ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«31» օգոստոսի 2023 թ. |
N 514-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 66-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2010 թվականի ապրիլի 30-ի «Առևտրային կազմակերպությունների գրանցման (ստեղծման) համար անհրաժեշտ փաստաթղթերի նմուշային ձևերը հաստատելու մասին» N 66-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման).
1) N 1 հավելվածով հաստատված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրության նմուշային ձևի՝
ա. 3.1-ին կետում «, որը բաժանված է ___________ բաժնեմասերի, մեկ բաժնեմասի անվանական արժեքը կազմում է _____________ դրամ» բառերը հանել, ինչպես նաև «բոլոր ________» բառերը փոխարինել «100%» բառերով.
բ. սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների ցուցակի 2-րդ սյունակի 1-ին տողում «բաժնեմասերի քանակը» բառերը փոխարինել «բաժնեմասերի չափը (դրամով)» բառերով.
գ. սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների ցուցակի 1-ին սյունակի բոլոր տողերում «բնակության» բառից հետո լրացնել «կամ հաշվառման» բառերը,
դ․ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների ցուցակի 1-ին սյունակի բոլոր տողերում «անձնագրի (գրանցման) տվյալները» բառերը փոխարինել «Օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ անձը նույնականացնող փաստաթղթի համարը __________________________ Իրավաբանական անձի դեպքում՝ գրանցման տվյալները» բառերով.
2) NN 2 և 3-րդ հավելվածների 2-րդ կետերում «, որը բաժանված է __________________ բաժնեմասերի` յուրաքանչյուրը ____________ դրամ անվանական արժեքով» բառերը հանել:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
Գ. Մինասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 օգոստոսի 2023 թվական: