Գլխավոր տեղեկություն
Համար
N 3549-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (20.07.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
19.07.2023
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

19 հուլիս 2023 թ.

N 3549-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՏԱՐԵՐՔ-ԹՎԱՅՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-003315 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ «ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ, ԴԻԵՏԱԲԱՆԱԿԱՆ (ԴԻԵՏՈԼՈԳԻԱԿԱՆ), ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԱԽՏՈՐՈՇԻՉ (ԻՄՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ), ՖԻԶԻՈԹԵՐԱՊԵՎՏԻԿ (ԷԼԵԿՏՐԱԲՈՒԺՈՒՄ, ԼՈՒՍԱԲՈՒԺՈՒՄ)» ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, լիազորված անձ Արմինե Մնացականյանի կողմից 2023 թվականի հուլիսի 4-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել «ՏԱՐԵՐՔ-ԹՎԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2022 թվականի հոկտեմբերի 4-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-003315 լիցենզիայի գործողության «սրտաբանական, դիետաբանական (դիետոլոգիական), լաբորատոր-ախտորոշիչ (իմունաբանական), ֆիզիոթերապևտիկ (էլեկտրաբուժում, լուսաբուժում) տեսակները մինչև 2023 թվականի դեկտեմբերի 3-ը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին `

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Ա. Ավանեսյան