Գլխավոր տեղեկություն
Համար
N 135-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (10.11.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.30-2023.11.12 Պաշտոնական հրապարակման օրը 31.10.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
27.10.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«27» հոկտեմբերի 2023 թ.

N 135-Ն

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունվարի 14-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման, քննությունների և հավաստագրման կազմակերպման, հավաստագրի դադարեցման, ինչպես նաև հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» 02-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման) վերնագրից հանել «վերապատրաստման,» բառը.

2. Հրամանի 1-ին կետից հանել «վերապատրաստման,» բառը.

3. Հրամանի հավելվածի՝

1) Վերնագրից հանել «վերապատրաստման,» բառը.

2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1․ Սույն կարգով կարգավորվում են նախադպրոցական ուսումնական հաստատության (այսուհետ` Ուսումնական հաստատություն) ղեկավարման իրավունքի հավաստագրման գործընթացը իրականացնող աշխատանքային խմբի (այսուհետ` Աշխատանքային խումբ)` կազմավորման և գործունեության, քննության (այսուհետ` թեստավորման) անցկացման և հավաստագրման, ինչպես նաև ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման գործընթացների հետ կապված հարաբերությունները:».

3) 2-րդ կետում «վերապատրաստվել» բառը փոխարինել «դիմել» բառով.

4) 3-րդ ու 4-րդ կետերի ուժը կորցրած ճանաչել.

5) 2-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել.

6) 34-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

7) 38-րդ կետից հանել «վերապատրաստում անցած և» բառերը.

8) 43-րդ կետից հանել «վերապատրաստող կազմակերպության կամ» բառերը.

9) 45-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

10) 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«47․ Սույն կարգի 46-րդ կետում սահմանված թեստավորման ժամանակացույցը կազմվում է՝ հիմք ընդունելով թեստավորման համար Նախարարին դիմած հավակնորդների թիվը:».

11) 50-րդ կետում «վերապատրաստման» բառը փոխարինել «հարցաշարի» բառով.

12) 52-րդ կետում «Վերապատրաստման» բառը փոխարինել «Թեստավորման» բառով.

13) 93-րդ կետում «Վերապատրաստված, թեստավորման» բառերը փոխարինել «Թեստավորման» բառով.

14) 109-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«109․ Աշխատանքային խմբի գործունեության նպատակն է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) ստացման համար սահմանված կարգով դիմած անձանց թեստավորման կազմակերպումը, անցկացումը և հավաստագրի տրամադրումը:».

15) 119-րդ կետում «վերապատրաստված» բառը փոխարինել «դիմած» բառով.

16) «Ձև-1»-ն ուժը կորցրած ճանաչել.

 

Նախարար`

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան