ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
05 դեկտեմբեր 2023 թ. |
N 65-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆՆ ՈՒ ՀԱՂՈՐԴՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
» ՍԿ N 3.1.1-003-23 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել՝ «Արտադրական վնասվածքների հաշվառմանն ու հաղորդմանը ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.1.1-002-23 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը:
Պարտականությունները կատարող` |
Լ. Նանուշյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի դեկտեմբեր «05»-ի թիվ 65-Ն հրամանի |
«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆՆ ՈՒ ՀԱՂՈՐԴՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՍԿ N 3.1.1-001-23 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
1. Սույն սանիտարական կանոնները նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների այսուհետ՝ բժշկական կազմակերպություն համար, որոնք իրականացնում են արտադրական վնասվածքների դեպքերի հայտնաբերումը և հաղորդումը:
2. Սույն սանիտարական կանոններով սահմանվում են արտադրական վնասվածքների դեպքերի հաղորդմանը, հաշվառմանը ներկայացվող պահանջները:
2. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄ
3. Արտադրական վնասվածքը՝ աշխատանքի վայրում աշխատանքային ժամերին աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում արտաքին ներգործության հետևանքով առաջացած մարդու օրգանի և (կամ) հյուսվածքի անատոմիական ամբողջականության և (կամ) ֆունկցիայի խախտումն է:
4. Արտադրական վնասվածքները դասակարգվում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 871-Ն հրամանում նշված հիվանդությունների միջազգային 10-րդ դասակարգման (այսուհետ՝ ՀՄԴ-10):
5. Արտադրական վնասվածքների դեպքեր հայտնաբերած բժշկական կազմակերպության ավագ և միջին բուժաշխատողը դրանց մասին շտապ հաղորդում է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` Ազգային կենտրոն)՝ անմիջապես էլեկտրոնային ձևաչափով կամ հեռախոսով, այնուհետև 24 ժամվա ընթացքում տեղեկություն է ներկայացնում արտադրական վնասվածքի դեպքի մասին շտապ հաղորդման քարտի ձևաչափով՝ համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 1-ի:
6. Հաղորդման ենթակա արտադրական վնասվածքների ցանկը ներկայացված է աղյուսակ 1-ում:
Աղյուսակ 1 |
Հիվանդության կոդ՝ ըստ ՀՄԴ-10 |
Հիվանդություններ |
S00-S09 |
Գլխի վնասվածքներ, |
S10–S19 |
Պարանոցի վնասվածքներ, |
S20–S29 |
Կրծքավանդակի վնասվածքներ, |
S30–S39 |
Որովայնի, մեջքի ստորին մասի, ողնաշարի գոտկային հատվածի և կոնքի վնասվածքներ, |
S40–S49 |
Ուսագոտու և բազկի վնասվածքներ, |
S50–S99 |
Արմունկի և նախաբազկի վնասվածքներ, |
S60–S69 |
Դաստակի և նախադաստակի վնասվածքներ, |
S70–S79 |
Կոնքազդրային հոդի և ազդրի վնասվածքներ, |
S80–S89 |
Ծնկի և սրունքի վնասվածքներ, |
S90–S99 |
Սրունք-թաթային հոդի և ոտնաթաթի վնասվածքներ, |
T00–T07 |
Մարմնի մի քանի (բազմակի) շրջանների վնասվածքներ, |
T08–T14 |
Իրանի, վերջույթի չճշտված մասի կամ մարմնի չճշտված շրջանի վնասվածքներ, |
T15–T19 |
Բնական անցքերով օտար մարմնի ներթափանցման հետևանքներ, |
T20–T32 |
Ջերմային և քիմիական այրվածքներ, |
T20–T25 |
Մարմնի արտաքին մակերեսի ճշտված տեղամասի ջերմային և քիմիական այրվածքներ, |
T26–T28 |
Աչքի և ներքին օրգանների ջերմային և քիմիական այրվածքներ, |
T29–T32 |
Մարմնի բազմակի և ճշտված շրջանների ջերմային և քիմիական այրվածքներ, |
T33–T35 |
Ցրտահարություն, |
T36–T50 |
Թունավորում դեղամիջոցից, դեղորայքից և կենսաբանական նյութերից, |
T51–T65 |
Առավելապես ոչ բժշկական նշանակությամբ նյութերի թունավոր ազդեցություն, |
T66–T78 |
Արտաքին պատճառների ազդեցության այլ և չճշտված հետևանքներ, |
T79–T79 |
Վնասվածքի որոշ վաղ բարդություններ, |
T80–T88 |
Վիրաբուժական և թերապևտիկ միջամտությունների բարդություններ` այլ դասերում չդասակարգված, |
T90–T98 |
Վնասվածքների, թունավորումների և արտաքին այլ պատճառների ազդեցության հետևանքներ: |
7. Եթե սույն սանիտարական կանոններով սահմանված հիվանդության դեպքերը արձանագրվել են տնտեսվարող սուբյեկտներում, ապա Ազգային կենտրոնը տնտեսվարող սուբյեկտի անվանման, արձանագրված հիվանդության դեպքերի քանակի և ախտորոշման մասին տեղեկությունը մինչև հիվանդության դեպքի հաղորդման օրվա ավարտը հայտնում է Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:
3. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ
8. Բժշկական կազմակերպության կողմից կատարվում է արտադրական վնասվածքների դեպքերի հաշվառում՝ ներկայացված տվյալների հիման վրա:
9. Արտադրական վնասվածքների վերաբերյալ տվյալները գրանցվում են արտադրական վնասվածքի դեպքի հաշվառման մատյանում՝ համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 2-ի:
Ձև 1
ՔԱՐՏ
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔԻ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴՄԱՆ
1. Տուժածի անունը, ազգանունը, հայրանունը
___________________________________________________________________________
2. Տարիքը _________________________________________________________________
3. Սեռը □ արական □ իգական
4. Բնակության վայրը _______________________________________________________
__________________________________________________________________________
5. Հեռախոսի համարը ______________________________________________________
6. Աշխատանքի վայրը
Կազմակերպություն ________________________________________________________
Պաշտոն __________________________________________________________________
7. Ախտորոշում ____________________________________________________________
____________________________________________________ ՀՄԴ-10 կոդը _________
8. Ժամկետներ՝
1) վնասվածքը ստացել է ____.____._______ թ. ժամը _____:_____
2) ախտորոշվել է ____.____._______
3) հոսպիտալացվել է (նշել հոսպիտալացման վայրը) ____________________________
9. Վնասվածքի տեսակը ըստ վնասվածքի բնույթի
□ կոտրվածք □ ձգում, լարում կամ հոդախախտ □ կտրվածք կամ այլ բաց վերք □ սալջարդ կամ մակերեսային վնասվածք □ այրվածք □ ցնցում □ հարված □ կծվածք □ ցրտահարություն □ էլերտրահարում □ այլ (նշել) __________
_______________________________________________________________________________
___________________________________________________________________ □ անհայտ
10. Ելքը ____________________________________________________________________
11. Հաղորդումը ուղարկողի անունը, ազգանունը ________________________________
Ձև 2
ՄԱՏՅԱՆ
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Բժշկական կազմակերպության անվանում ___________________________________________________
Սկսված է _____.20____ թ. |
Ավարտված է _____.20____ թ. |
N |
Ամսաթիվ |
Տուժած |
Ամսաթիվ |
Ախտո-րոշում |
Հոսպիտալացում |
Առաջ-նային շտապ հաղորդ-ման ամսաթիվ |
Ծանոթու-թյուններ | ||||||||||
Ազգա-նուն |
Անուն |
Հայրա-նուն |
Տարիքը |
Բնակու-թյան վայր |
Հեռա-խոսի համար |
Աշխա-տանքի վայր |
Պաշ-տոն |
Վնասվածքի ստացման |
Առաջին անգամ դիմելու |
Ախտորոշ-ման հաստատ-ման |
ամսա-թիվ |
Հոսպի-տալաց-ման տեղ | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.03.2024, N 98-Ն | 23.04.2024, N 65-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|