ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«10» հոկտեմբերի 2023 թ. |
N 120-Ն |
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0722.02.4 «ՓԱՅՏԱՄՇԱԿՄԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0722.02.01.4 «ՊԱՏՐԱՍՏՈՂ` ԿԱՀՈՒՅՔԻ ԶԱՐԴԱՅԻՆ ՏԱՐՐԵՐԻ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով՝
Հրամայում եմ
1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0722.02.4 «Փայտամշակման արտադրությունների սարքավորումների շահագործում և տեխնոլոգիա» մասնագիտության 0722.02.01.4 «Պատրաստող` կահույքի զարդային տարրերի» որակավորման չափորոշիչը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2024-2025 ուսումնական տարվանից:
Նախարար` |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հոկտեմբերի 2023 թվական