25

25

25

25

6.

Էներգիա (կկալ)

1800

2 500

2 300

2 900

2 500

7.

Վիտամիններ

1)

Վիտամին Բ1 (մգ)

0,9

1,2

1,1

1,2

1,1

2)

Վիտամին Բ2 (մգ)

0,9

1,3

1

1,3

1

3)

Վիտամին Բ6 (մգ)

1

1,3

1,2

1,3

1,2

4)

Վիտամին Բ12 (մկգ)

1,8

2,4

2,4

2,4

2,4

5)

Վիտամին Ա (մկգ ռետինոլի էկվ.)

500

600

600

600

600

6)

Վիտամին Ց (մգ)

35

40

40

40

40

7)

Վիտամին Ե (մգ տոկոֆ. էկվ.)

7

10

7,5

10

7,5

8.

Հանքային նյութեր

1)

Կալցիում (մգ)

700

1300

1300

1300

1300

2)

Ֆոսֆոր (մգ)

500

1250

1250

1250

1250

3)

Մագնեզիում (մգ)

100

230

220

230

220

4)

Երկաթ (մգ)

10,0

8,0

8,0

11,0

15,0

5)

Ցինկ (մգ)

10,0

12,0

12,0

12,0

12,0

6)

Յոդ (մկգ)

120

130

130

150

150

 

1.*Մեծ տարիքային խմբերի երեխաների էներգիայի և սննդանյութերի կարիքները, որոնք բաժանված են ըստ սեռի, պետք է ավելի մեծ արժեքով հաշվարկվեն:

 

Աղյուսակ 2

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՌԱՑԻՈՆԱԼ ԲԱՇԽՈՒՄԸ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՃԱՇԱՑՈՒՑԱԿՈՒՄ` ԸՍՏ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՓՈՒԼԵՐԻ

Հ/հ

Սննդի ընդունում

Էներգիայի ֆիզիոլոգիական պահանջը (կկալ)

%

6-10

տարեկան

11 -14*

տարեկան

տղաներ

11-14* տարեկան

աղջիկներ

15-18 տարեկան տղաներ

15-18 տարեկան աղջիկներ

1.

Նախաճաշ

20-25%

360-450

500-625

460-575

580-725

500-625

2.

Ճաշ

30-35%

540-630

750-875

750-875

870-1015

750-875

3.

Ետճաշիկ

10%

180

250

230

290

250

 

1. *Մեծ տարիքային խմբերի երեխաների էներգիայի և սննդանյութերի կարիքները, որոնք բաժանված են ըստ սեռի, պետք է ավելի մեծ արժեքով հաշվարկվեն:

 

Աղյուսակ 3

 

ՇՈՒՐՋՕՐՅԱ ԳՈՐԾՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՌԱՑԻՈՆԱԼ ԲԱՇԽՈՒՄԸ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՃԱՇԱՑՈՒՑԱԿՈՒՄ` ԸՍՏ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՓՈՒԼԵՐԻ

 

Հ/հ

Սննդի ընդունում

Էներգիայի ֆիզիոլոգիական պահանջը (կկալ)

%

6-10

տարեկան

11 -14*

տարեկան

տղաներ

11-14* տարեկան

աղջիկներ

15-18 տարեկան տղաներ

15-18 տարեկան աղջիկներ

1.

Նախաճաշ

25-30%

450-540

678,25-813,9

625-750

750-1035

650-897

2.

Ճաշ

30- 35%

540-630

750-875

750-875

870-1015

750-875

3.

Ետճաշիկ

10%

180

250

230

290

250

4.

Ընթրիք

25- 30%

450-540

678,25-813,9

625-750

750-1035

650-897

5.

Երկրորդ ընթրիք

5-10%

90-180

125-250

115-230

145-290

125-250

 

1. *Մեծ տարիքային խմբերի երեխաների էներգիայի և սննդանյութերի կարիքները, որոնք բաժանված են ըստ սեռի, պետք է ավելի մեծ արժեքով հաշվարկվեն:».

 

14) Աղյուսակ 4-ի 7-րդ կետը («Միրգ» վերտառությամբ) շարադրել նոր խմբագրությամբ.

 

«

Միրգ

100-120

100-120

».

15) Աղյուսակ 5-ը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«Աղյուսակ 5

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՎԱՔԱԿԱԶՄԸ

 

Հ/հ

Սննդամթերքի անվանումը

Սննդամթերքի քանակը ըստ սովորողների տարիքի

Համաքաշ (գ, մլ)

Զտաքաշ (գ, մլ)

6-10

տարեկան

11-18

տարեկան

6-10

տարեկան

11-18

տարեկան

1.

Հաց տարեկանի

80

120

80

120

2.

Հաց ցորենի, այդ թվում ամբողջահատիկից

150

200

150

200

3.

Ալյուր ցորենի, այդ թվում ամբողջահատիկից

15

20

15

20

4.

Ձավարեղեն, լոբազգիներ,

45

50

45

50

5.

Մակարոնեղեն

15

20

15

20

6.

Կարտոֆիլ

250

250

188

188

7.

Բանջարեղեն և կանաչի

350

400

280

320

8.

Թարմ միրգ, հատապտուղ

200

200

185

185

 9.

Չրեղեն, չոր հատապտուղ, այդ թվում՝ մասուր

15

20

15

20

10.

Մրգահյութ

150

150

150

150

11.

100% մրգային կամ բանջարեղենային հյութ, առանց ավելացված շաքարի կամ մեղրի

150

150

150

150

12.

Միս ջլոտ

77

86

70

78

13.

Միս ոսկորոտ

95

105

70

78

14.

Միս հավի

51

76

35

53

15.

Ձուկ

60

80

58

77

16.

Կաթ (0-2,5% յուղայնության)

200

200

200

200

17.

Կաթնաթթվային մթերք (0-2,5% յուղայնության)

150

180

150

180

18.

Կաթնաշոռ (յուղի քանակը 9%-ից ոչ ավելի)

50

60

50

60

19.

Պանիր

10

12

9,8

11,8

20.

Կաթնասեր (յուղի քանակը 15%-ից ոչ ավելի)

10

10

10

10

21.

Կարագ սերուցքային

30

35

30

35

22.

Բուսական յուղ

15

18

15

18

23.

Ձու

1 հատ

1 հատ

1 հատ

1 հատ

24.

Շաքար

20

25

20

25

25.

Հրուշակեղեն (ոչ կրեմային)

10

15

10

15

26.

Թեյ

0,4

0,4

0,4

0,4

27.

Կակաո

1,2

1,2

1,2

1,2

28.

Խմորասունկ

1

2

1

2

29.

Աղ՝ յոդացված

4

5

4

5

».

 

16) Աղյուսակ 7-ի 28-րդ կետի («Համեմունք, աղ» վերտառությամբ) 2-րդ սյունակում «5» թիվը փոխարինել «4» թվով, իսկ 3-րդ սյունակում «7» թիվը` «5» թվով.

17) Աղյուսակ 9-ի՝

ա․ 1-ին կետի («Բանջարեղեն» վերտառությամբ) 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ․

 

«

բրոկոլի

3

0,4

25

28

».

բ․ 6-րդ կետի («Կաթ և կաթնամթերք» վերտառությամբ) 3-րդ և 4-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել․

գ․ 13-րդ կետը («Ջեմեր և մուրաբաներ» վերտառությամբ) ուժը կորցրած ճանաչել

18) Աղյուսակ 10-ի՝

ա․ 4-րդ կետը «Հյութեր հատապտուղներից և մրգերից» բառերից հետո լրացնել «առանց ավելացված շաքարի» բառերով․

բ․ 5-րդ կետում «Կաթ (2,5-3,5% յուղայնության)» բառերը փոխարինել «Կաթ (0-2,5% յուղայնության» բառերով։

2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

 

 

Ա. ԱվանեսՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան