ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«8» դեկտեմբերի 2023 թ. |
N 1292-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ԹԻՎ 582-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2023 թվականի հունիսի 12-ի «Հարկային կամ մաքսային մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման մրցույթի անցկացման կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 582-Ն հրամանի 1-ին կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 16-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «դասընթացի փուլը հաղթահարելուց հետո ներկայացման ենթակա» բառերը,
2) լրացնել նոր՝ 17.1-ին կետ.
«17.1. Դիմումատուի կողմից դիմումի ներկայացման հետ միաժամանակ ներկայացվում է լրացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը:»,
3) 20-րդ կետում «փաստաթղթերի ամբողջականությունը» բառերից հետո լրացնել «(այդ թվում բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի մասով)» բառերը, իսկ «ամբողջական չեն» բառերից հետո՝ «(այդ թվում՝ եթե ներկայացված չէ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը)» բառերը,
4) 21-րդ կետում «Հայտարարությամբ ներկայացված պահանջներին չհամապատասխանող» բառերը փոխարինել «Սույն կարգի 20-րդ կետում նշված դեպքում թերությունները չշտկելու, այդ թվում՝ լրացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը չներկայացնելու դեպքում» բառերով,
5) 29-րդ կետում լրացնել նոր նախադասություն.
«Նախնական հարցազրույցի արդյունքների համար հաշվի է առնվում նաև մասնակցի բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը:»,
6) 69-րդ կետից հանել «Միաժամանակ նույն հաղորդագրությամբ թեստավորման անցողիկ նվազագույն և դրանից բարձր միավորներ ստացած մասնակիցներին առաջարկվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում լրացնել և իրավասու ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել լրացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը։» բառերը,
7) ուժը կորցրած ճանաչել 70-րդ կետը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 դեկտեմբերի 2023 թվական: