Գլխավոր տեղեկություն
Համար
N 168-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (29.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 28.12.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
27.12.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«27» դեկտեմբերի 2023 թ.

N 168-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 30-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի օգոստոսի 5-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի մասնագիտական չափանիշները սահմանելու մասին» N 30-Ն հրամանով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելված 1-ի:

2. Սահմանել ըստ մասնագիտական գործունեության ձևերի՝ ուսուցչից ակնկալվող կարողունակությունները՝ համաձայն Հավելված 2-ի:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար՝

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

 

Հավելված 1

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 2023 թվականի

դեկտեմբերի 27-ի N 168-Ն հրամանի

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 2022 թվականի

օգոստոսի 5-ի N 30-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

 

1. Ուսուցչի մասնագիտական չափանիշն ուսուցչի մասնագիտական զարգացման և գիտելիքների, աշխատանքային գործունեության, կարողությունների, պատասխանատվության նկարագիրն է։

2. Ուսուցչի մասնագիտական չափանիշը բաղկացած է հաջորդականորեն միմյանցից բխող հետևյալ չորս բաղադրիչներից.

1) զարգացման ոլորտներ.

2) մասնագիտական գործունեության ձևեր.

3) կարողունակության մակարդակներ.

4) մանկավարժի բնութագրեր:

3. Զարգացման ոլորտներն ընդգրկում են.

1) դասավանդած առարկայի իմացություն․

2) դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ․

3) սովորողին ցուցաբերվող կրթական աջակցություն․

4) ինքնազարգացում և ուսուցիչներին մեթոդական և մենթորական աջակցություն։

4. Ըստ զարգացման ոլորտների՝ մասնագիտական գործունեության ձևերն են.

1) առարկայական գիտելիքների զարգացում․

2) դասընթացների և դասերի պլանավորում՝ հաշվի առնելով սովորողների կարիքները.

3) դասի վարում.

4) տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների (այսուհետ՝ ՏՀՏ) ինտեգրում.

5) 21-րդ դարի հմտությունների (քննադատական մտածողություն, ստեղծարարություն, համագործակցություն, հաղորդակցում, տեղեկատվական գրագիտություն, մեդիագրագիտություն, տեխնոլոգիական գրագիտություն, ճկունություն, առաջնորդում, նախաձեռնողականություն, արդյունավետություն, սոցիալական հմտություններ) խթանում․

6) ռեսուրսների կառավարում.

7) սովորողների կրթական կարիքների ճանաչում կամ բացահայտում․

8) ուսումնառության գնահատում․

9) ուսումնական գործընթացի ներառականությունն ու մասնակցայնությունն ապահովող կարողություններ.

10) մասնագիտական շարունակական զարգացման համար պատասխանատվության ստանձնում՝ սեփական նախաձեռնությամբ վերապատրաստումների, սեմինարների, վեբինարների և մասնագիտական փորձի փոխանակման մասնակցելու միջոցով․

11) մասնագիտական բարեվարքություն, ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն.

12) հանրակրթության ոլորտի օրենսդրության իմացություն և գործնականում կիրառում․

5. Մասնագիտական գործունեության ձևերը խմբավորվում են զարգացման չորս ոլորտների շրջանակում՝ հետևյալ ձևով.

1) առարկայի իմացությունը դրսևորվում է առարկայական գիտելիքների զարգացման մասնագիտական գործունեության ձևի միջոցով․

2) դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողությունները դրսևորվում են դասընթացների և դասերի պլանավորման, դասի վարման, ՏՀՏ-ի ինտեգրման, 21-րդ դարի հմտությունների խթանման և ռեսուրսների կառավարման մասնագիտական գործունեության ձևերի միջոցով․

3) սովորողին ցուցաբերվող աջակցությունը դրսևորվում է սովորողների կրթական կարիքների ճանաչման կամ բացահայտման, ուսումնառության գնահատման, ուսումնական գործընթացի ներառականության ու մասնակցայնության ապահովման՝ մասնագիտական գործունեության ձևերի միջոցով.

4) ինքնազարգացումն ու ուսուցիչներին մեթոդական և մենթորական աջակցության տրամադրումը դրսևորվում են մասնագիտական զարգացման համար պատասխանատվության ստանձնման, մասնագիտական բարեվարքության, ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակության, կրթության ոլորտի օրենսդրության և պրակտիկայի իմացության մասնագիտական գործունեության ձևերի միջոցով։

6. Ըստ մասնագիտական գործունեության ձևերի՝ ուսուցչից ակնկալվող կարողունակությունները սահմանված են Հավելված 2-ում։

7. Յուրաքանչյուր զարգացման ոլորտի շրջանակում յուրաքանչյուր մասնագիտական գործունեության ձևի մասով ուսուցիչը կարող է դրսևորել կարողունակության հետևյալ չորս մակարդակներից որևէ մեկը.

1) տարրական մակարդակ, որի դեպքում ուսուցիչը գիտի և հիմնականում կարողանում է դրսևորել վերոնշյալ կարողունակությունները.

2) ձեռնահասության մակարդակ, որի դեպքում ուսուցիչը ոչ թե մեխանիկորեն է կիրառում գիտելիքն ու հմտությունները, այլ ստեղծագործաբար մոտենալով՝ կարողանում է լուծումներ գտնել, դրսևորել նշված կարողունակությունները՝ գործելով ըստ իրավիճակի նպատակահարմարության.

3) տիրապետման մակարդակ, որի դեպքում ուսուցիչը կարողանում է նաև աջակցել այլ ուսուցիչներին՝ իրենց կարողունակությունների բարելավման ուղղությամբ՝ հանդես գալով իբրև վերապատրաստող, մենթոր.

4) փորձագետի մակարդակ, որի դեպքում ուսուցիչը հանդես է գալիս մանկավարժական գործունեության նոր մոտեցումների մշակման և ներդրման առաջարկություններով, իրականացնում է հետազոտական ակտիվ աշխատանք ինչպես սեփական, այնպես էլ մանկավարժական գործունեության բարելավման ուղղությամբ։

8. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված բաղադրիչների ձևավորման մակարդակից կախված՝ տարբերակվում են ուսուցչի մասնագիտական հետևյալ չորս չափանիշները.

1) ավագ ուսուցիչ․

2) հմուտ ուսուցիչ․

3) վերապատրաստող ուսուցիչ․

4) հետազոտող ուսուցիչ։

9. Ուսուցչի համապատասխանությունը մասնագիտական չորս չափանիշներից որևէ մեկին՝ որոշվում է մասնագիտական զարգացման կարիքների գնահատման արդյունքում դասավանդման ձևերի դրսևորված կարողունակության մակարդակի միջոցով։

10. Ավագ ուսուցիչ է համարվում դասավանդած առարկայի ոլորտում մասնագիտական բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ դիպլոմ, կամ տվյալ առարկայի ոլորտում մասնագիտական բարձրագույն կրթության բացակայության դեպքում՝ բարձրագույն կրթության փաստաթուղթ՝ դիպլոմ, և դասավանդվող առարկայից վերջին հինգ տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 60% արդյունք ցուցաբերած անձը, որն ապահովում է սույն կարգի 4-րդ կետի 1-9-րդ ենթակետերով սահմանված պահանջների միջին հաշվարկով առնվազն 70%-ը:

11. Հմուտ ուսուցիչ է համարվում դասավանդած առարկայի ոլորտում մասնագիտական բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ դիպլոմ, կամ տվյալ առարկայի ոլորտում մասնագիտական բարձրագույն կրթության բացակայության դեպքում՝ բարձրագույն կրթության փաստաթուղթ՝ դիպլոմ, և դասավանդվող առարկայից վերջին հինգ տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 60% արդյունքի հավաստում ունեցող անձը, որն ապահովում է սույն կարգի 4-րդ կետի 1-9-րդ ենթակետերով սահմանված պահանջների միջին հաշվարկով առնվազն 80%-ը:

12. Վերապատրաստող ուսուցիչ է համարվում բարձրագույն կրթության փաստաթուղթ՝ դիպլոմ, և դասավանդվող առարկայից վերջին հինգ տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 70% արդյունքի հավաստում ունեցող, ինչպես նաև «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ», «Սովորողին ցուցաբերվող աջակցություն» և «Ինքնազարգացում և ուսուցիչներին մեթոդական և մենթորական աջակցություն, զարգացում» ոլորտների պահանջների առնվազն 70%-ը բավարարող ուսուցիչը:

13. Հետազոտող ուսուցիչ է համարվում բարձրագույն կրթության փաստաթուղթ՝ դիպլոմ, և դասավանդվող առարկայից վերջին հինգ տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 80% արդյունք ցուցաբերած, ինչպես նաև «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ», «Սովորողին ցուցաբերվող աջակցություն» և «Ինքնազարգացում և ուսուցիչներին մեթոդական և մենթորական աջակցություն, զարգացում» ոլորտների պահանջների առնվազն 80%-ը բավարարող ուսուցիչը:

14. Անհրաժեշտ տոկոսը ոլորտը ներկայացնող մասնագիտական գործունեության ձևերից ուսուցչի ստացած միավորների միջին թվաբանականն է։

15. Ըստ մասնագիտական չորս չափանիշների՝ ուսուցչին կարող է շնորհվել համապատասխան աստիճանի տարակարգ։

 

Հավելված 2

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 2023 թվականի

դեկտեմբերի 27-ի N 168-Ն հրամանի

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 2022 թվականի

օգոստոսի 5-ի N 30-Ն հրամանի

 

Ըստ մասնագիտական գործունեության ձևերի՝ ուսուցչից ակնկալվող կարողունակությունները

 

 

2) Դասընթաց-ների և դասերի պլանավորում.

3) Դասավանդման մեթոդներ, ռազմավարություններ և ներառականություններ

4) Ռեսուրսների կառավարում.

5) ՏՀՏ ինտեգրում.

6) 21-րդ դարի հմտությունների խթանում.

Ուսուցիչը դասը պլանավորում է ըստ առարկայի թեմատիկ պլանի` ուսումնա-ռության համընդհանուր ձևավորման սկզբունքներին համապա-տասխան, որոնք նպաստում են սովորողների արդյունավետ ուսումնա-ռությանն ու զարգացմանը.

ա. Ուսուցիչը, ելնելով դասի թեմայի առանձնա-հատկու-թյուններից, ընտրում և կիարառում է ուսումնական մեթոդներ և ռազմավա-րություններ՝ ապահովելով միջառար-կայական, ներառար-կայական և առօրյա կյանքի հետ կապեր․

բ Ուսուցիչը կարողանում է իրականացնել հեռավար և հիբրիդ ուսուցում՝ ըստ անհրաժեշ-տության.

ա Ուսուցիչը ըստ անհրաժեշ-տության օգտվում է դպրոցի գրադարանում և լաբորա-տորիաներում առկա կրթական ռեսուրսներից.

բ. Ուսուցիչը օգտվում է առցանց կրթական ռեսուրս-ներից.

Ուսուցիչը կիրառում է ՏՀՏ միջոցները (համակարգիչ/
պլանշետ/
բջջային հեռախոս/
օնլայն հավելվածներ ներառյալ տեսա-կոնֆերանսի հարթակներ)՝ ապահովելով սովորողների ուսումնա-ռության համար բազմազան մեթոդներ ինչպես նյութի մատուցման, այնպես էլ գիտելիքների ստուգման և սովորողների ներգրավման նպատա-կներով․

ա․ Ուսուցիչը կարողանում է սովորողների մոտ զարգացնել մտածո-ղության հմտութ-յուններ (ստեղծա-գործելու և նորարա-րության, քննադա-տական, վերլուծական մտածողու-թյան, խնդիրների լուծման, որոշումների կայացման, սովորել սովորելու հմտություն-ներ)․

բ․ Ուսուցիչը կարողանում է սովորողների մոտ զարգացնել աշխա-տանքային հմտութ-յուններ (հաղորդա-կցություն, համագործա-կցություն (թիմային աշխատանք)․

գ․ Ուսուցիչը կարողանում է սովորողների մոտ զարգացնել մեդիա գրագիտու-թյան հմտություն-ները․

դ․ Ուսուցիչը կարողանում է սովորողների մոտ զարգացնել իրական աշխարհում ապրելու հմտութ-յուններ (քաղաքա-ցիություն, կյանք և կարիերա, անձնական և սոցիալական պատա-սխանա-տվություն)․

Տարրա-կան մակար-դակ

Ուսուցիչը տեղյակ է դասի պլանավոր-ման սկզբունք-ներին, օգտվում է պատրաստի դասի պլաններից․

Ուսուցիչը տեղյակ է ինտերակտիվ մեթոդներին և ռազմավարու-թյուններին․

Ուսուցիչը տեղյակ է հեռավար և հիբրիդ ուսուցման սկզբունքներին և մեթոդներին․

Ուսուցիչը տեղյակ է թե ինչ ռեսուրսներ են առկա դպրոցի գրադարա-նում կամ լաբորա-տորիաներում․

Ուսուցիչը տեղյակ է թե ինչ ռեսուրսներ են առկա համա-ցանցում․

Ուսուցիչը տեղյակ է ՏՀՏ գործիքներին և էլեկտրոնային անվտանգու-թյան ուղեցույց-ներին.

Ուսուցիչը տեղյակ է մտածական հմտություն-ների զարգացման ձևերի մասին․

Ուսուցիչը տեղյակ է աշխա-տանքային հմտություն-ների զարգացման ձևերի մասին․

Ուսուցիչը տեղյակ է մեդիա գրագիտու-թյան հմտություն-ների զարգացման ձևերի մասին․

Ուսուցիչը տեղյակ է իրական աշխարհում ապրելու հմտություն-ների զարգացման ձևերի մասին․

Ձեռնահա-սության մակար-դակ

Ուսուցիչը կազմում է դասի պլաններ՝ նշելով դասապլանի բաղադրիչ-ները (նպատակը, խնդիրները, վերջնարդ-յունքները, ուսուցման և ուսումնա-ռության մեթոդները).

Ուսուցիչը կիրառում է ինտերակտիվ մեթոդներ․

Ուսուցիչը կիրառում է հեռավար և հիբրիդ ուսուցման սկզբունքները և մեթոդները․

Ուսուցիչը կիրառում է դպրոցի գրադարա-նում և լաբորա-տորիաներում առկա ռեսուրսները․

Ուսուցիչը կիրառում է համա-ցանցում առկա ռեսուրս-ները․

Ուսուցիչը կիրառում է ՏՀՏ գործիքները․

Ուսուցիչը կիրառում է մտածո-ղության հմտություն-ների զարգացմանն ուղղված մեթոդներ և ռեսուրսներ․

Ուսուցիչը կիրառում է աշխա-տանքային հմտություն-ների զարգացմանն ուղղված մեթոդներ և ռեսուրսներ․

Ուսուցիչը կիրառում է մեդիա գրագիտու-թյան հմտություն-ների զարգաց-մանն ուղղված մեթոդներ և ռեսուրսներ․

Ուսուցիչը կիրառում է իրական աշխարհում ապրելու հմտություն-ների զարգաց-մանն ուղղված մեթոդներ և ռեսուրսներ․

Տիրա-պետման մակար-դակ

Ուսուցիչը փոխկապա-կցում է դասապլանի բաղադրիչ-ները, նշելով սովորողների մասնա-կցությունը ենթադրող գործողու-թյունները․

Ուսուցիչը հարմարեցնում է ինտերակտիվ մեթոդները և ռազմավարու-թյունները՝ դասա-վանդման նպատակ-ներին և ուսումնա-ռության վերջնարդյունք-ներին, հարմարեց-նելով ֆիզիկական միջավայրը:

Ուսուցիչը հարմարեցնում է հեռավար և հիբրիդ ուսուցման սկզբունքները և մեթոդները դասա-վանդման նպատակ-ներին և ուսումնա-ռության վերջնարդ-յունքներին․

Ուսուցիչը հարմա-րեցնում է կիրարվող առկա ռեսուրսները դասա-վանդման նպատա-կներին և ուսումնա-ռության վերջնարդ-յունքներին․

Ուսուցիչը հարմա-րեցնում է կիրարվող առցանց ռեսուրս-ները դասավա-նդման նպատա-կներին և ուսումնա-ռության վերջնա-րդյունք-ներին․

Ուսուցիչը հարմա-րեցնում է ՏՀՏ գործիքների օգտա-գործումը` դասա-վանդման նպատա-կներին և ուսումնա-ռության վերջնա-րդյունքներին՝ դասարանի կարիքներից ելնելով․

Ուսուցիչը հարմա-րեցնում է մտածո-ղության հմտություն-ների զարգացմանն ուղղված մեթոդները և ռեսուրսները դասավանդ-ման նպատակ-ներին և ուսումնա-ռության վերջնա-րդյունքներին․

Ուսուցիչը հարմարեց-նում է աշխա-տանքային հմտություն-ների զարգացմանն մեթոդները և ռեսուրսները դասավանդ-ման նպատակ-ներին և ուսումնա-ռության վերջնա-րդյունքներին․

Ուսուցիչը հարմա-րեցնում է մեդիա գրագիտու-թյան հմտություն-ների զարգաց-մանն ուղղված մեթոդները և ռեսուրսները դասավանդ-ման նպատակ-ներին և ուսումնա-ռության վերջնա-րդյունք-ներին․

Ուսուցիչը հարմա-րեցնում է աշխարհում ապրելու հմտություն-ների զարգաց-մանն ուղղված մեթոդները և ռեսուրսները դասավանդ-ման նպատակ-ներին և ուսումնա-ռության վերջնար-դյունքներին․

Փորձա-գետի մակար-դակ

Ուսուցիչը դասի պլանում ներառում է միջառարկա-յական կապեր՝ հաշվի առնելով տարբե-րակված ուսումնա-ռության սկզբունքները․

Ուսուցիչը ապահովում է միջառարկա-յական, ներառարկա-յական և առօրյա կյանքի հետ կապերը․

Ուսուցիչը հեռավար և հիբրիդ ուսուցման համար դրսեվորում է նոր մոտեցումներ համատեղելով բազմազան ռեսուրսներ և գործիքներ․

Ուսուցիչը օգտվելով առկա ռեսուրսներից ստեղծում է նոր ուսումնական ռեսուրսներ․

Ուսուցիչը օգտվելով առցանց ռեսուրս-ներից ստեղծում է նոր ուսումնա-կան ռեսուրս-ներ․

Ուսուցիչը համա-տեղելով ՏՀՏ գործիքները ապահովում է սովորողների ուսումնա-ռության համար բազմազան մեթոդներ ինչպես նյութի մատուցման, այնպես էլ գիտելիքների ստուգման և սովորողների ներգրավման նպատա-կներով․

Ուսուցիչը ստեղծում է բնականոն միջավայր՝ առավելա-գույնի հասցնելու սովորողի կողմից մտածողու-թյան հմտություն-ների ակտիվ կիրառումը:

Ուսուցիչը ստեղծում է բնականոն միջավայր՝ առավելա-գույնի հասցնելու սովորողի կողմից աշխա-տանքային հմտություն-ների ակտիվ կիրառումը:

Ուսուցիչը ստեղծում է բնականոն միջավայր՝ առավելա-գույնի հասցնելու սովորողի կողմից մեդիա գրագիտու-թյան հմտություն-ների ակտիվ կիրառումը:

Ուսուցիչը ստեղծում է բնականոն միջավայր՝ առավելա-գույնի հասցնելու սովորողի կողմից իրական աշխարհում ապրելու հմտություն-ների ակտիվ կիրառումը:


7) Սովորողների կարիքների բացահայտում.

8) Ուսումնառության գնահատում.

9) Ուսումնական գործընթացի համընդհանուր ներառակա-նությունն ու մասնակցայնու-թյունն ապահովող կարողություններ.

10) Մասնագիտական զարգացման համար պատասխանա-տվության ստանձնում.

11) Կրթության ոլորտի օրենսդրություն և պրակտիկայի իմացություն.

12) Մասնագիտական բարեվարքություն, ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն.

Ուսուցիչը կարողանում է բացահայտել յուրաքանչյուր սովորողի կրթական կարիքները և անհատական առանձնահատկու-թյունները․

ա. Ուսուցիչը գնահատումն իրականացնում է գնահատման սկզբունքներին (օբյեկտիվություն, հավաստիություն, հուսալիություն) և մեթոդաբանու-թյան պահանջներին համապատաս-խան․

բ. Ուսուցիչը գնահատում է յուրաքանչյուր սովորողի վարքագծի, դիրքորոշման և արժեքային համակարգի զարգացման ընթացքը․

ա․ Ուսուցիչը կարողանում է ապահովել կրթության կազմակերպման հավասար մասնակցություն, հնարավորու-թյուններ, և մատչելիություն՝ յուրաքանչյուր սովորողի համար.

Ուսուցիչը օբյեկտիվորեն գնահատում է իր մասնագիտական զարգացման կարիքները, ընտրում նպատակահարմար դասընթացներ (առկա, հեռավար կամ հիբրիդ ), իրականացնում է գիտամանկա-վարժական գործունեություն․

Ուսուցիչը կարողանում է օգտվել հանրակրթության ոլորտի օրենսդրությունից՝ իր աշխատանքն ու մասնագիտական գործունեությունը կազմակերպելու համար.

Ուսուցիչը կարողանում է կազմակերպել իր աշխատանքը՝ մասնագիտական բարեվարքության, ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություներին համապատասխան.

Ուսուցիչը տեղյակ է սովորողների կրթական կարիքների բացահայտաման ձևերի մասին․

Ուսուցիչը տեղյակ է սովորողների գիտելիքների գնահատման սկզբունքներին և մեթոդաբա-նությանը․

Ուսուցիչը տեղյակ է սովորողի վարքագծի, դիրքորոշման և արժեքային համակարգի զարգացման գնահատման գործիքներին․

Ուսուցիչը տեղյակ է համընդհանուր ներառական կրթության սկզբունքների մասին․

Ուսուցիչը տեղյակ է սեփական մասնագիտական կարիքների և ուսումնառության նախընտրու-թյունների գնահատման ձևերի մասին․

Ուսուցիչը տեղյակ է կրթության ոլորտի օրենսդրությանը, կարգերին․

Ուսուցիչը տեղյակ է մասնագիտական բարեվարքության և քաղաքացիական կարողունակության դրսեվորման ձևերին․

Ուսուցիչը կիրառում է դասարանի կրթական կարիքների բացահայտաման ձևերը․

Ուսուցիչը կիրառում է սովորողների գիտելիքները և հմտությունները գնահատման սկզբունքները և մեթոդաբա-նությունը․

Ուսուցիչը կիրառում է սովորողի վարքագծի, դիրքորոշման և արժեքային համակարգի զարգացման գնահատման գործիքները․

Ուսուցիչը կիրառում է համընդհանուր ներառական կրթության սկզբունքները՝ ցուցաբերելով հավասար և հարգալից վերաբերմունք․

Ուսուցիչը իրականացնում է կարիքների գնահատում որի հիման վրա ընտրում է մասնագիտական զարգացման համապատասխան դասընթացներ, հնարավորու-թյուններ, ռեսուրսներ․

Ուսուցիչը կիրառում է կրթության ոլորտի օրենսդրության և կարգերի իմացությունը իր աշխատանքում․

Ուսուցիչը իր աշխատանքով նպաստում է մասնագիտական բարեվարքության և ժողովրդավարական արժեհամակարգի ձևավորմանը․

Ուսուցիչը հաշվի առնելով դասարանի կրթական կարիքները դասը վարելիս կիրառում է համապատասխան ռազմավարու-թյուններ․

Ուսուցիչը հարմարեցնում է գնահատման մեթոդաբանու-թյունը և գործիքները դասավանդման նպատակներին և ուսումնառության վերջնարդյունք-ներին․

Ուսուցիչը հարմարեցնում է սովորողի վարքագծի, դիրքորոշման և արժեքային համակարգի զարգացման գնահատման գործիքները կրթական կարիքներին, դասավանդման նպատակներին և ուսումնառության վերջնարդյունք-ներին․

Ուսուցիչը ապահովում է յուրաքանչյուր սովորողի մասնակցությունը ուսումնական գործընթացներին՝ օգտագործելով տարբերակված ուսումնական սկզբունքները.

Ուսուցիչը սահմանում է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակներ և զբաղվում է ինքնակրթությամբ՝ փոխանցելով ձեռք բերած գիտելիքը և փորձարությունը․

Ուսուցիչը մասնակցում է կրթության ոլորտի օրենսդրության վերաբերյալ քննարկումներին՝ ներկայացնում առաջարկություններ․

Ուսուցիչը սովորողների մոտ ձևավորում է ժողովրդավարական արժեհամակարգ․

Ուսուցիչը հաշվի առնելով սովորողների անհատական առանձնահատկու-թյունները, դասարանի կրթական կարիքները, դասը վարելիս կիրառում է համապատասխան ռազմավարու-թյուններ․

Ուսուցիչը կիրառում է իր կողմից մշակված գնահատման գործիքները․

Ուսուցիչը ստեղծում է սովորողի վարքագծի, դիրքորոշման և արժեքային համակարգի զարգացման գնահատման գործիքները կրթական կարիքներին համապա-տասխան

Ուսուցիչը ներգրավում է բոլոր շահագրգիր կողմերին և կիրառում է համապատա-սխան ուսումնական գործընթացներ յուրաքանչյուր սովորողին միտված՝ ներառական կրթական միջավայր ստեղծելու և ուսումնական գործընթաց կազմակերպելու համար․

Ուսուցիչը մասնակցում է համաժողովներին, մասնագիտական զարգացմանն ուղղված այլ միջոցառումներին՝ համագործակցելով բոլոր շահագրգիռ կողմերի հետ․

Ուսուցիչը գործող կրթության ոլորտի օրենսդրության բարելավման նպատակով մասնակցում է մշակման գործընթացին․

Ուսուցիչը տարածում է մասնագիտական բարեվարքության և ժողովրդավարական արժեհամակարգը դպրոցում և դրպրոցից դուրս՝ սերտորեն համագորցակցելով շահագրգիռ կողմերի հետ․

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2023 թվական: