Գլխավոր տեղեկություն
Համար
N 57-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (31.01.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.01.15/2(481) Հոդ.11
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
28.09.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 հունվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10014003

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

28 սեպտեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 57-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 04.07.23 N 35-Ն)

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33 կետը`

(նախաբանը խմբ. 04.07.23 N 35-Ն)

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ, ինչպես նաև այլ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների կազմակերպման և իրականացման չափորոշիչը` համաձայն Հավելվածի:

(1-ին կետը խմբ. 04.07.23 N 35-Ն)

 

 

 Դ. Դումանյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի սեպտեմբերի 28-ի

N 57-Ն հրամանի

 

ՉԱՓՈՐՈՇԻՉ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
(վերնագիրը խմբ. 04.07.23 N 35-Ն)

1. Սույն չափորոշչով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ, ինչպես նաև այլ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունները կազմակերպվում և իրականացվում են բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի գործունեության լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում՝ (այսուհետ` Կազմակերպություն)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն չափորոշչի համապատասխան:

3. Պետության կողմից երաշխավորված արտոնյալ և վճարովի պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունները կազմակերպվում և իրականացվում են տվյալ Կազմակերպությունում սահմանված կարգով և գներով, ընդ որում գները հիմնվում են տվյալ ծառայության իրականացման համար անհրաժեշտ իրական ծախսերի վրա:

4. Առողջապահության նախարարի 2023 թվականի մայիսի 11-ի թիվ 20–Ն հրամանով հաստատված նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները կարող են կազմակերպվել և իրականացվել պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում Առողջապահության նախարարի հրամանով` Առողջապահության նախարարի կողմից սահմանված գներով:

5. Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կազմակերպվում և իրականացվում են.

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված 5-ի 7-րդ կետով սահմանված նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունները (սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական (կորոնար անոթների ստենտավորում), աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատությունների և գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների բուժման (ներառյալ ներերակային թրոմբոլիտիկ թերապիան ալտեպլազա դեղով))` ամբողջ բնակչության համար,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված 5-ի 3-րդ կետով սահմանված նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված 5-ի 2-րդ կետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման Հավելված 1-ի 2-րդ կետում անձանց համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման Հավելված 1-ի 2-րդ կետում ընդգրկված սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող անձանց համար,

3) Առողջապահության նախարարի 2023 թվականի մայիսի 11-ի թիվ 20–Ն հրամանով հաստատված նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկի 22-րդ կետով նախատեսված Սիներակի (Վ.Կավա/V.Cava) ֆիլտրի տեղադրման (ներառյալ՝ ֆիլտրի արժեքը) ծառայությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված 1-ի 7-րդ կետում ընդգրկված վերարտադրության տարիքի կանանց համար` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում/42օր/,

4) Առողջապահության նախարարի 2023 թվականի մայիսի 11-ի թիվ 20–Ն հրամանով հաստատված նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկի 36-րդ կետով նախատեսված արյունաստեղծ ցողունային բջիջների ալոգեն փոխպատվաստման կամ աուտոփոխպատվաստման ծառայությունները` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված գնով,

5) Առողջապահության նախարարի 2023 թվականի մայիսի 11-ի թիվ 20–Ն հրամանով հաստատված նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկի 59-րդ կետով նախատեսված 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված 5-ի 2-րդ կետի 1-8-րդ և 15-րդ ենթակետերում ընդգրկված անձանց համար,

6) Առողջապահության նախարարի 2023 թվականի մայիսի 11-ի թիվ 20–Ն հրամանով հաստատված նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները` Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և նրանց ընտանիքի անդամների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 18-ի N 754-Ն որոշման համաձայն:

(5-րդ կետը լրաց. 25.01.24 N 47-Ն)

6. Պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կազմակերպվում և իրականացվում են.

1) Առողջապահության նախարարի 2023 թվականի մայիսի 11-ի թիվ 20–Ն հրամանով հաստատված նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկի 9-րդ կետով նախատեսված աորտակորոնար շունտավորումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի հուլիսի 15-ի N 54-Ն հրամանով հաստատված չափորոշչի 33-րդ կետով նախատեսված դեպքերում,

2) Առողջապահության նախարարի 2023 թվականի մայիսի 11-ի թիվ 20–Ն հրամանով հաստատված նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկի 35-րդ կետով նախատեսված դոնորական օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ծառայությունը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված գներով,

3) Առողջապահության նախարարի 2023 թվականի մայիսի 11-ի թիվ 20–Ն հրամանով հաստատված նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկի 59-րդ կետով նախատեսված 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժումը բնակչության բոլոր խմբերին` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված 5-ի 2-րդ կետի 1-8-րդ և 15-րդ ենթակետերում ընդգրկված անձանց:

(6-րդ կետը լրաց. 25.01.24 N 47-Ն)

7. Առողջապահության նախարարի 2023 թվականի մայիսի 11-ի թիվ 20–Ն հրամանով հաստատված նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկի 49-րդ կետով նախատեսված վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կազմակերպվում և իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման համաձայն:

(հավելվածը փոփ. 20.04.17 N 18-Ն, խմբ. 04.07.23 N 35-Ն, լրաց. 25.01.24 N 47-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի սեպտեմբերի 28-ի

N 57-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՆՈՐԱԳՈՒՅՆ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(հավելվածն ուժը կորցրել է 04.07.23 N 35-Ն)