Գլխավոր տեղեկություն
Համար
N 47-Լ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 27.02.2024
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
27.02.2024
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

«27» փետրվարի 2024 թ.

N 47-Լ

Հ Ր Ա Մ Ա Ն

50 ՏՈԿՈՍԻՑ ԱՎԵԼԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշման 10-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 743-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը՝ 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների պետական բաժնեմասից ստացվող շահութաբաժինների վճարման գործընթացը կանոնակարգելու շրջանակներում զուտ շահույթին ավելացումների որոշման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա տարեկան շահութաբաժինների հաշվարկման բազայի ճշգրտման նպատակով`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

1. Հաստատել «50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժնի հաշվարկման հաշվարկ»-ի օրինակելի ձևը` համաձայն հավելված 1-ի (բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագնային կարգավորման ենթակա ընկերությունների):

2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագնային կարգավորման ենթակա ընկերությունների շահութաբաժնի հաշվարկման հաշվարկ»-ի օրինակելի ձևը` համաձայն հավելված 2-ի:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է 2023 թվականի և հաջորդ տարիների գործունեության արդյունքներով 2024 թվականից սկսած՝ 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում զուտ շահույթին ավելացումների որոշման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա տարեկան շահութաբաժինների հաշվարկման բազայի ճշգրտման ու պետական բաժնեմասից ստացվող շահութաբաժինների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացների նկատմամբ:

Վ. Հովհաննիսյան

Հավելված 1

ՀՀ ֆինանսների նախարարի

2024 թ. փետրվարի 27-ի

N 47-Լ հրամանի

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

50 ՏՈԿՈՍԻՑ ԱՎԵԼԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ)

1. Շահութաբաժին վճարողի անվանում

2. Վճարողի գտնվելու վայրը

3. ՀՎՀՀ

4. Հեռախոսի համարը

5. Հաշվետու տարի

        6. Ներկայացման ամսաթիվը

Հ/Հ

Ցուցանիշի անվանումը

Տողը

Հաշվետու տարվա փաստացի գումար

1

2

3

4

1.

Զուտ շահույթը (վնասը)` շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո (ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության ձև N 2, 140-րդ տող)

010

2.

50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժինների հաշվարկման բազան որոշելիս զուտ շահույթը (վնասը)` շահութահարկի գծով ծախսերի նվազեցումից հետո ենթակա է ավելացման ՀՀ կառավարության 2006 թ. հունիսի 22-ի թիվ 1238-Ն որոշման 4-րդ կետով հաստատված ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը գերազանցող գումարների չափով
(021-ից 034 տողերի հանրագումարը)

020

նույն թվում`

- վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը` (հաշվետու տարվա համախառն եկամտի 1.0 տոկոսը) գերազանցող գումարի չափով.

021

- Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գովազդի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած չափը գերազանցող ծախսերի չափով. (հաշվետու տարվա համախառն եկամտի 5.0 տոկոսը կամ հաշվետու տարվա ընթացքում ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտահանված ապրանքների կամ ծառայությունների արժեքի 20 տոկոսը չգերազանցող գումարներից առավելագույնի չափով)

022

- Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կադրերի պատրաստման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերի չափով. (հաշվետու տարվա համախառն եկամտի 5.0 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տվյալ հաշվետու ժամանակաշրջանում փաստացի պատրաստում անցած յուրաքանչյուր աշխատողի հաշվով 3.0 մլն դրամ)

023

- Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կադրերի վերապատրաստման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերի չափով. (հաշվետու տարվա համախառն եկամտի 2.0 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տվյալ հաշվետու ժամանակաշրջանում փաստացի վերապատրաստում անցած յուրաքանչյուր աշխատողի հաշվով 2.0 մլն. դրամ)

024

- Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 5.0 տոկոսի չափով: Ընդ որում, գործուղվողի` գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար օրապահիկի առավելագույն չափը սահմանվում է 30.0 հազ. դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այլ գումար սահմանված լինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գումարը չգերազանցող գումարի չափով)

025

- Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման օրապահիկի ծախսերը` գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար` 12.0 հազ. դրամի չափով։ Շինարարություն իրականացնող ընկերությունների համար Հայաստանի Հանրապետության տարածքում օրապահիկի ծախսերի ամսական հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ շինարարությունում ընդգրկված յուրաքանչյուր վարձու աշխատողի հաշվով հաշվարկված՝ տվյալ ամսվա աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հանրագումարը)

026

- Ներկայացուցչական ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 0.5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5.0 մլն դրամը.

027

- Առողջապահական հիմնարկների, ծերերի և հաշմանդամների տների, մանկական նախադպրոցական հիմնարկների, վերականգնողական ճամբարների, մշակութային, կրթական և մարզական հիմնարկների, ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների պահպանման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերի չափով. (հաշվետու տարվա համախառն եկամտի 1.0 տոկոսի (այդ թվում՝ ամորտիզացիոն մասհանումները և նորոգման ծախսերը) չափով)

028

- Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մարքեթինգի ծախսերի չափով (հաշվետու տարվա համախառն եկամտի 2.0 տոկոսը կամ հաշվետու տարվա ընթացքում ընկերության կողմից արտահանված ապրանքների և ծառայությունների արժեքի 15 տոկոսը կամ հաշվետու տարվա ընթացքում ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների արժեքի 5.0 տոկոսը չգերազանցող գումարներից առավելագույնի չափով)

029

- Վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարների չափով (այդ թվում՝ լիզինգի (տարատեսակների) պայմանագրերի շրջանակներում հաշվարկվող տոկոսների գումարների), բայց ոչ ավելի, քան ֆինանսական տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկին համապատասխանող գումարները

030

- Բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ներգրավված փոխառությունների գծով ֆինանսական տարվա ընթացքում հաշվարկվող տոկոսների գումարների չափով, բայց ոչ ավելի, քան ֆինանսական տարվա (բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների)՝ ֆինանսական տարվա վերջին օրվա դրությամբ առկա սեփական կապիտալի դրական մեծության կրկնապատիկը։ Ֆինանսական տարվա վերջին օրվա դրությամբ առկա սեփական կապիտալի բացասական մեծության դեպքում բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ներգրավված փոխառությունների գծով հարկային տարվա ընթացքում հաշվարկվող տոկոսների գումարները շահութաբաժնի հաշվարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում

031

- Բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարների չափով, բացառությամբ, եթե այդ վարկերի և (կամ) փոխառությունների գումարներն անտոկոս տրամադրվում են այլ կազմակերպություններին։ Եթե բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գումարների հաշվին այլ կազմակերպություններին տրամադրված փոխառությունների գծով ստացվող տոկոսների գումարները գերազանցում են ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարները, ապա գերազանցող մասը շահութաբաժնի հաշվարկման բազան որոշելիս համարվում է համախառն եկամտի մաս

032

- Ընկերության կողմից վարձակալությամբ վերցված հիմնական միջոցների և (կամ) ոչ նյութական ակտիվների գծով վճարվող վարձակալական վճարների չափով, բացառությամբ՝ եթե դրանք անհատույց օգտագործմամբ տրամադրվում են այլ կազմակերպություններին: Եթե ընկերության կողմից վարձակալությամբ վերցված հիմնական միջոցների և (կամ) ոչ նյութական ակտիվների գծով վճարվող վարձակալական վճարները գերազանցում են այդ հիմնական միջոցները և (կամ) ոչ նյութական ակտիվներն այլ կազմակերպությունների ենթավարձակալության տրամադրելու դիմաց ստացվող վարձակալական վճարները, ապա գերազանցող մասը շահութաբաժնի հաշվարկման բազան որոշելիս համախառն եկամտից չի նվազեցվում

033

- Վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում կատարվող կենսաթոշակային վճարների չափով, բայց ոչ ավելի, քան տվյալ վարձու աշխատողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի 7.5 տոկոսը

034

3.

50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժինների հաշվարկման բազան որոշելիս զուտ շահույթը (վնասը)` շահութահարկի գծով ծախսերի նվազեցումից հետո ենթակա է ավելացման ՀՀ կառավարության 2006 թ. հունիսի 22-ի թիվ 1238-Ն որոշման 6-րդ կետով սահմանված այն ծախսերի չափով, որոնք պետք է իրականացվեն շահութաբաժնի հաշվարկումից հետո ընկերության տրամադրության տակ մնացող զուտ շահույթի հաշվին
(041-ից 047 տողերի հանրագումարը)

040

- Լիազոր մարմնի կողմից կատարված ստուգումներով և վերստուգումներով արձանագրված` ընկերությունների ֆինանսական հաշվետվություններում ավելի ցույց տրված ծախսերի գումարների չափով:
* ավելացումները կատարվում են այն տարիների շահութաբաժնի հաշվարկներում, որին վերաբերում են.

041

- Պետական կամ համայնքների բյուջեներ կամ կուտակային կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումների կամ հարկային մարմնի կողմից վերահսկվող այլ գումարների մասով օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված կարգով հաշվարկվող և վճարվող տույժերը, տուգանքները և այլ գույքային պատժամիջոցները

042

- Անհատույց տրամադրած ակտիվները, անհատույց կատարված աշխատանքները կամ անհատույց մատուցված ծառայությունները, ներած պարտավորությունները, բացառությամբ՝

ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի, բայց ոչ ավելի, քան ֆինանսական տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը, իսկ ֆինանսական տարվա ընթացքում համախառն եկամտի բացակայության դեպքում՝ այդ հարկային տարվա ընթացքում հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի մեկ տոկոսը.

գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին, մանկատներին, առողջապահական կազմակերպություններին, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրված ակտիվների, դրանց համար կատարված աշխատանքների և (կամ) դրանց մատուցված ծառայությունների արժեքը, բայց ոչ ավելի, քան ֆինանսական տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը.

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և առողջապահական կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերով հաստատված պայմանագրային գումարների փաստացի ծավալներից ավելի կատարված (նույն թվում 10 տոկոս ռիսկի գոտու շրջանակներում), սակայն կողմերի միջև կնքված պայմանագրերի հիմքով պատվիրատուի կողմից չֆինանսավորվող աշխատանքների արժեքն ամբողջությամբ.
* ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` ՀՀ կառավարության որոշումների հիման վրա այլ կազմակերպություններին տրամադրված ակտիվների և ներված պարտավորությունների արժեքը, որոնք ծախս են ճանաչվում ամբողջությամբ, հաշվարկի 043 տողում չեն ներառվում.

043

- Բաժնետիրոջ լիազորություններ իրականացնող պետական կառավարման մարմիններին և այլ մարմիններին տրամադրված հատկացումների չափով.

044

-Սպասարկող տնտեսությունների պահպանման ծախսերի չափով (շինությունների անվճար տրամադրում, հանրային սննդի ձեռնարկություններին կոմունալ ծառայությունների արժեքի վճարում և այլն).

045

- Արտադրանքի արտադրությանը չառնչվող ծառայությունների մատուցման կամ դրանց դիմաց ընկերության կողմից կատարվող ծախսերի չափով (քաղաքների կամ այլ բնակավայրերի բարեկարգման աշխատանքներին, գյուղատնտեսական աշխատանքներին օժանդակության և այլն).

046

- Շահութաբաժին վճարողի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձի՝ գործուղման հետ չկապված կեցության ծախսերը (մասնավորապես, այդ ֆիզիկական անձի համար վարձակալված բնակարանի կամ առանձնատան վարձակալական վճարները, վարձակալության պայմանագրով նախատեսված` էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, հեռախոսի վճարները և այլ կոմունալ ծախսերը)՝ անկախ շահութահարկ վճարողի և այդ ֆիզիկական անձի միջև կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերում շահութահարկ վճարողի կողմից այդ ծախսերը կատարելու պարտավորություն ստանձնած լինելու հանգամանքից, բացառությամբ, երբ շահութաբաժին վճարողի և ֆիզիկական անձի միջև կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրով նախատեսված է, որ ֆիզիկական անձի աշխատավարձը կամ վարձատրությունը ներառում է նաև վերոնշյալ ծախսերը

047

4.

50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժինների հաշվարկման բազան որոշելիս զուտ շահույթը (վնասը)` շահութահարկի գծով ծախսերի նվազեցումից հետո ենթակա է ճշգրտման լիազոր մարմնի կողմից կատարված ստուգումներով և վերստուգումներով արձանագրված` ընկերությունների ֆինանսական հաշվետվություններում ցույց չտրված կամ պակաս ցույց տրված հասույթի գումարների չափով

050

5.

Ընդամենը զուտ շահույթին ավելացվող գումար (020 + 040 + 050)

060

6.

Շահութաբաժնի հաշվարկման բազան՝ առանց հաշվետու տարվան նախորդող տարվա վերջի դրությամբ կուտակված վնասի (զուտ շահույթը (վնասը)՝ հաշվի առած ավելացումները) (010 + 060)

070

7.

Շահութաբաժնի տոկոսադրույքը

080

8.

ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի գումարը(070 x 080)

090

Ընկերության տնօրեն (ազգանուն անուն և ստորագրություն) ____________________________

_____________________________________________________________________

Ընկերության գլխավոր հաշվապահ (ազգանուն անուն և ստորագրություն) ____________________

կնիքի տեղը.

Հավելված 2

ՀՀ ֆինանսների նախարարի

2024 թ. փետրվարի 27-ի

N 47-Լ հրամանի

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

1. Շահութաբաժին վճարողի անվանում

2. Վճարողի գտնվելու վայրը

3. ՀՎՀՀ

4. Հեռախոսի համարը

5. Հաշվետու տարի

        6. Ներկայացման ամսաթիվը

Հ/Հ

Ցուցանիշի անվանումը

Տողը

Հաշվետու տարվա փաստացի գումար

1

2

3

4

1.

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագնային կարգավորման ենթակա ընկերությունների համար կարգավորվող գործունեության մասով հաշվետու տարվա համար պլանավորված և հանձնաժողովի կողմից հաստատված սակագնի հաշվարկում ներառված՝ տարեկան շահույթի մեծությունը

010

2.

50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժինների հաշվարկման բազան որոշելիս զուտ շահույթը (վնասը)` շահութահարկի գծով ծախսերի նվազեցումից հետո ենթակա է ավելացման ՀՀ կառավարության 2006 թ. հունիսի 22-ի թիվ 1238-Ն որոշման 4-րդ կետով հաստատված ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը գերազանցող գումարների չափով(021-ից 034 տողերի հանրագումարը)

020

նույն թվում`

- վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը` (հաշվետու տարվա համախառն եկամտի 1.0 տոկոսը) գերազանցող գումարի չափով.

021

- Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գովազդի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած չափը գերազանցող ծախսերի չափով. (հաշվետու տարվա համախառն եկամտի 5.0 տոկոսը կամ հաշվետու տարվա ընթացքում ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտահանված ապրանքների կամ ծառայությունների արժեքի 20 տոկոսը չգերազանցող գումարներից առավելագույնի չափով)

022

- Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կադրերի պատրաստման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերի չափով. (հաշվետու տարվա համախառն եկամտի 5.0 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տվյալ հաշվետու ժամանակաշրջանում փաստացի պատրաստում անցած յուրաքանչյուր աշխատողի հաշվով 3.0 մլն դրամ)

023

- Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կադրերի վերապատրաստման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերի չափով. (հաշվետու տարվա համախառն եկամտի 2.0 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տվյալ հաշվետու ժամանակաշրջանում փաստացի վերապատրաստում անցած յուրաքանչյուր աշխատողի հաշվով 2.0 մլն. դրամ)

024

- Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 5.0 տոկոսի չափով: Ընդ որում, գործուղվողի` գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար օրապահիկի առավելագույն չափը սահմանվում է 30.0 հազ. դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այլ գումար սահմանված լինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գումարը չգերազանցող գումարի չափով)

025

- Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման օրապահիկի ծախսերը` գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար` 12.0 հազ. դրամի չափով։ Շինարարություն իրականացնող ընկերությունների համար Հայաստանի Հանրապետության տարածքում օրապահիկի ծախսերի ամսական հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ շինարարությունում ընդգրկված յուրաքանչյուր վարձու աշխատողի հաշվով հաշվարկված՝ տվյալ ամսվա աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հանրագումարը)

026

- Ներկայացուցչական ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 0.5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5.0 մլն դրամը.

027

- Առողջապահական հիմնարկների, ծերերի և հաշմանդամների տների, մանկական նախադպրոցական հիմնարկների, վերականգնողական ճամբարների, մշակութային, կրթական և մարզական հիմնարկների, ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների պահպանման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերի չափով. (հաշվետու տարվա համախառն եկամտի 1.0 տոկոսի (այդ թվում՝ ամորտիզացիոն մասհանումները և նորոգման ծախսերը) չափով)

028

- Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մարքեթինգի ծախսերի չափով (հաշվետու տարվա համախառն եկամտի 2.0 տոկոսը կամ հաշվետու տարվա ընթացքում ընկերության կողմից արտահանված ապրանքների և ծառայությունների արժեքի 15 տոկոսը կամ հաշվետու տարվա ընթացքում ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների արժեքի 5.0 տոկոսը չգերազանցող գումարներից առավելագույնի չափով)

029

- Վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարների չափով (այդ թվում՝ լիզինգի (տարատեսակների) պայմանագրերի շրջանակներում հաշվարկվող տոկոսների գումարների), բայց ոչ ավելի, քան ֆինանսական տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկին համապատասխանող գումարները

030

- Բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ներգրավված փոխառությունների գծով ֆինանսական տարվա ընթացքում հաշվարկվող տոկոսների գումարների չափով, բայց ոչ ավելի, քան ֆինանսական տարվա (բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների)՝ ֆինանսական տարվա վերջին օրվա դրությամբ առկա սեփական կապիտալի դրական մեծության կրկնապատիկը։ Ֆինանսական տարվա վերջին օրվա դրությամբ առկա սեփական կապիտալի բացասական մեծության դեպքում բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ներգրավված փոխառությունների գծով հարկային տարվա ընթացքում հաշվարկվող տոկոսների գումարները շահութաբաժնի հաշվարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում

031

- Բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարների չափով, բացառությամբ, եթե այդ վարկերի և (կամ) փոխառությունների գումարներն անտոկոս տրամադրվում են այլ կազմակերպություններին։ Եթե բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գումարների հաշվին այլ կազմակերպություններին տրամադրված փոխառությունների գծով ստացվող տոկոսների գումարները գերազանցում են ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարները, ապա գերազանցող մասը շահութաբաժնի հաշվարկման բազան որոշելիս համարվում է համախառն եկամտի մաս

032

- Ընկերության կողմից վարձակալությամբ վերցված հիմնական միջոցների և (կամ) ոչ նյութական ակտիվների գծով վճարվող վարձակալական վճարների չափով, բացառությամբ՝ եթե դրանք անհատույց օգտագործմամբ տրամադրվում են այլ կազմակերպություններին: Եթե ընկերության կողմից վարձակալությամբ վերցված հիմնական միջոցների և (կամ) ոչ նյութական ակտիվների գծով վճարվող վարձակալական վճարները գերազանցում են այդ հիմնական միջոցները և (կամ) ոչ նյութական ակտիվներն այլ կազմակերպությունների ենթավարձակալության տրամադրելու դիմաց ստացվող վարձակալական վճարները, ապա գերազանցող մասը շահութաբաժնի հաշվարկման բազան որոշելիս համախառն եկամտից չի նվազեցվում

033

- Վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում կատարվող կենսաթոշակային վճարների չափով, բայց ոչ ավելի, քան տվյալ վարձու աշխատողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի 7.5 տոկոսը

034

3.

50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժինների հաշվարկման բազան որոշելիս զուտ շահույթը (վնասը)` շահութահարկի գծով ծախսերի նվազեցումից հետո ենթակա է ավելացման ՀՀ կառավարության 2006 թ. հունիսի 22-ի թիվ 1238-Ն որոշման 6-րդ կետով սահմանված այն ծախսերի չափով, որոնք պետք է իրականացվեն շահութաբաժնի հաշվարկումից հետո ընկերության տրամադրության տակ մնացող զուտ շահույթի հաշվին
(041-ից 047 տողերի հանրագումարը)

040

- Լիազոր մարմնի կողմից կատարված ստուգումներով և վերստուգումներով արձանագրված` ընկերությունների ֆինանսական հաշվետվություններում ավելի ցույց տրված ծախսերի գումարների չափով:
* ավելացումները կատարվում են այն տարիների շահութաբաժնի հաշվարկներում, որին վերաբերում են.

041

- Պետական կամ համայնքների բյուջեներ կամ կուտակային կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումների կամ հարկային մարմնի կողմից վերահսկվող այլ գումարների մասով օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված կարգով հաշվարկվող և վճարվող տույժերը, տուգանքները և այլ գույքային պատժամիջոցները

042

- Անհատույց տրամադրած ակտիվները, անհատույց կատարված աշխատանքները կամ անհատույց մատուցված ծառայությունները, ներած պարտավորությունները, բացառությամբ՝

ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի, բայց ոչ ավելի, քան ֆինանսական տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը, իսկ ֆինանսական տարվա ընթացքում համախառն եկամտի բացակայության դեպքում՝ այդ հարկային տարվա ընթացքում հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի մեկ տոկոսը.

գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին, մանկատներին, առողջապահական կազմակերպություններին, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրված ակտիվների, դրանց համար կատարված աշխատանքների և (կամ) դրանց մատուցված ծառայությունների արժեքը, բայց ոչ ավելի, քան ֆինանսական տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը.

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և առողջապահական կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերով հաստատված պայմանագրային գումարների փաստացի ծավալներից ավելի կատարված (նույն թվում 10 տոկոս ռիսկի գոտու շրջանակներում), սակայն կողմերի միջև կնքված պայմանագրերի հիմքով պատվիրատուի կողմից չֆինանսավորվող աշխատանքների արժեքն ամբողջությամբ.
* ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` ՀՀ կառավարության որոշումների հիման վրա այլ կազմակերպություններին տրամադրված ակտիվների և ներված պարտավորությունների արժեքը, որոնք ծախս են ճանաչվում ամբողջությամբ, հաշվարկի 043 տողում չեն ներառվում.

043

- Բաժնետիրոջ լիազորություններ իրականացնող պետական կառավարման մարմիններին և այլ մարմիններին տրամադրված հատկացումների չափով.

044

-Սպասարկող տնտեսությունների պահպանման ծախսերի չափով (շինությունների անվճար տրամադրում, հանրային սննդի ձեռնարկություններին կոմունալ ծառայությունների արժեքի վճարում և այլն).

045

- Արտադրանքի արտադրությանը չառնչվող ծառայությունների մատուցման կամ դրանց դիմաց ընկերության կողմից կատարվող ծախսերի չափով (քաղաքների կամ այլ բնակավայրերի բարեկարգման աշխատանքներին, գյուղատնտեսական աշխատանքներին օժանդակության և այլն).

046

- Շահութաբաժին վճարողի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձի՝ գործուղման հետ չկապված կեցության ծախսերը (մասնավորապես, այդ ֆիզիկական անձի համար վարձակալված բնակարանի կամ առանձնատան վարձակալական վճարները, վարձակալության պայմանագրով նախատեսված` էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, հեռախոսի վճարները և այլ կոմունալ ծախսերը)՝ անկախ շահութահարկ վճարողի և այդ ֆիզիկական անձի միջև կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերում շահութահարկ վճարողի կողմից այդ ծախսերը կատարելու պարտավորություն ստանձնած լինելու հանգամանքից, բացառությամբ, երբ շահութաբաժին վճարողի և ֆիզիկական անձի միջև կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրով նախատեսված է, որ ֆիզիկական անձի աշխատավարձը կամ վարձատրությունը ներառում է նաև վերոնշյալ ծախսերը

047

4.

50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժինների հաշվարկման բազան որոշելիս զուտ շահույթը (վնասը)` շահութահարկի գծով ծախսերի նվազեցումից հետո ենթակա է ճշգրտման լիազոր մարմնի կողմից կատարված ստուգումներով և վերստուգումներով արձանագրված` ընկերությունների ֆինանսական հաշվետվություններում ցույց չտրված կամ պակաս ցույց տրված հասույթի գումարների չափով
* ավելացումները կատարվում են այն տարիների շահութաբաժնի հաշվարկներում, որին վերաբերում են.

050

5.

Ընդամենը զուտ շահույթին ավելացվող գումար (020 + 040 + 050)

060

6.

Շահութաբաժնի հաշվարկման բազան՝ առանց հաշվետու տարվան նախորդող տարվա վերջի դրությամբ կուտակված վնասի (զուտ շահույթը (վնասը)՝ հաշվի առած ավելացումները) (010 + 060)

070

7.

Շահութաբաժնի տոկոսադրույքը

080

8.

ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի գումարը(070 x 080)

090

Ընկերության տնօրեն (ազգանուն անուն և ստորագրություն) ____________________________

_____________________________________________________________________

Ընկերության գլխավոր հաշվապահ (ազգանուն անուն և ստորագրություն) ____________________

_____________________________________________________________________

կնիքի տեղը.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան