Գլխավոր տեղեկություն
Համար
N 5106-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.10.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
24.10.2023
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«24» հոկտեմբեր 2023 թ.

N 5106-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ««ՅՈԼՅԱՆ» ԱՐՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության ««ՅՈԼՅԱՆ» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 20-ին ներկայացված հայտը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը 2003 թվականի հունիսի 20-ին տրված թիվ Կ-XX-000131, 2016 թվականի հուլիսի 4-ին տրված թիվ Կ-ԲՕ-002172, 2017 թվականի ապրիլի 6-ին տրված թիվ Կ-ԲՕ-002257 և 2021 թվականի ապրիլի 13-ի թիվ Կ-ԲՕ-002874 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները վերաձևակերպել` Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության ««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության անվամբ:

2. «Հրազդանի մարզային արյան բանկ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը 2003 թվականի սեպտեմբերի 8-ին տրված թիվ Կ-XX-000254, «Արմավիրի արյան փոխներարկման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությանը 2003 թվականի նոյեմբերի 5-ին տրված թիվ Կ-XX-000361, «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությանը 2004 թվականի հունիսի 18-ին տրված թիվ Կ-XX-000582, «Գյումրու արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությանը 2003 թվականի սեպտեմբերի 8-ին տրված թիվ Կ-XX-000255 և «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությանը 2023 թվականի սեպտեմբերի 26-ին տրված թիվ Կ-ԲՕ-000839 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները վերաձևակերպել` Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության ««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության անվամբ, լիցենզիաներում իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանել` ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Հր. Ներսիսյան 7:

3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության ««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

 

Ա. Ավանեսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան