Գլխավոր տեղեկություն
Համար
N 4289-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (08.09.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2010.05.05/18(752)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
07.09.2023
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
07.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

07 սեպտեմբեր 2023 թ.

N 4289-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԴԳ-001780 ԵՎ Կ-ԴԳ-001781 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 5-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2014 թվականի դեկտեմբերի 27-ին «ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված դեղատնային գործունեության իրականացման թիվ Կ-ԴԳ-001780 և Կ-ԴԳ-001781 լիցենզիաները:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիաների դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) «ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիաների բնօրինակները կցել ընկերության անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին՝

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`

Ա. ՆԱԶԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան