Գլխավոր տեղեկություն
Համար
N 112-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (07.09.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.09.04-2023.09.17 Պաշտոնական հրապարակման օրը 06.09.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
04.09.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

04 սեպտեմբերի 2023 թ.

N 112-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

 

Հրամայում եմ` 

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցները և նորմատիվները հաստատելու մասին» թիվ 79-Ն հրամանի 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներում և նորմատիվներում (այսուհետ՝ գործակիցներ և նորմատիվներ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները․

1) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 3-րդ ենթակետը «մեթոդ միավորման» բառերից հետո լրացնել «(մեթոդական միավորի)» բառերով, իսկ ա, բ և գ մասերը «դեպքում՝» բառից հետո լրացնել «գործող մեթոդական միավորների քանակին համապատասխան, բայց» բառերով,

2) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետը լրացնել նոր 3.1, 3․2 և 3․3 ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ․

«3.1) Հաստատությունում նախնական զինվորական պատրաստության և(կամ) անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկի) հաստիք նախատեսվում է․

ա Ավագ դպրոցներում (նաև՝ մասնագիտացված և հատուկ դպրոցներում)՝

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 4 դասարանների միջին տարեկան թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 4 և ավելի դասարանների միջին տարեկան թվի դեպքում։

բ Հիմնական դպրոցներում (նաև՝ միջին դպրոցներում)՝

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 6 դասարանների միջին տարեկան թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 6 և ավելի դասարանների միջին տարեկան թվի դեպքում։

գ Միջնակարգ դպրոցներում (նաև՝ կրթահամալիրներում և վարժարաններում)՝

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 8 դասարանների միջին տարեկան թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 8 և ավելի դասարանների միջին տարեկան թվի դեպքում։

Ընդ որում, դասարանների թվի որոշման համար հիմք է հանդիսանում նախնական զինվորական պատրաստության և(կամ) անվտանգ կենսագործունեության առարկա դասավանդվող դասարանների միջին տարեկան թիվը, իսկ նախնական զինվորական պատրաստության և(կամ) անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկի) փաստացի դասավանդվող դրույքների թիվը սույն ենթակետով սահմանված հաստիքային միավորներից ցածր լինելու դեպքում վերջինիս վճարման համար հիմք է հանդիսանում սույն ենթակետով սահմանված հաստիքային միավորները, իսկ դրույքաչափը որոշվում է սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով։

3.2) Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետ կապված աշխատանքների կատարումն իրականացվում է նախնական զինվորական պատրաստության և(կամ) անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկի) կողմից, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի կողմից կամ, տնօրենի հրամանով պարտականությունների կատարումը կարող է դրվել տնօրենի տեղակալ(ներ)ի կամ որևէ այլ աշխատողի վրա, ընդ որում, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետ կապված աշխատանքների համար տրվող լրավճարի չափը հավասար է․

- մինչև 9 (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ մինչև 6) դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ դրույքաչափի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 25 տոկոսին,

- 9-ից (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ 6-ից) մինչև 18 (մասնագիտացված, հատուկ և առանձին ավագ դպրոցների համար՝ մինչև 12) դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ դրույքաչափի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 30 տոկոսին,

- 18-ից (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ 12-ից) մինչև 36 (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ մինչև 23) դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ դրույքաչափի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 35 տոկոսին,

- 36-ից (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ 23-ից) մինչև 48 (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ մինչև 29) դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ դրույքաչափի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 40 տոկոսին,

- 48-ից (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ 29) մինչև 60 (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ մինչև 35) դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ դրույքաչափի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 45 տոկոսին,

- 60 (մասնագիտասված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ 35) և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ դրույքաչափի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսին,

3.3) Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպությունների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի լրավճարները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով»,

3) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ․

«ա ընդհանուր ղեկավարման համար նախատեսվող հաստիքներ․

 

 հհ

Հաստիքի անվանումը

Հաստիքի քանակը

Դրույքա-չափը

1.

Տնօրեն

- 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր հաստատությանը

ՆԱԱ*2․57

2․

Վարչատնտեսական մասի համակարգող՝

- 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր հաստատությանը (վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելու դեպքում)

ՆԱԱ*2․39

3․

Տնօրենի տեղակալ

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ մինչև 6) դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 0,75 հաստիքային միավոր` 9-ից (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ 6-ից) մինչև 18 (մասնագիտացված, հատուկ և առանձին ավագ դպրոցների համար՝ մինչև 12) դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 18-ից (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ 12-ից) մինչև 36 (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ մինչև 23) դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1,5 հաստիքային միավոր` 36-ից (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ 23-ից) մինչև 48 (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ մինչև 29) դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 2 հաստիքային միավոր` 48-ից (մասնագիտասված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ 29) մինչև 60 (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ մինչև 35) դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 2,5 հաստիքային միավոր` 60 (մասնագիտասված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ 35) և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

- մասնագիտացված և հատուկ դպրոցների համար՝ 0,5 դրույք ավելի

ՆԱԱ*2․17

4․

Տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ (նախկինում` դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալ)՝ մինչև վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելը, իսկ վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելու դեպքում՝ Մասնագիտացված կրթական աջակցությունների գծով համակարգող

0,5 հաստիքային միավոր` մինչև 9 (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ մինչև 6) դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 0,75 հաստիքային միավոր` 9-ից (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ 6-ից) մինչև 18 (մասնագիտացված, հատուկ և առանձին ավագ դպրոցների համար՝ մինչև 12) դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 18-ից (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ 12-ից) մինչև 36 (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ մինչև 23) դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1,5 հաստիքային միավոր` 36-ից (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ 23-ից) մինչև 48 (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ մինչև 29) դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 2 հաստիքային միավոր` 48-ից (մասնագիտասված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ 29) մինչև 60 (մասնագիտացված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ մինչև 35) դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 2,5 հաստիքային միավոր` 60 (մասնագիտասված, հատուկ և ավագ դպրոցների համար՝ 35) և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

- մասնագիտացված և հատուկ դպրոցների համար՝ 0,5 դրույք ավելի

ՆԱԱ*2․17

5․

Տնօրենի տեղակալ ֆինանսա-տնտեսական գծով (տնտեսվարի բացակայության դեպքում՝ բացառությամբ հատուկ և մասնագիտասված դպրոցների)

- 1 հաստիքային միավոր` մինչև վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելը

ՆԱԱ*2․17

 

Որտեղ՝ ՆԱԱ-ն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափն է (որի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները):

Ընդ որում, 9-ից մինչև 25 դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի և վարչատնտեսական մասի համակարգողի դրույքաչափի նկատմամբ կիրառելի է 1,21 գործակիցը, 25-ից մինչև 47 դասարանների տարեկան միջին թվի դեպքում ՝ 1,46 գործակիցը, 47 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում ՝ 1,78 գործակիցը։ Առանձին ավագ դպրոցների, մասնագիտացված և հատուկ ուսումնական հաստատության դեպքում դեպքում տնօրենի սույն կետով հաշվարկված մեծության նկատմամբ կիրառելի է նաև 1,27 գործակիցը, իսկ վարչատնտեսական մասի համակարգողի դրույքաչափի նկատմամբ՝ 1,07 գործակիցը։»,

4) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությամբ հաստատված աղյուսակի 2-րդ կետի «Հաստիքի քանակը» սյունակի «- 1 հաստիքային միավոր՝ գիշերակացով աշակերտների առկայության դեպքում» բառերը փոխարինել «- 1 հաստիքային միավոր (ֆինանսատնտեսական գծով տնօրենի տեղակալի բացակայության դեպքում՝ բացառությամբ հատուկ և մասնագիտացված դպրոցների)՝ մինչև վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելը, - 1 հաստիքային միավոր՝ հատուկ և մասնագիտացված դպրոցների դեպքում» բառերով,

5) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերության 4-րդ կետը «-0,5 հաստիքային միավոր» բառերից առաջ լրացնել «- 0,3 հաստիքային միավոր` մինչև 27 դասարանների միջին տարեկան թվի դեպքում,» բառերով,

6) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությունը «մասնագիտացված և հատուկ ուսումնական հաստատությունների դեպքում՝» բառերից հետո լրացնել «սույն կետով հաշվարկված մեծության նկատմամբ կիրառելի է» բառերով,

7) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ․

«գ․ հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ

 

 հհ

Հաստիքի անվանումը

Հաստիքի քանակը

Դրույքա-չափը

1.

Ուսուցչի օգնական

ուսումնական հաստատության սովորողների միջին տարեկան թվի 10 տոկոսի հաշվարկից՝ դրանով 15 երեխայի համար սահմանվում է 1 ուսուցչի օգնականի հաստիքային միավոր, ընդ որում, երեխաների թիվը 7 և 7-ից պակաս լինելու դեպքում հաշվարկվում է 0,5 հաստիքային միավոր, իսկ 15-ից ավելի յուրաքանչյուր մինչև 7 երեխայի համար ավելացվում է ևս 0,5 հաստիքային միավոր

ՆԱԱ*1․13

2․

Լաբորանտ /յուրաքանչյուր կահավորված և գործող լաբորատորիայի դեպքում/

- 0,5 հաստիքային միավոր` տվյալ լաբորատորիայից օգտվող մինչև 6 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր՝ տվյալ լաբորատորիայից օգտվող 6 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1․13

3.

Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ (նախկինում` մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ)՝ մինչև վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելը

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում

 - 1,5 հաստիքային միավոր՝ 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1․54

4.

Գրադարանավար

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայությամբ մասնագիտացված կամ հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի/,

- 1 հաստիքային միավոր՝ 9-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայությամբ մասնագիտացված կամ հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի/,

 - 1,5 հաստիքային միավոր՝ 27 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1․13

5․

Հոգեբան

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում (գիշերակացով աշակերտների առկայությամբ մասնագիտացված կամ հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի),

- 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում (գիշերակացով աշակերտների առկայությամբ մասնագիտացված կամ հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի),

- 1,0 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում (գիշերակացով աշակերտների առկայությամբ մասնագիտացված կամ հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի),

- 1,5 հաստիքային միավոր` 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում (գիշերակացով աշակերտների առկայությամբ մասնագիտացված կամ հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի)

ՆԱԱ*1․13

6․

Հատուկ մանկավարժ, Սոցիալական մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենամանկավարժ և այլն՝ ըստ ուղղվածության)

- հատուկ դպրոցների դեպքում՝ ըստ ուղղվածության և կարիքի՝ համապատասխան հիմնավորմամբ և լիազոր մարմնի թույլտվության պարագայում

ՆԱԱ*1․13

7․

Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1,5 հաստիքային միավոր` 36-ից մինչև 48 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 2 հաստիքային միավոր` 48-ից մինչև 60 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 2,5 հաստիքային միավոր` 60 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1․33

8․

Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների համակարգող (նախկինում` մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ)՝ վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելու դեպքում

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում

 - 1,5 հաստիքային միավոր՝ 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1․54

»,

 

8) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերությամբ հաստատված աղյուսակի 1-ին կետում «Տեսուչ` կադրերի գծով» բառերը փոխարինել «Անձնակազմի կառավարման մասնագետ» բառերով,

9) ուժը կորցրած ճանաչել գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերությամբ հաստատված աղյուսակի 2-րդ կետը,

10) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ ենթակետի «ե» պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ․

«ե․ հաստատությունում լաբորատորիաների կազմակերպման, աջակցության և բժշկական օգնության տրամադրման աշխատանքների իրականացման համար նախատեսվող հաստիքներ․

 

 հհ

Հաստիքի անվանումը

Հաստիքի քանակը

Դրույքա-չափը

1․

Բժիշկ

/հատուկ և մասնագիտացված դպրոցների դեպքում/

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր՝ 9-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1․33

2․

Բուժքույր

/հատուկ և մասնագիտացված դպրոցների դեպքում/

- 4 հաստիքային միավոր

- մարզադպրոցների դեպքում նաև՝ միաժամանակյա օգտագործվող մարզադահլիճների առավելագույն քանակից մեկով պակաս թվով

ՆԱԱ*1․13

3․

Դաստիարակ

/սննդով և/կամ գիշերակացով սաներ ունեցող հաստատությունների համար/

- 0,5 հաստիքային միավոր` մասնագիտացված դպրոցների յուրաքանչյուր դասարանի հաշվարկով,

- 1 հաստիքային միավոր` մարզառազմական դպրոցների յուրաքանչյուր դասարանի հաշվարկով,

- 1 հաստիքային միավոր` հատուկ դպրոցների 10-ից 12-րդ դասարանի յուրաքանչյուր դասարանի հաշվարկով,

- 2 հաստիքային միավոր` հատուկ դպրոցների մինչև 10--րդ դասարանի յուրաքանչյուր դասարանի հաշվարկով

ՆԱԱ*1․13

4․

Գիշերային դայակ կամ գիշերային դաստիարակ

- 4 հաստիքային միավոր՝ մինչև 60 գիշերակացով սովորողի դեպքում,

- 6 հաստիքային միավոր՝ 60-ից մինչև 100 գիշերակացով սովորողի դեպքում,

- 8 հաստիքային միավոր՝ 100-ից մինչև 150 գիշերակացով սովորողի դեպքում,

- 10 հաստիքային միավոր՝ 150 և ավելի գիշերակացով սովորողի դեպքում

ՆԱԱ*1․13

5․

Հրահանգիչ-մեթոդիստ

/մասնագիտացված մարզադպրոցների դեպքում/

- 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր մարզաձևի հաշվարկով

ՆԱԱ*1․13

6.

Ուղեկցող

- հաստատության տեղակայման վայրից տարբերվող բնակավայրից հաստատություն և հակառակ ուղղությամբ սովորողներին և մանկավարժական աշխատողներին աշխատանքային օրերին տեղափոխող փոխադրամիջոցների առկայության դեպքում՝ փոխադրամիջոցների քանակին համապատասխան

ՆԱԱ

»,

 

11) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ ենթակետի «զ» պարբերությամբ հաստատված աղյուսակի 2-րդ կետը «ավտոմեքենայի առկայության դեպքում» բառերից առաջ լրացնել «կազմակերպությանը հատկացված և շահագործվող» բառերով, իսկ «- 1 հաստիքային միավոր՝ մեկ տրանսպորտային միջոցի հաշվարկով, - հատուկ և մասնագիտացված դպրոցների դեպքում՝ առկա ավտոմեքենաների քանակով, բայց ոչ ավելի քան 2 հաստիքային միավոր» բառերը փոխարինել «սովորողներին և մանկավարժական աշխատողներին աշխատանքային օրերին տեղափոխող փոխադրամիջոցների առկայության դեպքում՝ փոխադրամիջոցների քանակին համապատասխան» բառերով,

12) հանել գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ ենթակետի «զ» պարբերությամբ հաստատված աղյուսակի 3-րդ կետի «կամ տնտեսվար» բառերը,

13) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ ենթակետի «է» պարբերությամբ հաստատված աղյուսակի 2-րդ կետի «Հաստիքի քանակը» սյունյակի «- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի/, - 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի/, - 1 հաստիքային միավոր` 18-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի/, - 1,5 հաստիքային միավոր` 27-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի/, - 2 հաստիքային միավոր` 36-ից մինչև 54 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի/, - 2,5 հաստիքային միավոր` 54 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/» բառերը փոխարինել «-0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1,5 հաստիքային միավոր` 36-ից մինչև 48 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 2 հաստիքային միավոր` 48-ից մինչև 60 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 2,5 հաստիքային միավոր` 60 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - մասնագիտացված կամ հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի, իսկ գիշերակացով աշակերտների առկայության դեպքում՝ 1 հաստիքով ավելի» բառերով,

14) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ ենթակետի «ը» պարբերությամբ հաստատված աղյուսակի 3-րդ կետում «/ընդ որում, երկհերթ ուսուցում կազմակերպվելու, գիշերակացով աշակերտների առկայությամբ և հատուկ դպրոցների դեպքում կիրառվում է 1,5 գործակիցը/» բառերը փոխարինել «, բայց ոչ ավելի, քան դասարանների միջին տարեկան թվի և 5 թվի քանորդի չափով», բառերով, իսկ 5-րդ կետը «լվացքատան առկայության դեպքում» բառերից առաջ լրացնել «գիշերակացով աշակերտների և» բառերով,

15) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ ենթակետի «թ» պարբերությամբ հաստատված աղյուսակի 1-ին կետի «Հաստիքի քանակը» սյունակը «- 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր հաստատությանը» բառերից հետո լրացնել «/գիշերակացով աշակերտների առկայության դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի/» բառերով,

16) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ ենթակետի «թ» պարբերությունը «օգտվող հաստատություններին» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով․

1) «Սննդով սաներ չունեցող և «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրից օգտվող և համապատասխան խոհանոցային պայմաններ ունեցող հաստատությունների սովորողներին օրական մեկանգամյա տաք սնունդ տրամադրելու նպատակով նախակրթարաններում և տարրական դասարաններում սովորողների թվի հիման վրա նախատեսվում է խոհարարի հաստիքներ հետևյալ չափով․

 

հհ

Հաստիքի անվանումը

Հաստիքի քանակը

Դրույքա-չափը

1․

Խոհարար

- - 0,5 հաստիքային միավոր` մինչև 60 օրական միջին սնվող սաների թվի դեպքում,

- օրական միջին սնվող սաների թվի և 120-ի քանորդին հավասար հաստիքային միավոր` 60 և ավելի օրեկան միջին սնվող սաների թվի դեպքում

ՆԱԱ

 

2) Համապատասխան խոհանոցային պայմանների առկայության դեպքում օրական մեկանգամյա տաք սննդի գումարը հաշվարկվում է 151 դրամ յուրաքանչյուր սնվող սովորողի հաշվարկով, իսկ խոհանոցային ոչ բավարար պայմանների դեպքում օրական մեկանգամյա չոր սննդի գումարը հաշվարկվում է 171 դրամ յուրաքանչյուր սնվող սովորողի հաշվարկով։

3) Ուսումնական տարվա ընթացքում օրերի առավելագույն թիվը 5-օրյա ուսումնական շաբաթի դեպքում նախակրթարանում, 3-րդ և 4-րդ դասարաններում ընդունվում է հավասար 170-ի, 1-ին դասարանում՝ 150-ի, 2-րդ դասարանում՝ 160-ի, իսկ 6-օրյա ուսումնական շաբաթի դեպքում նախակրթարանում, 3-րդ և 4-րդ դասարաններում ընդունվում է հավասար 204-ի, 1-ին դասարանում՝ 180-ի, 2-րդ դասարանում՝ 192-ի»։

17) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 6-րդ ենթակետում «վայրերում» բառը փոխարինել «բնակավայրերում» բառով, ինչպես նաև «պետական մարմին չհամարվող պետական բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարի (աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողության դեպքում) չափի» բառերը փոխարինել «պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար լրավճար վճարելու կարգով և չափով հաշվարկված մեծության» բառերով,

18) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 9-րդ ենթակետի «է» պարբերությունում «1,3» թիվը փոխարինել «2» թվով,

19) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 9-րդ ենթակետի «ի» պարբերությունում «յուրաքանչյուր տարի 1100 հազ․ դրամ» բառերը փոխարինել «սկսած 2024 թվականից» բառերով, ինչպես նաև «գույքի» բառից հետո լրացնել «կառուցում, վերակառուցում,» բառերով,

20) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 9-րդ ենթակետի «ծ» պարբերությունը «մարզառազմական» բառից հետո լրացնել «և մարզական» բառերով,

21) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 9-րդ ենթակետի «կ» պարբերությունում «185900» թիվը փոխարինել «75000» թվով, «1,35» թիվը՝ «2,0» թվով, «1,5» թիվը՝ «3,0» թվով,

22) գործակիցների և նորմատիվների 3-րդ կետը լրացնել նոր 4-ից 9ուղղ.-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ․

«4) շենքային, էլեկտրամատակարարման, բնական գազի մատակարարման և սպասարկման, ջեռուցման, ջրամատակարարման և/կամ ջրահեռացման պայմանների էական փոփոխությամբ էլեկտրամատակարարման, բնական գազի մատակարարման և սպասարկման, այլ տիպի ջեռուցման, ջրամատակարարման և ջրահեռացման ծախսերը կարող են հաշվարկվել համապատասխան կանխատեսումների հիման վրա՝ հաստատության կառավարումն իրականացնող լիազոր մարմնի համաձայնությամբ, որի դեպքում կանխատեսվող և փաստացի ծախսերի դրական տարբերությունը ենթակա է վերադարձման պետական բյուջե։ Վերջին երեք տարիներից որևէ մեկում նշված ծախսերն արտակարգ դրությամբ պայմանավորված էական շեղումներ ունենալու դեպքում այդ տարվա փաստացի ծախսերը չեն հաշվարկվում միջին ծախսերում,

5) որպես սույն գործակիցների և նորմատիվների հաշվարկման համար անհրաժեշտ խմբերի և սովորողների թիվ հիմք են ընդունվում կազմակերպությունների կողմից հունվար և սեպտեմբեր ամիսների երրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտին Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալները,

6) էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում հաստատությունների ֆինանսավորման հաշվարկն իրականացվում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով,

7) ավագ, միջնակարգ դպրոցներում և վարժարաններում խմբային ուսուցման դեպքում խմբերի թիվը որոշվում է մինչև 13 աշակերտը մեկ խումբ հաշվարկով՝ խմբերում սովորողների նվազագույն թիվը հաշվարկելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգին համապատասխան,

8) ազատազրկված և միջնակարգ կրթություն չունեցող անձանց շրջանակում հանրակրթական ծառայությունների մատուցման համար ՈՈՒԱա-ն (ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդը) հաշվարկվում է ընդհանուր ղեկավարման համար նախատեսվող հաստիքների, հաստատության հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար նախատեսվող հաստիքների և հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատանքների համար նախատեսվող հաստիքների համար նախատեսված գործակիցների ու նորմատիվների նկատմամբ կիրառելով 0,5 գործակիցը, իսկ ՀԴծ (համադպրոցական ծախեր) չի հաշվարկվում,

9) մասնագիտացված դպրոցների մասնագիտացված դասաժամերը (ներառյալ՝ անհատական պարապմունքները) ներառվում են դասացուցակում և տարիֆիկացիոն ցուցակներում, և դրա արդյունքում ձևավորված խմբերը չեն ներառվում դասարանների միջին տարեկան թվի մեջ,

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Նախարար`

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 սեպտեմբերի 2023 թվական: