ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 մարտ 2024 թ. |
N 92-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 88-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
Հրամայում եմ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի «Բժշկական մի շարք փաստաթղթերի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 88-Ն հրամանում`
1) 1-ին կետը լրացնել նոր` 17-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«17) Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների, համայնքային փոքր տների, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների խնամքի համար դիմած անձի բժշկական քարտի ձևը ` համաձայն Հավելված 17-ի:»:
2) լրացնել նոր հավելված 17` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
19.03.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված Հայաստանի Հանրապետությանառողջապահության նախարարի 2024 թվականի մարտ «19»-ի |
|
«Հավելված 17 Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 06-ի N 88-Ն հրամանի |
Ձև
ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏՆԵՐԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ ԴԻՄԱԾ ԱՆՁԻ
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության
անվանումը________________________________________________________________________
Քաղաքացի_______________________________________________________________________
(ազգանուն, անուն, հայրանուն)
Անձը հաստատող փաստաթուղթ_____________________________________________________
(սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)
Հաշվառված է______________________________________________________________________
(բնակության վայրը)
Ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը _____________________________________________________
Ախտորոշումը______________________________________________________________________
Բժիշկ-մասնագետների եզրակացությունները՝
Թերապևտ կամ ընտանեկան բժիշկ___________________________________________________
__________________________________________________________________________________
Հոգեբույժ_________________________________________________________________________
Թմրաբան_________________________________________________________________________
Մաշկաբան________________________________________________________________________
Վարակաբան______________________________________________________________________
Աղիքային խմբի վարակիչ (այդ թվում՝ մակաբուծային) հիվանդությունների հարուցիչների նկատմամբ
իրականացված հետազոտության արդյունքները ________________________________________
Ֆլյուորոգրաֆիայի արդյունքները_____________________________________________________
ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ՝ ________________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)
Լրացման ամսաթիվը՝ «____» ____________202__թ․»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2024 թվական: