ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«08» փետրվարի 2024 թ. |
N 09-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 35-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թ. սեպտեմբերի 22-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման ձևաչափը և զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողականի ցուցանիշներն ու պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 15-ի N 16-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 35-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար՝
2/8/2024 |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. փետրվարի 8-ի N 09-Ն հրամանի |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թ. սեպտեմբերի 22-ի N 35-Ն հրամանի |
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն Հավելվածը սահմանում է պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) զարգացման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) մշակման ձևաչափը և ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողական ցուցանիշներն ու պահանջները։
2. ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
2. Ծրագիրը հաստատության ռազմավարական փաստաթուղթն է, որի հիման վրա պլանավորվում են ուսումնադաստիարակչական աշխատանքները հաստատությունում: Ծրագիրը կազմվում է 5 տարվա համար և ընդգրկում է հետևյալ բաղադրիչները՝ իրավիճակի վերլուծությունը, նպատակների և խնդիրների սահմանումը, դրանց իրականացումն ապահովող գործողությունները, միջոցները և ժամանակացույցը, արդյունքների չափման մեխանիզմները և գործիքները, զարգացման ծրագրի ռիսկերը և դրանց կանխման հնարավորությունները:
3. Իրավիճակի վերլուծությունը.
1) վերլուծված են հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների քանակական և որակական արդյունքները․
2) վերլուծված են հաստատության մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման կարիքները․
3) նկարագրված են համայնքի, կրթության կառավարման մարմինների, շահառու կազմակերպությունների հետ համագործակցության ուժեղ և թույլ կողմերը․
4) ներկայացված են հաստատության խորհրդակցական մարմինների գործունեության ուժեղ և թույլ կողմերը․
5) վերլուծված է հաստատության շենքային պայմանների նպատակային գործածությունը, նկարագրված են ուժեղ կողմերը և թերությունները:
4. Նպատակների և խնդիրների սահմանումը.
1) ծրագրում սահմանված են հաստատության երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ նպատակները․
2) յուրաքանչյուր նպատակի համար սահմանված են խնդիրները․
3) նպատակները և խնդիրները ձևակերպված են պարզ, չափելի, իրատեսական՝ ըստ նախատեսված ժամանակացույցի։
5. Ծրագիրը պետք է ներառի սահմանված նպատակների և խնդիրների իրականացումն ապահովող գործողությունները, միջոցները և ժամանակացույցը:
6. Արդյունքների չափման մեխանիզմները և գործիքները
1) սահմանված են յուրաքանչյուր գործողության գնահատման ցուցանիշները և գործիքները,
2) գնահատման չափանիշների միջոցով հնարավոր է չափել ակնկալվող արդյունքը։
7. Զարգացման ծրագրի ռիսկերը և դրանց կանխման հնարավորությունները.
1) վերլուծված են նպատակների և խնդիրների իրականացման հնարավոր ռիսկերը և դրանց կանխման հնարավոր գործողությունները:
8. Ծրագրի մշակման ձևաչափը ներկայացված է Ձև 1-ում:
3. ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
9. Յուրաքանչյուր տարվա ավարտից հետո երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հաստատությունը կոլեգիալ կառավարման մարմնին՝ խորհրդին է ներկայացնում հաշվետվություն ծրագրի տվյալ տարվա համար սահմանված գործողությունների և արդյունքների կատարողականի վերաբերյալ:
10. Հաշվետվությունը, ըստ բովանդակությանը ներկայացվող պահանջների, ներառում է.
1) նպատակներին ուղղված գործողությունների արդյունքները և դրանց հիմքերը.
2) չկատարված կամ թերի կատարված գործողությունների հիմնավոր պատճառները.
3) զարգացման ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկությունները.
4) հաղորդակցության և համայնքի հետ հարաբերությունների կազմակերպման մեխանիզմները.
5) ըստ անհրաժեշտության այլ ցուցանիշներ:
11.Հաստատության զարգացման ծրագրի կատարողականի ցուցանիշներն են.
1) սովորողների ակադեմիական առաջընթացն ու կրթության որակի բարելավումը.
2) աշխատակազմի կառավարման և մասնագիտական զարգացման համակարգի արդյունավետությունը.
3) հաստատության կառավարման և խորհրդակցական մարմինների ներգրավվածությունը և մասնակցայնությունը.
4) դասավանդման համար անհրաժեշտ ռեսուրսների հասանելիությունը և կիրառությունը.
5) մանկավարժական ինքնավարության և ակադեմիական ազատության ապահովումը.
6) բոլոր շահառուների համար դրական և ապահով մթնոլորտի ապահովումը:
12. Հաշվետվությունը պետք է ներառի յուրաքանչյուր ցուցանիշի կատարումը փաստող անհրաժեշտ տվյալներ, հիմնավորող փաստաթղթեր, վերլուծություններ, որոնք կցվում են հաշվետվության ձևաչափին։
13. Ծրագրի կատարման հաշվետվության ձևաչափը ներկայացված է Ձև 2-ում:
(Ձև 1)
ՁԵՎԱՉԱՓ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ
1. Իրավիճակի վերլուծություն
1)
2)
3)
4)
5)
2. Նպատակների և խնդիրների սահմանում
N |
ՆՊԱՏԱԿ |
ԽՆԴԻՐՆԵՐ |
ԳՈՐԾՈՂՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐ |
ԺԱՄԿԵՏ |
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐ |
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՉԱՓՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ |
ՌԻՍԿԵՐ |
ՌԻՍԿԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐ |
1 |
1. |
1. |
||||||
2. |
||||||||
3. |
||||||||
4. |
||||||||
5. |
||||||||
2. |
1. |
|||||||
2. |
||||||||
3. |
||||||||
4. |
||||||||
5. |
||||||||
3. |
1. |
|||||||
2. |
||||||||
3. |
||||||||
4. |
||||||||
5. |
(Ձև 2)
ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ*
N |
ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄՔԵՐԸ |
ՉԿԱՏԱՐՎԱԾ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐԸ |
ԴՐԱՆՑ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ |
ՓՈՓՈԽՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐ |
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ |
1 |
|||||
2 |
|||||
3 |
|||||
4 |
|||||
_______________________
* Հաշվետվությունը պետք է ներառի յուրաքանչյուր կատարողական ցուցանիշի կատարման մասին անհրաժեշտ փաստացի տվյալներ, հիմնավորող փաստաթղթեր, վերլուծություններ, որոնք կցվում են հաշվետվության ձևաչափին։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 փետրվարի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|