301.0001.05.01.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
5 հունվարի 1999 թ. |
N 1 |
«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՀԻՄՆԱՊԱՇԱՐՈՒՄ ՊԱՏՎԵՐՈՎ ՈՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայարտոնագրի խորհրդի 1999 թ. հունվարի 5-ի որոշման`
Հրամայում եմ`
1. Հաստատել «Ապրանքային և սպասարկման նշանների պետական գրանցամատյաններում և վկայականներում փոփոխություններ կատարելու, ապրանքային և սպասարկման նշանների գրանցման գործողությունը երկարաձգելու կանոնները»:
2. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված ապրանքային նշանների հիմնապաշարում պատվերով որոնում անցկացնելու կարգը»:
Վարչության պետ |
Ս. Ղանթարջյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՀԻՄՆԱՊԱՇԱՐՈՒՄ ՊԱՏՎԵՐՈՎ ՈՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ
Համառոտագրություններ
Բաժին` Հայարտոնագրի ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների բաժին:
Օրենք` Հայաստանի Հանրապետության օրենքը «Պետական տուրքի մասին»:
1. Սույն կարգը սահմանված է Օրենքի 18 հոդվածի 4-րդ կետի «ժզ» ենթակետի համաձայն գրանցված ապրանքային նշանների հիմնապաշարում երրորդ անձանց պատվերով որոնում անցկացնելու հետ կապված հարցերը կանոնակարգելու նպատակով:
2. Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է դիմում ներկայացնել` Հայաստանի Հանրապետությունում գրանցված ապրանքային նշանների հիմնապաշարում որևէ նշանին նույնական և շփոթելու աստիճան նման նշանների որոնում անցկացնելու խնդրանքով:
Դիմումը (օրինակելի ձևը կցվում է) կարող է վերաբերել մեկ կամ ավելի նշանի (ների):
3. Դիմումին կցվում են` այն նշանի (ների) պատկերը (ները), որով (որոնցով) անհրաժեշտ է անցկացնել որոնում, «Ապրանքային և սպասարկման նշանների հայտերի ձևակերպման, ներկայացման և քննարկման կանոնների» 25-27-րդ կետերին համապատասխան կազմված դրա (դրանց) նկարագրությունը (ները), Նշանների գրանցման համար ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման (ըստ Նիցայի համաձայնագրի) այն դասերը, որոնցով անհրաժեշտ է անցկացնել որոնումը, ինչպես նաև Օրենքի 18 հոդվածի 4-րդ կետի «ժզ» ենթակետով նախատեսված տուրքի վճարման անդորրագիրը:
4. Դիմումը քննարկվում է այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում, որի ընթացքում Բաժինը նախ ստուգում է դրա ու դրան կից ներկայացված նյութերի համապատասխանությունը սույն կարգի 2-3-րդ կետերով սահմանված պահանջներին:
5. Եթե դիմումի քննարկման ընթացքում պարզվում է, որ ներկայացված նյութերը համապատասխանում են սահմանված պահանջներին, Բաժինը գրանցված ապրանքային նշանների հիմնապաշարում անցկացնում է որոնում, որի արդյունքների մասին պատվիրատուին տրվում է տեղեկանք` նշելով ի հայտ բերված նշանների մատենագիտական տվյալները:
Տեղեկանքին կցվում են հիմնապաշարից ի հայտ բերված նշաններին վերաբերող քաղվածքները:
6. Եթե դիմումի քննարկման ընթացքում պարզվում է, որ ներկայացված նյութերը չեն համապատասխանում սահմանված պահանջներին, Բաժինը հարցում է ուղարկում դիմողին` ճշգրտված նյութերը կամ Օրենքի 33 հոդվածի 3-րդ մասի համաձայն` պակաս վճարված տուրքի վճարման անդորրագիրը հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:
Այս դեպքում վերը նշված մեկամսյա ժամկետի սկիզբը որոշվում է պահանջված նյութերից վերջինի ստացման օրով:
7. Բաժնի հարցումը սահմանված ժամկետում անպատասխան թողնելու դեպքում, որոնումն անցկացվում է ըստ դիմումում նշված այն նշանների հերթականության, որոնց չի վերաբերում հարցումը (այսինքն` պահանջվող տվյալները լրիվ են), վճարված տուրքի համապատասխանության շրջանակներում:
ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչություն 375010, Երևան, Գլխավոր պող., Կառավարական տուն, 3 |
Դ ի մ ու մ
Խնդրում եմ ՀՀ-ում գրանցված ապրանքային նշանների հիմնապաշարում անցկացնել որոնում` կից ներկայացվող նշանին (ներին) նույնական և շփոթելու աստիճան նման նշանների նկատմամբ, ապրանքների և ծառայությունների հետևյալ դասերով`
___________________________________________________
___________________________________________________
Կից ներկայացվում է`
1. Նշանի (ների) պատկերը (ները) և նկարագրությունը (ները)` __ թերթից
2. Տուրքի վճարման անդորրագիրը
____________________________________________________
դիմողի անունը (անվանումը), հասցեն
Կ. Տ. | ____________ | ____________ | ____________ |
ստորագրություն | անուն, ազգանուն | թվական |