Գլխավոր տեղեկություն
Համար
N 123-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (01.09.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.16-2023.10.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.10.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
10.10.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«10» հոկտեմբերի 2023 թ.

N 123-Ն

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0715.04.4 «ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ ԵՎ ԳԾԵՐԻ ՎՐԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0715.04.03.4 «ԽԱՌԱՏ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 855-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով՝

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0715.04.4 «Մետաղների մեխանիկական մշակում հաստոցների և գծերի վրա» մասնագիտության 0715.04.03.4 «Խառատ» որակավորման չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2014 թվականի սեպտեմբերի 1-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 5-25.62.02 «Մետաղների մեխանիկական մշակում հաստոցների և գծերի վրա» մասնագիտության 5-25.62.02.03-3 «Խառատ» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009թ. դեկտեմբերի 7-ի N 1005-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 855-Ն հրամանը:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2024-2025 ուսումնական տարվանից:

 

Նախարար`

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի «10» հոկտեմբերի 2023 թվականի

N 123-Ն հրամանի

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հոկտեմբերի 2023 թվական: