ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«16» հունիս 2021 թ. |
N 2316-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԿՈՆՑԵՌՆ-ԷՆԵՐԳՈՄԱՇ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000010 ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԱԾ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԵՎ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ԿՈՆՑԵՌՆ-ԷՆԵՐԳՈՄԱՇ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2021 թվականի հունիսի 12-ին ներկայացված դիմումը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «ԿՈՆՑԵՌՆ-ԷՆԵՐԳՈՄԱՇ» փակ բաժնետիրական ընկերությանը 2018 թվականի հունիսի 14-ին Առողջապահության նախարարության կողմից տրված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի` ՀՀ Կառավարության կողմից սահմանած պրեկուրսորների ներմուծում և մեծածախ առևտրի իրականացման թիվ Կ-XX-000010 լիցենզիայի ձևաթղթում ««ԿՈՆՑԵՌՆ-ԷՆԵՐԳՈՄԱՇ» ՓԲԸ» բառերից հետո «Երևան, Քանաքեռ-Զեյթուն Ազատության պողոտա 26/8» բառերը փոխարինել «Երևան, Արզումանյան 32-10» բառերով, «գտնվելու վայրը» բառերից հետո «Երևան, Արզումանյան 32-10» բառերը փոխարինել «Երևան, Քանաքեռ-Զեյթուն Ազատության պողոտա 26/8» բառերով:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին՝
1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԿՈՆՑԵՌՆ-ԷՆԵՐԳՈՄԱՇ» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանի գործողությունը տարածվում է 2021 թվականի հունիսի 14-ից ծագած հարաբերությունների նկատմամբ:
6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|