Գլխավոր տեղեկություն
Համար
N 147-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (01.01.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 14.12.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
12.12.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«12» դեկտեմբերի 2023 թ.

N 147-Ն

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետը.

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ուսանողներին և մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցելու կարգը` համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։

 

Նախարար`

12/12/2023

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Ձև 4

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 2023 թվականի

12-ը դեկտեմբերի N 147-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1045. Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն» ծրագրի «12009 Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների ուսանողներին և մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում» միջոցառման շրջանակներում ՀՀ մարզերում գործող Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների (այսուհետև՝ հաստատություն) ուսանողներին և մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցելու (այսուհետև՝ փոխհատուցում) պայմանները, ինչպես նաև չափի որոշման և տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Փոխհատուցում տրվում է Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված հաստատությունների.

1) այն մանկավարժական աշխատողներին, որոնք հանդիսանում են իրենց փաստացի բնակության վայրից տարբերվող այլ բնակավայրում տեղակայված (որի հեռավորությունը իրենց բնակության վայրից 15 կմ և ավելի է) հաստատության 0.5 և ավելի հաստիքային դրույքով մանկավարժական աշխատող,

2) հիմնական և միջնակարգ կրթության հիմքով ընդունված, վճարովի և անվճար համակարգում առկա ոսուցմամբ սովորող ուսանողներին, որոնք իրենց փաստացի բնակության վայրում հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում նախընտրած մասնագիտական կրթական ծրագրի մասնագիտության բացակայությամբ պայմանավորված ուսումը ստանում են այլ բնակավայրում տեղակայված (որի հեռավորությունը իրենց բնակության վայրից 5 կմ և ավելի է) հաստատությունում:

3. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետի սահմանափակումը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված բնակավայրերում տեղակայված հաստատությունների մանկավարժական աշխատողների, 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1517-Ն որոշմամբ հաստատված լեռնային և բարձրլեռնային բնակավայրերի ցանկում ընկգրված բնակավայրերում բնակվող, ինչպես նաև տվյալ հաստատությունում դասավանդվող տվյալ առարկայի կամ մոդուլի գծով միակ մանկավարժական աշխատողը հանդիսացող մանկավարժական աշխատողների վրա։

4․ Այն հաստատությունները, որոնք ուսանողների կամ մանկավարժների ուղեփոխադրման նպատակով իրենց հաշվեկշռում ունեն տրանսպորտային միջոցներ և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստանում են վառելիքի կամ վարորդի աշխատավարձի կամ այլ տրանսպորտային ծախսերի գծով փոխհատուցում, չեն հանդիսանում սույն կարգի 2-րդ կետում նշված միջոցառման շահառու, ինչպես նաև այն մանկավարժները, որոնք արդն իսկ հանդիսանում են տրանսպորտային ծառայությունների օգտվող՝ իրենց հիմնական աշխատավայրից:

5. Փոխհատուցման առավելագույն չափ է համարվում (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար).

1) միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափը,

2) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափը,

3) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ յուրաքանչյուր կմ-ի համար 25 ՀՀ դրամ, բայց ոչ պակաս 200 ՀՀ դրամը (հաշվարկված երկու ուղղությամբ)՝ յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար։

4) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ տվյալ բնակավայրից տվյալ հաստատություն երթևեկող սույն կարգի 2-րդ կետում ընդգրկված մանկավաժական աշխատողների և առկա ուսուցմամբ սովորող ուսանողների թիվը 4 և դրանից պակաս լինելու դեպքում վերջիններիս տրամադրվող փոխհատուցման չափը (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար) 1000 ՀՀ դրամ է, որը բաշխվում է այդ մանկավարժական աշխատողների և ուսանողների միջև հավասար չափերով։

6. Սույն կարգի 5-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի համաձայն հաշվարկված սակագների միջև տարբերության առկայության դեպքում կիրառվում է մանկավարժների և ուսանողների համար նախընտրելի տարբերակը:

7. Ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր մանկավարժական աշխատողի և ուսանողի համար չի կարող գերազանցել 20200 ՀՀ դրամը, իսկ երթևեկ օրերի թիվը՝

1) հնգօրյա շաբաթական ուսուցում կազմակերպվելու դեպքում՝ տարեկան 180-ը,

2) վեցօրյա շաբաթական ուսուցում կազմակերպվելու դեպքում՝ տարեկան 216-ը։

8. Հաստատությունը սահմանված կարգով մինչև յուրաքանչյուր տարվա հունվար ամսվա երրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտը կրթության պետական կառավարման լիազորված մարմին է ներկայացնում տվյալ տարվա ընթացքում սույն կարգի 2-րդ կետում նշված միջոցառման շահառու հանդիսացող անձանց մասին տեղեկություն՝ Ձև 1-ին և Ձև 2-ին համապատասխան, իսկ մինչև սեպտեմբեր ամսվա երրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտը՝ այդ տեղեկության ճշտված տարբերակը՝ նույն ձևաչափով:

9․ էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում հաստատությունը սույն կարգի 7-րդ կետում նշված տեղեկությունը մուտքագրում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգ (այսուհետ՝ ԿԿՏՀ)։

10. Նախարարության տվյալ բյուջետային միջոցառման համար պատասխանատու հանդիսացող ստորաբաժանումը՝ հաստատություններից 8-րդ կետում նշված տեղեկությունը ստանալուց հետո 10 օրյա ժամկետում փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկությունում առկա ոչ ֆինանսական ցուցանիշները սահմանված կարգով փոխանցում է նախարարության ֆինանսաբյուջետային գործընթացն իրականացնող ստորաբաժանմանը:

11․ էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում նախարարության տվյալ բյուջետային միջոցառման համար պատասխանատու ստորաբաժանումները հինգ աշխատանքային օրվա ընթացում սույն կարգի 8-րդ նշված տեղեկությունում առկա ոչ ֆինանսական ցուցանիշները սահմանված կարգով փոխանցում է նախարարության ֆինանսաբյուջետային գործընթացն իրականացնող ստորաբաժանմանը:

12. Ներկայացված տեղեկության, այդ թվում էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների պատասխանատուն հանդիսանում է ներկայացնող/մուտքագրող հաստատությունը:

13. Նախարարության ֆինանսաբյուջետային վարչությունն ուսումնասիրում է սույն կարգի 11-րդ կետում նշված տեղեկությունում առկա ֆինանսական ցուցանիշները և․

1) առարկություն չունենալու դեպքում նախապատրաստում և ստորագրման է ներկայացնում նախարարության ենթակայության հաստատությունների հետ կնքվող պայմանագրերի նախագծերը, իսկ էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում՝ ԿԿՏՀ-ում իրականացնում է հաստատում։

2) առարկություններ ունենալու դեպքում վերադարձնում է դրանք լրամշակման, իսկ էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում՝ ԿԿՏՀ-ում իրականացնում է մերժում։

14. Սույն կարգի 13-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում հաստատությունը պետք է երեք աշխատանքային օրվա ընթացքում լրամշակի տեղեկությունը և ներկայացնի նախարարություն (էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում՝ մուտք անի ԿԿՏՀ),

15․ Հաստատությունների հետ կնքվող պայմանագրերում նախատեսվում են նաև դրույթներ ֆինանսավորումը եռամսյա պարբերականությամբ իրականացնելու, ինչպես նաև հաստատության կողմից ներկայացված (ԿԿՏՀ մուքագրմած) ոչ հավաստի տվյալների համար օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն կրելու մասին:

16. Հաստատությունները, պայմանագրով սահմանված կարգով, յուրաքանչյուր եռամսյակ իրենց կառավարման լիազոր մարմին են ներկայացնում հաշվետվություն նախորդ եռամսյակի փաստացի հաճախումների մասին՝ Ձև 3-ին և Ձև 4-ին համապատասխան, իսկ էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում՝ նախորդ եռամսյակի փաստացի հաճախումների մասին տեղեկությունը մուտք են անում ԿԿՏՀ։

17․ Սույն կարգի 16-րդ կետով ներկայացված տեղեկությունում առկա ոչ ֆինանսական ցուցանիշների հավաստիության վերաբերյալ, տվյալ բյուջետային միջոցառման համար պատասխանատու ստորաբաժանման դրական եզրակացության առկայության (էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում՝ հաստման) դեպքում նախարարության ֆինանսական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումն ուսումնասիրում է ֆինանսական ցունանիշները և դրանք հավաստի համարելու դեպքում իրականացնում է ֆինանսավորում իսկ առարկություններ ունենալու դեպքում՝ հաշվետվությունը վերադարձնում է լրամշակման կամ անհրաժեշտության դեպքում պահանջում է համապատասխան պարզաբանումներ: Հաստատությունը եռօրյա ժամկետում պետք է Նախարարություն ներկայացնի լրամշակված հաշվետվությունը կամ անհրաժեշտ պարզաբանումները:

18. Սույն կարգի 2-րդ կետում նշված փոխհատուցումը տրվում է մանկավարժական աշխատողին և սովորողին (սովորողի դեպքում նրան կամ նրա օրինական ներկայացուցչին) անկանխիկ եղանակով՝ փոխանցելու միջոցով, կամ տնտեսապես արդյունավետ լինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան միջոցառման բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչ հանդիսացող մարմնի որոշմամբ, իսկ դրա բացակայության դեպքում՝ հաստատության կառավարման մարմնի որոշմամբ սույն կարգի 5-7-րդ կետերով հաշվարկված գումարների շրջանակներում կարող են ձեռք բերվել նաև ուղեփոխադրման ծառայություններ՝ պայմանով, որ այդ ծառայություններից պետք է պարտադիր կարգով օգտվեն առնվազն սույն կարգի 2-րդ կետում նշված շահառուները։

19. Հաստատության շենքի հիմնանորոգման/վերանորոգման կամ նորի կառուցման դեպքում շենքի ապամոնտաժման պատճառով այլ բնակավայրում տեղակայված հաստատությունում ուսումնական գործընթացը կազմակերպելու համար 18-րդ կետի կիրառման շրջանակներում ձեռքբերվող ուղեփոխադրման ծառայությունների արժեքը մինչև տվյալ հաստատության շենքի շահագործման հանձնելը հաշվարկվում է փոխադրման նպատակով իրականացված մրցույթի արդյունքում ձևավորված գնի հիման վրա՝ համաձայնեցնելով նախարարության հետ:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 դեկտեմբերի 2023 թվական: