Գլխավոր տեղեկություն
Համար
N 145-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (13.12.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 12.12.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
07.12.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«07» դեկտեմբերի 2023 թ.

N 145-Ն

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «է2» կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի հունիսի 28-ի N 696-Ա որոշման հավելվածի 4-րդ կետի պահանջներով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական պարտավորագրի ձևը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2023 թվականի դեկտեմբերի 7-ի

N 145-Ն հրամանի

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐԱԳԻՐ

 

 «-----» ----------- 20 - - թ.

______________________________________________________________________________

հուշարձանի անվանումը , պետական ցուցիչը, կառուցման ժամանակը

______________________________________________________________________________

հասցե

 

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի և պատմական միջավայրի

պահպանության և օգտագործման մասին» օրենքի համաձայն`

______________________________________________________________________________

հուշարձանի սեփականատիրոջ կամ օգտագործողի անվանումը

 

_______________________________________ի դեմս _________________________________

______________________________________________________________________________

պաշտոնատար անձ, քաղաքացի

 

հետագայում անվանվում է «Օգտագործող»` հիմնվելով

______________________________________________________________________________

սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթի անվանումը, ում կողմից ու երբ է տրվել

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

հուշարձանների պահպանության լիազորված պետական մարմնի կամ պետական կառավարման տարածքային մարմնի անվանումը

______________________________________________________________________________

 

հետագայում անվանվում է «Լիազորված պետական մարմին», տալիս է սույն պահպանական պարտավորագիրը, որով պարտավորվում է

1. Պետության պահպանության ներքո գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի (այսուհետ՝ հուշարձան)`

______________________________________________________________________________

հուշարձանի անվանումը

 

հետագա պահպանության շահերից ելնելով` այն գերազանցապես օգտագործել իր սկզբնական գործառնական նշանակությամբ կամ գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական նպատակներով

 

______________________________________________________________________________

օգտագործման բնույթը

______________________________________________________________________________

օգտագործվող առաջարկվող նոր բնույթը

 

2. «Լիազորված պետական մարմնի» կողմից լիազորված ներկայացուցիչներին անարգել թույլատրել կատարելու հուշարձանի, դրա տարածքի, պահպանման գոտու պահպանության կանոնների կատարման հսկողություն, ինչպես նաև գիտական և հետազոտական աշխատանքներ:

3. Հուշարձանը պահպանել սանիտարական, հակահրդեհային և տեխնիկական կանոնակարգով:

4. «Լիազորված պետական մարմնին» 5-օրյա ժամկետում՝ գրավոր եղանակով, տեղյակ պահել հուշարձանի անվտանգությանը սպառնացող վտանգի, վթարային կամ այլ իրավիճակների մասին, ժամանակին օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկել հուշարձանը հետագա քայքայումից և վթարային վիճակներից փրկելու համար:

5. Ըստ «Լիազորված պետական մարմնի» պահանջի 1-ամսյա ժամկետում ներկայացնել հուշարձանի տեխնիկական վիճակի մասին ակտը և սահմանված ժամկետում կատարել հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները:

6. Հուշարձանում և դրա տարածքում ամրակայման, նորոգման, վերականգնման, բարեկարգման և այլ աշխատանքները կատարել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով, «Լիազորված պետական մարմնի» համապատասխան թույլտվությամբ:

7. Հուշարձանի օգտագործման նպատակի, բնույթի փոփոխությունները համաձայնեցնել «Լիազորված պետական մարմնի» հետ:

8. «Լիազորված պետական մարմնին» նախապես տեղեկացնել հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխման կամ նրա օտարման, ինչպես նաև դրա պահպանման և օգտագործման պայմանների փոփոխման մասին:

9. «Լիազորված պետական մարմնի» առաջարկությամբ փոխել հուշարձանի օգտագործման բնույթը, եթե այն սպառնում է հուշարձանի ֆիզիկական պահպանությանը:

Սույն պարտավորությունները չկատարելը առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պահպանական պարտավորագիրը կազմված է 4 օրինակից, որոնցից 1-ը պահպանվում է «Լիազորված պետական մարմնում», իսկ 1-ականը` պետական կառավարման տարածքային մարմնում, տեղական ինքնակառավարման մարմնում և «Օգտագործողի» մոտ:

«Օգտագործողի» հասցեն _____________________________________________________

Հասցե, հեռախոս, էլ. փոստ

______________________________________________________________________________

Անձնագրի տվյալներ

 

 ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐԱԳՐԻՆ ԿՑՎՈՒՄ Է.

1. Հուշարձանի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը և հուշարձանի հատակագիծը ____ Էջ:

2. Հուշարձանի վիճակն ամրագրող լուսանկարների ալբոմ` ------ լուսանկար:

3. Հուշարձանի սեփականատիրոջ կամ օգտագործողի անձնագրի պատճենները __ Էջ:

4. Այլ

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

 

«Սեփականատեր կամ

օգտագործող»

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի

նախարար

_______________________________

պաշտոնատար անձ, քաղաքացի

_______________________________

պաշտոնատար անձի Ա.Ա.Հ.

_______________________________

_______________________________

_______________________________

ստորագրություն

_______________________________

ստորագրություն

 

Կ.Տ.

 

Կ.Տ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 դեկտեմբերի 2023 թվական: