Գլխավոր տեղեկություն
Համար
N 10-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (05.11.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.16-2023.10.29 Պաշտոնական հրապարակման օրը 26.10.2023
Ընդունող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.10.2023
Ստորագրող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 հոկտեմբերի 2023 թվական

ք. Երևան

N 10-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի դրույթներով.

 1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները` Միջազգային. Հայաստան-Բելառուս համատեղ թողարկում թեմային նվիրված «ԲԵՐԴ. Հայկական ազգային պար. BERD. Armenian folk dance» և «Լյավոնիխա. Բելառուսական ազգային պար. Liavonikha. Belarusian folk dance» 2 նամականիշի, համաձայն N 1 և N 2 հավելվածների:

 2. Գործողության մեջ դնել` Միջազգային. Հայաստան-Բելառուս համատեղ թողարկում թեմային նվիրված «ԲԵՐԴ. Հայկական ազգային պար. BERD. Armenian folk dance» և «Լյավոնիխա. Բելառուսական ազգային պար. Liavonikha. Belarusian folk dance» 2 նամականիշը, յուրաքանչյուրի անվանագինը՝ 400 դրամ, տպաքանակը յուրաքանչյուրից՝ 20 000 հատ։

 

Ռ. ԽաչատրՅԱՆ

 

 

Հավելված 1

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2023 թվականի հոկտեմբերի 23-ի
թիվ 10-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_23067

 

 

Հավելված 2

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2023 թվականի  հոկտեմբերի 23-ի

թիվ 10-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_23068

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հոկտեմբերի 2023 թվական: