Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1120-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (15.11.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Ներքին գործերի նախարար
Ընդունման ամսաթիվ
14.11.2023
Ստորագրող մարմին
Ներքին գործերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

 

ԹԻՎ 1120-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 755-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 3-րդ կետով, հավելված 2-ով և ՀՀ վարչապետի 2023 թվականի մարտի 14-ի N 270-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Վերաձևակերպել «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ» փակ բաժնետիրական ընկերությանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2019 թվականի հունիսի 17-ի N-583 հրամանով տրված պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման սերիա Ա N 010 լիցենզիան՝ իրավաբանական անձի «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ» ՓԲԸ» անվանումը փոխարինելով «ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ» անվանումով։

2. ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալին՝ սահմանված ժամկետում ապահովել «ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» փակ բաժնետիրական ընկերությանը համապատասխան լիցենզիայի տրամադրումը։

3. Հրամանը հայտարարել ըստ առնչության։

 

Հիմք՝ Սասուն Ավետիսյանի 2023 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 125 գրությունը։

 

14/11/2023

Վ. Ղազարյան

 

Ներմուծեք նկարագրությունը_23092