Գլխավոր տեղեկություն
Համար
N 75-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.02.01/3(482) Հոդ.26
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.11.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 հունվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10014011

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 նոյեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 75-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐԱԿԻ/ՁԵՌՔԲԵՐՈՎԻ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ (ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԱԽՏՈՐՈՇՄԱՆ, ԲՈՒԺՄԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 30.01.24 N 48-Ն)

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը.

(նախաբանը խմբ. 30.01.24 N 48-Ն)

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մարդու իմունային անբավարարության վիրուսով հարուցված վարակի/ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի բժշկական օգնության և սպասարկման (կանխարգելման, ախտորոշման, բուժման) կազմակերպման և իրականացման չափորոշիչը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 30.01.24 N 48-Ն)

 

Դ. Դումանյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի նոյեմբերի 22-ի

N 75-Ն հրամանի

 

ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

Պետության կողմից երաշխավորված անվճար ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ բժշկական օգնության եվ սպասարկման շրջանակՆԵՐում ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ վիրուսով հարուցված վարակի/ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ (ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԱԽՏՈՐՈՇՄԱՆ, բուժման) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

(վերնագիրը խմբ. 30.01.24 N 48-Ն)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշչով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մարդու իմունային անբավարարության վիրուսով հարուցված վարակի/ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (այսուհետ` ՄԻԱՎ/ՁԻԱՀ) բժշկական օգնության և սպասարկման (կանխարգելման, ախտորոշման, բուժման) կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում, ըստ բժշկական ցուցումների, կազմակերպվում և իրականացվում են ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն, լաբորատոր ախտորոշում, ՄԻԱՎ վարակով պացիենտի դիսպանսերային (շարունակական) հսկողություն, հակառետրովիրուսային (այսուհետ` ՀՌՎ) դեղերով բուժում, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելում, ՄԻԱՎ վարակի նախակոնտակտային կանխարգելում, ՄԻԱՎ վարակով պացիենտի հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում, ՄԻԱՎ վարակի նկատմամբ համաճարակաբանական ընթացիկ և ընտրանքային դիտարկում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մոնիթորինգ և գնահատում, առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում:

 

2. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻԱՎ ՎԱՐԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ, ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

3. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտությունը և խորհրդատվությունը, լաբորատոր ախտորոշումը կազմակերպվում և իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի օգոստոսի 4-ի թիվ 2412–Ա հրամանով հաստատված «ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության, լաբորատոր ախտորոշման կլինիկական ուղեցույց»-ի:

4. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտությունը և խորհրդատվությունը, լաբորատոր ախտորոշումը ներառում են՝

1) իմունաֆերմենտային քննության մեթոդով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն, ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն, համաճարակաբանական դիտարկում,

2) արագ թեստավորման մեթոդով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն, ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն, համաճարակաբանական դիտարկում,

3) իմունաբլոտի միջոցով ՄԻԱՎ-ի վերաբերյալ ռեֆերենս հետազոտություն, ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն, համաճարակաբանական դիտարկում,

4) կենսանյութի հետազոտություն ՄԻԱՎ-ի վերաբերյալ,

5) պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով ՄԻԱՎ-ի վերաբերյալ որակական հետազոտություն:

5. Քրեակատարողական հիմնարկներում (այսուհետ` ՔԿՀ) ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվությունը և հետազոտությունը կազմակերպվում և իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 10-ի N 733-Ն որոշման 1-ին կետով սահմանված կալանավորված անձանց և դատապարտյալների ՄԻԱՎ վարակի վերաբերյալ բուժաշխատողների կողմից նախաթեստային և հետթեստային խորհրդատվության ու հետազոտության իրականացման կարգի:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` ԻՀԱԿ) ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն իրականացնող բժշկական կազմակերպություններին տրամադրում է մեթոդական օգնություն և տեխնիկական աջակցություն ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների կազմակերպման, իրականացման և դրանց որակի ապահովման հարցերով:

7. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն տրամադրող բժշկական կազմակերպությունները կազմակերպում են ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտությունը կամ հավաքագրված արյան պահպանումն ու տեղափոխումը ԻՀԱԿ:

 

3. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԻԱՎ ՎԱՐԱԿՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ) ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱՌԵՏՐՈՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԴԵՂԵՐՈՎ ԲՈՒԺՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

8. ՄԻԱՎ վարակով պացիենտների դիսպանսերային (շարունակական) հսկողությունը կազմակերպվում և իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 3904-Ա հրամանով հաստատված «ՀՌՎ դեղերի կիրառմամբ ՄԻԱՎ վարակի բուժման և կանխարգելման կլինիկական ուղեցույց»-ի:

9. Դիսպանսերային հսկողության շրջանակում ՄԻԱՎ վարակով պացիենտներին տրամադրվում են`

1) լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ` իմունային կարգավիճակի և վիրուսային ծանրաբեռնվածության որոշում, արյան ընդհանուր և կենսաքիմիական հետազոտություններ, մեզի ընդհանուր հետազոտություն, ըստ անհրաժեշտության արյան մակարդելիության և իոնային փոխանակության վերաբերյալ հետազոտություններ, արյան շճաբանական հետազոտություններ, ՊՇՌ հետազոտություններ, ուլտրաձայնային հետազոտություններ, կրծքավանդակի ռենտգենաբանական քննություն, տուբերկուլոզի վերաբերյալ հետազոտություններ, ըստ անհրաժեշտության ՄԻԱՎ-ի դեղակայունության մուտացիաների որոշման հետազոտություններ,

2) ՀՌՎ բուժում և բուժման լաբորատոր մոնիթորինգ,

3) օպորտունիստական վարակների ախտորոշում, կանխարգելում և բուժում,

4) ֆթիզիատրի խորհրդատվություն և տուբերկուլոզի կանխարգելիչ բուժում,

5) համակցված վարակների կառավարում,

6) իմունականխարգելում,

7) սոցիալ-հոգեբանական խորհրդատվություն,

8) իրավական հարցերով խորհրդատվություն,

9) բժշկական խորհրդատվություն բժշկական կազմակերպություններում և տնային այցերի ժամանակ:

10. ՄԻԱՎ վարակով պացիենտների դիսպանսերային հսկողությունն իրականացվում է ԻՀԱԿ-ում:

11. ԻՀԱԿ-ում դիսպանսերային (շարունակական) հսկողության մեջ գտնվող պացիենտներն անհրաժեշտության դեպքում կարող են արտապլանային կարգով դիմել իրենց բնակության վայրի կամ այլ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատության բժիշկ-վարակաբանին կամ նրան փոխարինող բժշկին, որը կիրականացնի ընդհանուր կլինիկական հետազոտություն, նաև անհրաժեշտության դեպքում կկազմակերպի լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, ուղեկցող հիվանդությունների ախտորոշման դեպքում կնշանակի համապատասխան բուժում, իսկ ՀՌՎ դեղերի կողմնակի ազդեցությունների հայտնաբերման դեպքում` համապատասխան կարգավորող միջոցառումներ:

12. ՄԻԱՎ վարակով պացիենտների բուժման և խնամքի հարցերով (ՀՌՎ բուժում, օպորտունիստական վարակների և ուղեկցող հիվանդությունների ախտորոշում և վարում) ԻՀԱԿ-ի մասնագետները բժշկական խորհրդատվություն են տրամադրում Երևանի, ՀՀ մարզերի բժշկական կազմակերպությունների բժիշկներին` պլանային կարգով և ըստ անհրաժեշտության:

13. ՄԻԱՎ վարակով պացիենտների մոտ հիվանդության փուլի որոշման, ուղեկցող և օպորտունիստական հիվանդությունների հայտնաբերման, օպորտունիստական վարակների առաջնային կանխարգելման, ՀՌՎ բուժման տրամադրման, բուժման մոնիթորինգի և ՀՌՎ դեղերի կողմնակի ազդեցությունների հայտնաբերման նպատակով կատարվում են կլինիկական և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, նաև նեղ մասնագետների խորհրդատվություններ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 3904-Ա հրամանով հաստատված «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած վարակի հակառետրովիրուսային բուժման և կանխարգելման կլինիկական ուղեցույց»-ի:

14. ՄԻԱՎ/տուբերկուլոզ համակցված վարակի դեպքում ՀՌՎ բուժումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի մարտի 21-ի թիվ 1421-Լ հրամանով հաստատված «Մարդու իմունային անբավարարության վիրուս/տուբերկուլոզ համակցված վարակով պացիենտների վարման կլինիկական ուղեցույց»-ի:

 

4. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԻԱՎ ՎԱՐԱԿՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

15. ՄԻԱՎ վարակով պացիենտների հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումն ընդգրկում է`

1) ՄԻԱՎ-ին զուգորդող վարակիչ հիվանդություններով անձանց համապատասխան բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը մասնագիտացված (ինֆեկցիոն) հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում կամ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունքում.

2) ՄԻԱՎ վարակով պացիենտների հիվանդանոցային պայմաններում հետազոտություն(ներ)ը՝ ախտորոշման նպատակով:

16. ՄԻԱՎ վարակով պացիենտները հոսպիտալացվում են ԻՀԱԿ` պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ուղեգրով, իսկ անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող դեպքերում՝ շտապ բժշկական օգնության ծառայության ուղեգրով կամ հիվանդանոցային բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացությամբ:

17. ՄԻԱՎ վարակով չպայմանավորված ախտաբանական վիճակների և հիվանդությունների հետ կապված, ինչպես նաև ՄԻԱՎ վարակով պայմանավորված ինտենսիվ և նեղ մասնագիտական հիվանդանոցային (ստացիոնար) պայմաններում բուժման կարիք ունեցող ՄԻԱՎ վարակով պացիենտների բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է ընդհանուր հիմունքներով` բժշկական կազմակերպությունների համապատասխան բաժանմունքներում:

 

5. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄՈՐԻՑ ԵՐԵԽԱՅԻՆ ՄԻԱՎ-Ի ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

 

18. Մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման կանխարգելման շրջանակում ՄԻԱՎ վարակով հղիներից ծնված նորածիններին ԻՀԱԿ-ի կողմից տրամադրվում են`

1) մանկական սնունդ մինչև երեխայի 9 ամսական տարիքը (մանկական կաթնախառնուրդ և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդ),

2) հակառետրովիրուսային դեղեր,

3) ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով:

19. Մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման կանխարգելումն իրականացվում է ՀՌՎ դեղերի կիրառմամբ ՄԻԱՎ վարակի բուժման և կանխարգելման կլինիկական ուղեցույցի համաձայն:

 

6. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԻԱՎ ՎԱՐԱԿԻ ՀԵՏԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

 

20. ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելումը տրամադրվում է մասնագիտական վարակման վտանգի ենթարկված և ՄԻԱՎ վարակով պացիենտի հետ ոչ մասնագիտական շփում ունեցած անձանց (ռիսկի գործոնների գնահատման արդյունքների հիման վրա): ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելման ծառայությունը ներառում է խորհրդատվություն, լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ, կանխարգելիչ ՀՌՎ բուժման տրամադրում: Հետկոնտակտային կանխարգելումն իրականացվում է ԻՀԱԿ-ում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 5467-Լ հրամանով հաստատված «Մարդու իմունային անբավարարության վիրուսի հետկոնտակտային կանխարգելման կլինիկական ուղեցույց»-ի:

 

7. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՆԱԽԱԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

21. ՄԻԱՎ վարակի նախակոնտակտային կանխարգելումը տրամադրվում է ՄԻԱՎ-ով վարակվելու բարձր վտանգ ունեցող անձանց: ՄԻԱՎ վարակի նախակոնտակտային կանխարգելման ծառայությունը ներառում է խորհրդատվություն, լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ, կանխարգելիչ ՀՌՎ բուժման տրամադրում: Նախակոնտակտային կանխարգելումն իրականացվում է ԻՀԱԿ-ում համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 5466-Լ հրամանով հաստատված «Մարդու իմունային անբավարարության վիրուսի նախակոնտակտային կանխարգելման կլինիկական ուղեցույց»-ի:

 

8. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳԻ ԵՆԹԱՐԿՎՈՂ ԽՄԲԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՄԻԱՎ ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

 

22. Առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում (թմրամիջոցների ներարկային օգտագործողներ, տղամարդու հետ սեռական կապեր ունեցող տղամարդիկ, կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կանայք, տրանսգենդեր անձիք, աշխատանքային միգրանտներ) իրականացվում է ՄԻԱՎ վարակի կանխարգելում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հունվարի 31-ի թիվ 375-Լ հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման 2022-2026թթ միջոցառումների ծրագրի:

 

 9. ՄԻԱՎ ՎԱՐԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ (ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

 

23. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ համաճարակաբանական հսկողությունն իրականացվում է ընթացիկ հսկողության և պարբերաբար անցկացվող ընտրանքային կենսաբանական և վարքագծային հետազոտությունների միջոցով: Նշված հետազոտություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի մարտի 15-ի թիվ 673-Ա հրամանով հաստատված «ՄԻԱՎ վարակի վերաբերյալ համաճարակաբանական հսկողության ուղեցույց»-ի համաձայն:

 

10. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

24. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրի ընթացիկ մոնիթորինգը և գնահատումն իրականացնում է ԻՀԱԿ-ը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հունվարի 31-ի թիվ 375-Լ հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում 2022-2026 թվականների ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի առաջնահերթ միջոցառումների ցուցանիշների և թիրախների:

 

11. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

25. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բժշկական օգնության ծառայության ֆինանսավորումն իրականացվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակներում:

26. Բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է էլեկտրոնային առողջապահության համակարգով ներկայացված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում փոխհատուցման հիմք հանդիսացող մատուցված ծառայությունների դիմաց տվյալ տարվա բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման նորմատիվների և միջինացված գների` ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և բժշկական կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի:

(հավելվածը փոփ., խմբ. 27.05.15 N 23-Ն, խմբ. 30.01.24 N 48-Ն)