ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«25» սեպտեմբեր 2023 թ. |
N 4549-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳՄԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002968 ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-00322 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, «ԱՄԱՆՏԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ներկայացված հայտը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Վերաձևակերպել` «ԳՄԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2021 թվականի օգոստոսի 16-ին տրված թիվ Կ-ԲՕ- 002986 և 2022 թվականի մայիսի 24-ին տրված թիվ Կ-ԲՕ-003222 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները «ԱՄԱՆՏԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվամբ:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԱՄԱՆՏԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
|
Ա. Ավանեսյան |