ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«22» փետրվարի 2024 թ. |
N 10-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀՇՆ 21-01.01-2024 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ. ԱՎՏՈՄԱՏ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 75-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5.1-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել ՀՀՇՆ 21-01.01-2024 «Շենքերի և շինությունների հակահրդեհային պաշտպանության համակարգեր. Ավտոմատ հրդեհաշիջման և հրդեհային ազդանշանման կայանքներ. Նախագծման նորմեր» շինարարական նորմերը»՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ քաղաքաշինության նախարարի 2005 թվականի մայիսի 2-ի ՀՀՇՆ II-8.04.02-2005 «Շենքերի և շինությունների հրդեհային ավտոմատիկա» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 75-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Պարտականությունները կատարող` |
Դ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
2/22/2024 |
ՀՀՇՆ 21-01.01-2024 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ. ԱՎՏՈՄԱՏ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 փետրվարի 2024 թվական: