Գլխավոր տեղեկություն
Համար
N 108-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (13.10.2023-18.07.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.07-2023.08.20 Պաշտոնական հրապարակման օրը 18.08.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
16.08.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

16 օգոստոսի 2023 թ.

N 108-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «1146. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԻ «12015․ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՏՃՄ ՈԼՈՐՏԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ) ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՀՍՏԱԿ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.12-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12015․ ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանում» միջոցառման ֆինանսավորման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից։

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

 Հավելված

 ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

 2023 թվականի օգոստոսի 16-ի N 108-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «1146. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԻ «12015 ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՏՃՄ ՈԼՈՐՏԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ) ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՀՍՏԱԿ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

1․ Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12015․ ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանում» միջոցառման շրջանակներում պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում (այսուհետև՝ հաստատություն) «Աշխարհագրություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Բնագիտություն», «Բնություն», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաներ դասավանդող ուսուցիչներին (այսուհետ՝ ուսուցիչ) լրավճարի չափը սահմանելու և տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը լրաց. 11.10.23 N 130-Ն)

2․ Լրավճար տրվում է Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական բոլոր հաստատությունների՝ սույն կարգի 1-ին կետում նշված առարկաները դասավանդող ուսուցիչներին՝ անկախ դրույքաչափից, կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխությունից, այլ հավելավճարների և լրավճարների տրամադրման և գործուղված լինելու հանգամանքներից։

3.Սույն կարգով տրվող լրավճարի չափը հավասար է տվյալ ուսուցչի դասավանդվող ժամերին համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվող աշխատավարձի (հաշվի առնելով նաև կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխությունը) 25 տոկոսին՝ չհաշվելով այլ հավելավճարները և լրավճարները։

(3-րդ կետը խմբ. 11.10.23 N 130-Ն)

4․ Ուսուցիչը սույն կարգի 3-րդ կետով սահմանված լրավճարը ստանում է նաև․

1) տվյալ հաստատությունում մեկից ավելի առարկաներ դասավանդելիս՝ սույն կարգի 1-ին կետում նշված յուրաքանչյուր առարկայի դասավանդման դեպքում,

2) համատեղությամբ այլ պետական հանրակրթական հաստատությունում դասավանդելիս՝ սույն կարգի 1-ին կետում նշված յուրաքանչյուր առարկայի դասավանդման դեպքում։

5․ Հաստատության լիազոր մարմնի տվյալ բյուջետային միջոցառման համար պատասխանատու ստորաբաժանումը յուրաքանչյուր տարվա հունվար և սեպտեմբեր ամիսների երրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտի դրությամբ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգից (այսուհետև՝ ԿԿՏՀ) ներբեռնում է միջոցառման շահառու հանդիսացող անձանց մասին տեղեկությունը, ուսումնասիրում դրանցում առկա ոչ ֆինանսական ցուցանիշները և․

1) առարկություններ չունենալու դեպքում գլխավոր քարտուղարին (կամ աշխատակազմի ղեկավարին) է ներկայացնում նշված տեղեկության վերաբերյալ իր եզրակացությունը և վերջնական ամփոփ ցուցակները, որոնք սահմանված կարգով ներկայացվում են ֆինանսաբյուջետային գործընթացն իրականացնող ստորաբաժանմանը.

2) առարկություններ ունենալու դեպքում հաստատությանը տեղյակ է պահում ԿԿՏՀ մուտքագրված տվյալների անճշտության մասին, որը պարտավոր է երեք աշխատանքային օրվա ընթացքում շտկել տվյալները։ Նշված ժամկետում տվյալների չշտկման դեպքում համապատասխան գրությամբ հաստատությանը տեղյակ է պահվում չշտկված տեղեկության մասով ֆինանսավորում չտրամադրվելու մասին, իսկ տվյալների շտկման դեպքում գլխավոր քարտուղարին (կամ աշխատակազմի ղեկավարին) է ներկայացնում նշված տեղեկության վերաբերյալ իր եզրակացությունը և վերջնական ամփոփ ցուցակները, որոնք սահմանված կարգով ներկայացվում են ֆինանսաբյուջետային գործընթացն իրականացնող ստորաբաժանմանը:

(5-րդ կետը լրաց. 11.10.23 N 130-Ն)

6․ Հաստատության լիազոր մարմնի ֆինանսաբյուջետային գործընթացն իրականացնող ստորաբաժանումը ուսումնասիրում է սույն կարգի 5-րդ կետում նշված և ստորաբաժանմանը մակագրված տեղեկությունում առկա ֆինանսական ցուցանիշները և․

1) առարկություն չունենալու դեպքում նախապատրաստում և ստորագրման է ներկայացնում հաստատությունների հետ կնքվող պայմանագրերի նախագծերը,

2) առարկություններ ունենալու դեպքում վերադարձնում է դրանք լրամշակման։

7․ Հաստատությունները սույն կարգով սահմանված լրավճարները ուսուցիչներին են փոխանցում ամենամսյա պարբերականությամբ, ինչպես նաև հաստատության լիազոր մարմնին եռամսյա պարբերականությամբ ներկայացնում են հաշվետվություններ ոչ ֆինանսական և ֆինանսական ցուցանիշների կատարման վերաբերյալ։

8․ Սահմանել, որ․

1) հունվար կամ սեպտեմբեր ամիսների երրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտից հետո սույն կարգի 2-րդ կետում նշված շահառուների ցանկում նոր շահառու ավելանալու դեպքում վերջինիս լրավճար տրվում է հաջորդող համապատասխանաբար հունվար կամ սեպտեմբեր ամսվանից սկսած,

2) սույն կարգի 2-րդ կետում նշված շահառուների ցանկից շահառուի դուրս գալու դեպքում վերջինս զրկվում է սույն կարգով լրավճար ստանալու իրավունքից սույն կարգի 2-րդ կետում նշված շահառու չհանդիսանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից։

(8-րդ կետը լրաց. 11.10.23 N 130-Ն)

(հավելվածը լրաց., խմբ. 11.10.23 N 130-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 օգոստոսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.07.2024, N 56-Ն 18.07.2024, N 108-Ն
11.10.2023, N 130-Ն 13.10.2023, N 108-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան