ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
N 22-Ն |
«09» ապրիլի 2024 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի փետրվարի 24-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների գնահատման չափանիշները սահմանելու մասին» N 11-Ն հրամանի (այսուհետ՝ հրաման) 2-րդ կետի`
1) 2-րդ ենթակետից հանել «, 10» կետադրական նշանն ու թիվը,
2) 3-րդ ենթակետում «11» թիվը փոխարինել «10» թվով,
3) 4-րդ ենթակետում «12» թիվը փոխարինել «11» թվով, «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
4) 2-րդ կետը լրացնել նոր՝ 5-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«5) 2026-2027 ուսումնական տարի՝ ՀՀ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների 12-րդ դասարաններում:»:
2. Հրամանի հավելվածի՝
1) 7-րդ կետը լրացնել նոր 7.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«7.1 Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ սույն չափանիշների 7-րդ կետում նշված հերթականությամբ։ Փուլ կարող է համարվել ենթաթեման, թեման կամ թեմաները։ Գնահատման փուլերի ընտրությունը կատարում է ուսուցիչը։»:
2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«8. Հայտորոշիչ գնահատման նպատակն է՝ բացահայտել սովորողի նախնական գիտելիքները, հմտությունները, վերաբերմունքն ու արժեքներն ուսումնական գործընթացի որևէ փուլի ուսումնասիրման մեկնարկից առաջ:»:
3) 11-րդ կետի 3-րդ ենթակետում «բաց հարցերով քննարկում» բառերը փոխարինել «գործնական աշխատանք» բառերով։
4) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Ձևավորող գնահատման ձևերն ու մեթոդներն ընտրում է ուսուցիչը, որոնք քննարկվում են մեթոդական միավորման նիստում, ընդունվում են մանկավարժական խորհրդի նիստում և կարող են լրացվել կամ փոփոխվել ուսումնական տարվա ընթացքում մանկավարժական խորհրդի որոշումով:»:
5) 20-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «(լաբորատոր)» բառը։
6) 20-րդ կետի 7-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել։
7) 21-րդ կետից հանել «փոխադարձ» բառը։
8) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24. Ամփոփիչ գնահատման նպատակն ուսումնական առարկաների չափորոշիչներով և ծրագրերով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան սովորողի ուսումնական ձեռքբերումների գնահատումն է ուսումնական գործընթացի որևէ փուլի ավարտին:»:
9) 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«29. Ամփոփիչ (միավորային և բնութագրող) գնահատման ձևերն ու մեթոդները, դրանց կիրառման հաճախականությունը ընտրում է ուսուցիչը, որոնք քննարկվում են մեթոդական միավորման նիստում, ընդունվում են մանկավարժական խորհրդի նիստում և կարող են լրացվել կամ փոփոխվել ուսումնական տարվա ընթացքում մանկավարժական խորհրդի որոշումով:»:
10) 35-րդ կետի 2-րդ ենթակետում «-» նշանը փոխարինել «չ» տառով:
11) 36-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
12) 37-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «(լաբորատոր)» բառը։
13) 39-րդ կետում «38» թիվը փոխարինել «37» թվով։
14) 44-րդ կետի՝
ա. 2-րդ ենթակետում «.» կետադրական նշանը փոխարինել «:» կետադրական նշանով,
բ. 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել։
15) 46-րդ կետում «առաջադիմության» բառից հետո լրացնել «կիսամյակային» բառով։
16) 48-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
17) 51-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․
«51. Ամփոփիչ գնահատման (միավորային և բնութագրող) արդյունքները գրանցվում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում և կցվում են սովորողի անձնական գործին:»։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար՝ |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
4/9/2024 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 ապրիլի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|