ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«20» դեկտեմբերի 2023 թ. |
N 152-Ն |
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0713.10.5 «ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ (ԸՍՏ ՃՅՈՒՂԵՐԻ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0713.10.01.5 «ՏԵԽՆԻԿ՝ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԵՐԻ (ԸՍՏ ՃՅՈՒՂԵՐԻ)» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել միջին մասնագիտական կրթության 0713.10.5 «Էլեկտրամատակարարում (ըստ ճյուղերի)» մասնագիտության 0713.10.01.5 «Տեխնիկ՝ էլեկտրամատակարարման ցանցերի (ըստ ճյուղերի)» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2024-2025 ուսումնական տարվանից:
Նախարար` |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի |
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0713.10.5 «ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ (ԸՍՏ ՃՅՈՒՂԵՐԻ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0713.10.01.5 «ՏԵԽՆԻԿ՝ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԵՐԻ (ԸՍՏ ՃՅՈՒՂԵՐԻ)» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2023 թվական: