Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
18 փետրվարի 2016 թվականի N 6
40. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների ֆինանսական կենսունակությունն ապահովելու և կառավարումը բարելավելու նպատակով՝
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների ֆինանսական առողջացման ծրագրին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝
1) իրականացնելով «Հայկական ատոմային էլեկտրակայան» և «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետ՝ պետական ընկերություններ) 100 տոկոս պետական բաժնետոմսերի կառավարման լիազորությունները՝ երկամսյա ժամկետում ապահովել նշված ընկերությունների կառավարման մարմինների կողմից համապատասխան որոշումների ընդունումը, համաձայն որոնց այդ ընկերություններին կարգելվի կատարել ծախսեր, վերցնել և տրամադրել փոխառություններ, որոնք կապված չեն նրանց հիմնական գործունեության հետ.
2) մինչև 2016 թվականի օգոստոս ամիսը ապահովել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) որոշմամբ սահմանված՝ 2015 թվականի օգոստոսի 1-ից գործող սակագների հաշվարկի հիմքում դրված էլեկտրական էներգիայի հաշվեկշռի պահպանումը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց կուտակված պարտքերի ստացումը.
3) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ պետական ընկերությունների բարձր տոկոսադրույքով (9%-11,5%) առևտրային վարկերը ցածրատոկոս և երկարաժամկետ միջոցներով վերակառուցելու համար.
4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված խնդրի լուծման նպատակով բանակցել դոնոր կազմակերպությունների հետ՝ հաշվի առնելով, որ ներգրավվող վարկային միջոցները չպետք է գերազանցեն 30 մլն ԱՄՆ-ի դոլարը և դրանց վերադարձը պետք է լինի 25-30 տարվա ընթացքում.
5) դոնոր կազմակերպության համաձայնությունն ստանալուց հետո՝ երկամսյա ժամկետում ներկայացնել էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների ֆինանսական առողջացման մանրամասն ծրագիրը:
3. Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կենսունակությունը պահպանելու և հետագայում ընկերություններում նոր պարտավորություններ չառաջացնելու նպատակով առաջարկել հանձնաժողովին, ղեկավարվելով ոլորտը կարգավորող գործող օրենսդրությամբ, սակագների վերանայման յուրաքանչյուր նոր ժամանակահատվածում (հաշվարկային տարում)՝
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության սակագնային մարժայի հաշվարկներում արտացոլել նախորդ սակագնային ժամանակահատվածում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հաշվարկային և փաստացի սակագնային մարժաների միջև տարբերության հետևանքով ձևավորված վնասի (օգուտի) 100 տոկոսը՝ գումարած տոկոսային ծախսը (եկամուտը).
2) խոշոր ջերմային էլեկտրակայանների սակագների հաշվարկներում արտացոլել սակագնի նախորդ ժամանակահատվածում՝ արտարժույթի փոխարժեքի տատանումներով պայմանավորված՝ գնված բնական գազի կանխատեսվող և փաստացի արժեքի միջև տարբերության հետևանքով կրած վնասը (օգուտը):
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ մշակել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության լուծարման ծրագիրը և ապահովել բաժնետիրոջ կողմից համապատասխան որոշման ընդունումը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. փետրվարի 29 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի նիստի N 6 |
ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ
I. Նախաբան
1. Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների առողջացման ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) նպատակաուղղված է համապատասխան միջոցառումների իրականացման միջոցով բարելավել համակարգի ընկերությունների ֆինանսական վիճակը:
II. Էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների ֆինանսական վիճակի համառոտ վերլուծությունը և նկարագիրը
2. Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների ֆինանսական վիճակի վատթարացման վրա լուրջ ազդեցություն են ունեցել հետևյալ գործոնները.
1) էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերությունների հիմնական գործունեության հետ չկապված ծախսերի կատարումը և փոխառությունների տրամադրումը,
2) տարիներ շարունակ ընկերությունների սակագներում չեն նախատեսվել անհրաժեշտ ծախսեր և շահույթ,
3) սակագների հաշվարկների հիմքում դրված ոչ իրատեսական էներգահաշվեկշիռները,
4) 2012-2013թթ, 2013-2014թթ. և 2014-2015թթ. մարժային տարիներին ոչ իրատեսական էներգահաշվեկշիռների, ՀԱԷԿ-ի լրացուցիչ կանգառի, ջրի սակավությամբ պայմանավորված ՀԷԿ-երում թերի արտադրված էլեկտրաէներգիայի հետևանքով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում (այսուհետ՝ ՀԷՑ) առաջացել է 22,4 մլրդ դրամ ժամկետանց պարտքեր պետական ընկերությունների հանդեպ, որից՝ «ՀԱԷԿ» ՓԲԸ – 7,2 մլրդ դրամ , «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ – 12,2 մլրդ դրամ, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ – 3,0 մլրդ դրամ:
3. Դրա հետևանքով էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունները իրենց շահագործման ծախսերը կատարելու համար հարկադրված են եղել առևտրային բանկերից ներգրավել պարբերաբար թարմացվող կարճաժամկետ վարկեր: 01.12.2015թ. դրությամբ պետական ընկերությունների առևտրային բանկերից ներգրավված վարկերի մնացորդը կազմում է 14,1 մլրդ դրամ, որից՝ «ՀԱԷԿ» ՓԲԸ – 8,0 մլրդ դրամ, «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ -6,1 մլրդ դրամ: Ընդ որում, պետական ընկերությունների առևտրային բանկերից ներգրավված վարկերի (9%-11,5%) սպասարկման ծախսերը (տարեկան շուրջ 1,4 մլրդ դրամ) ներառված չեն սակագներում և լրացուցիչ բեռ են այդ ընկերությունների համար:
4. Բացի վերը նշվածից, էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերություններից «Երևանի ՋԷԿ» և «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ները իրենցից անկախ պատճառներով վերջին տարիների ընթացքում տրամադրել են իրենց գործունեության հետ կապ չունեցող փոխառություններ «Նաիրիտ Գործարան» և «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ներին: 01.12.2015թ. դրությամբ այդ կազմակերպությունների պարտքերը (ներառյալ՝ տոկոսները և տույժերը) «Երևանի ՋԷԿ» և «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ների հանդեպ կազմում է 35,3 մլրդ դրամ:
5. Դրա հետևանքով «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հանդեպ 01.12.2015թ-ի դրությամբ ունի 36,3 մլրդ դրամ կրեդիտորական պարտք:
6. Այսպիսով, 01.12.2015թ. դրությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների կրեդիտորական պարտքերն են.
մլրդ դրամ |
Ընկերության անվանումը |
Առևտրային վարկեր |
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հանդեպ պարտք |
Ընդամենը |
«ՀԱԷԿ» ՓԲԸ |
8,0 |
- |
8,0 |
«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ |
6,1 |
36,3 |
42,4 |
Ընդամենը |
14,1 |
36,3 |
50,4 |
7. Հարկ է նշել, որ էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերություններն ունեն նաև ակտիվներ, որոնք պետք է ուղղվեն իրենց պարտավորությունների մարմանը և անհրաժեշտ ծախսերի կատարմանը:
01.12.2015թ. դրությամբ այդ ակտիվներն են.
մլրդ դրամ |
Ընկերության անվանումը |
ՀԷՑ-ի ժամկետանց պարտք |
Համակարգից դուրս կազմակերպություններին տրված փոխառություններ |
Ընդամենը |
«ՀԱԷԿ» ՓԲԸ |
7,2 |
- |
7,2 |
«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ |
12,2 |
31,1 |
43,3 |
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ |
3,0 |
- |
3,0 |
«Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ |
- |
4,2 |
4,2 |
Ընդամենը |
22,4 |
35,3 |
57,7 |
* ներառված են նաև տոկոսները և տույժերը
8. 2015թ. դեկտեմբերի 1-ց մինչև 2016թ. փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում ընկերություններն իրենց գործունեության արդյունքում ստացած եկամուտներով մարել են առևտրային բանկերում ունեցած առավել թանկ վարկերը, հետաձգելով շահագործման համար նախատեսված ծախսերը, այն նկատառումով, որ այդ ծախսերը կկատարվեն ավելի ուշ՝ ներգրավվող վարկային միջոցներով:
9. Ստորև աղյուսակում բերված են ընկերությունների դեբիտորական և կրեդիտորական պարտքերը 01.12.2015թ. և 01.02.2016թ. դրությամբ.
մլրդ դրամ |
Ընկերության անվանումը |
Դեբիտորական պարտքեր |
Կրեդիտորական պարտքեր | ||||
ՀԷՑ |
Համակարգից դուրս կազմակերպու-թյուններ |
Ընդամենը |
Առևտրային վարկեր |
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ |
Ընդամենը | |
01.12.2015թ. դրությամբ | ||||||
«ՀԱԷԿ» ՓԲԸ |
7,2 |
7,2 |
8,0 |
8 | ||
«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ |
12,2 |
31,1 |
43,3 |
6,1 |
36,3 |
42,4 |
«ԲԷՑ» ՓԲԸ |
3 |
3 |
||||
«Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ |
4,2 |
4,2 |
||||
Ընդամենը |
22,4 |
35,3 |
57,7 |
14,1 |
36,3 |
50,4 |
01.02.2016թ. դրությամբ | ||||||
«ՀԱԷԿ» ՓԲԸ |
5,6 |
5,6 |
4,2 |
4,2 | ||
«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ |
9,4 |
31,3* |
40,7 |
2,3 |
37,0 |
39,3 |
«ԲԷՑ» ՓԲԸ |
2,4 |
2,4 |
||||
«Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ |
- |
4,3* |
4,3 |
|||
Ընդամենը |
17,4 |
35,6 |
53,0 |
6,5 |
37,0 |
43,5 |
* Հաշվարկվել են տոկոսներ
III. Էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների ֆինանսական վիճակի բարելավմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ
10. Էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների ֆինանսական վիճակի և կենսունակության բարելավման համար սույն ծրագրով նախատեսվում է ձեռնարկել հետևյալ միջոցառումները.
11. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը` իրականացնելով «ՀԱԷԿ» և «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ների 100 տոկոս պետական բաժնետոմսերի կառավարման լիազորությունները, կապահովի նշված ընկերությունների կառավարման մարմինների կողմից համապատասխան որոշումների ընդունումը, որոնցով կարգելվի այդ ընկերություններին՝ կատարել ծախսեր և վերցնել ու տրամադրել փոխառություններ, որոնք կապված չեն նրանց հիմնական գործունեության հետ:
12. Դոնոր կազմակերպությունից ներգրավված ցածրատոկոս և երկարաժամկետ 14,9 մլրդ դրամ (25-30 տարի մարման ժամկետով) վարկը բյուջեի միջոցով՝ ենթավարկային պայմանագրով նույն պայմաններով կտրամադրվի «ՀԱԷԿ» և «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ներին, համապատասխանաբար՝ 4,183 մլրդ դրամ և 10,717 մլրդ դրամ չափով:
13. «ՀԱԷԿ» և «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ները նշված միջոցները կուղղեն առևտրային բանկերից ներգրավված բարձր տոկոսադրույքով վարկերի մարմանը, որի արդյունքում մինչ այդ վարկերի սպասարկմանն ուղղվող տարեկան շուրջ 1,4 մլրդ դրամ ազատված միջոցները կուղղվեն ընկերությունների սակագնային շահագործման ծախսերի կատարմանը: Արտոնյալ պայմաններով վերցված ենթավարկերի վերադարձը կկատարվի «Երևանի ՋԷԿ» և «ՀԱԷԿ» ՓԲԸ-ների համապատասխան սակագներով էլեկտրաէներգիայի վաճառքից ստացվող գումարների հաշվին:
14. Դոնոր կազմակերպության կողմից վարկային միջոցները կտրամադրվեն մասհանումներով՝ 2016-2020 թվականների ընթացքում (վարկի հիմնական մասը կտրամադրվի 2016 և 2017 թվականներին):
15. 2015թ. օգոստոսի 1-ից գործող ՀԷՑ-ի սակագների հաշվարկներում նախատեսվել է էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների հանդեպ 22,4 մլրդ դրամ ժամկետանց պարտքերի վճարման համար անհրաժեշտ միջոցներ և ՀԷՑ-ը այդ պարտքերը կվճարի մինչև 2016թ. հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում:
16. ՀԷՑ-ից ստացված վերը նշված պարտքի գումարներով՝ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ն մասնակիորեն՝ 12,2 մլրդ դրամի չափով կմարի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հանդեպ բնական գազի պարտքից, իսկ «ՀԱԷԿ» և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ները (համապատասխանաբար՝ 7,2 մլրդ դրամ և 3,0 մլրդ դրամ) կուղղեն հետաձգված շահագործման ծախսերի կատարմանը:
17. «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրով 2018թ. հերթական նորոգման ընթացքում կփոխարինվի ՀՇԳՑ բլոկի կարևոր մի շարք սարքավորումներ, ինչը թույլ կտա պահպանել կայանի էլեկտրաէներգիայի արտադրությունը (գազատուրբինի արտադրական հզորությունը), կրճատել պլանային և հարկադիր անջատումների հաճախականությունը և բարձրացնել էլեկտրամատակարարման հուսալիությունը: Այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 6,3 մլրդ դրամ և հաստատվել է Հանձնաժողովի կողմից: Վերջինիս կողմից հաստատված կարգի համաձայն՝ կայանի վերակառուցման աշխատանքների համար «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ն կներգրավի ֆինանսական ռեսուրսներ, որոնց մարումը կապահովվի սակագնի միջոցով: «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի կողմից ներգրավվող միջոցները կդիտարկվեն որպես Ծրագրին հայկական կողմի մասնակցություն:
18. Այսպիսով, Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հետևյալ կողմնորոշիչ ծախսերը.
Իրականացնող մարմինը |
Գումարը |
Ընդհանուրի |
«ՀԱԷԿ» ՓԲԸ (վարկի մարում) |
4,183 |
19,7 |
«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ |
10,570 |
49,9 |
վարկի մարում |
2,267 |
|
գազի պարտքի մարում |
8,303 |
|
«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի ՀՇԳՑ |
6,272 |
29,6 |
Ծրագրի տարեկան աուդիտ և արդյունքների անկախ հավաստում |
0,147 |
0,8 |
Ընդամենը |
21,172 |
100 |
19. «Երևանի ՋԷԿ» և «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ները իրենց հանդեպ ունեցած՝ «Նաիրիտ Գործարան» և «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ների դեբիտորական պարտքերը օրենքով սահմանված կարգով՝ դատական մարմինների միջոցով կվերադարձնեն և կուղղեն իրենց կրեդիտորական պարտքերի վճարմանը:
20. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ ղեկավարվելով ոլորտը կարգավորող գործող օրենսդրությամբ՝ սակագնային մեթոդաբանության համապատասխան փոփոխություններ կատարելով սակագների վերանայման յուրաքանչյուր նոր ժամանակահատվածում (հաշվարկային տարում)
1) ՀԷՑ-ի սակագնային մարժայի հաշվարկներում արտացոլել նախորդ սակագնային ժամանակահատվածում ՀԷՑ-ի հաշվարկային և փաստացի սակագնային մարժաների միջև տարբերության հետևանքով ձևավորված վնասի (օգուտի) 100%-ը՝ գումարած տոկոսային ծախսը (եկամուտը),
2) խոշոր ջերմային էլեկտրակայանների սակագների հաշվարկներում արտացոլել սակագնի նախորդ ժամանակահատվածում՝ արտարժույթի փոխարժեքի տատանումներով պայմանավորված՝ գնված բնական գազի կանխատեսվող և փաստացի արժեքի միջև տարբերության հետևանքով կրած վնասը (օգուտը):
21. Կմշակվի և կընդունվի «Հայգազարդ» ՓԲԸ-ի լուծարման ծրագիր ու այն կիրականացվի:
22. Բանակցություններ կվարվեն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ, վերջինիս հանդեպ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի ունեցած պարտքի մարման երկարամյա ժամանակացույց փոխհամաձայնեցնելու համար:
23. Ծրագրով՝ որպես վերահսկելի թիրախներ կնախատեսվեն՝ 2016-2020թթ համար.
1) Որպես արդյունքային ցուցանիշներ.
«ՀԱԷԿ» և «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ների կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի ծավալները, Ծրագրի իրականացման տարածքում էլեկտրական էներգիայի մատակարարման խափանումների տարեկան հաճախականությունը, Ծրագրի անմիջական շահառուների քանակը,
2) Որպես միջանկյալ ցուցանիշներ.
ա) «ՀԱԷԿ» և «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ների՝ հիմնական գործունեության չառնչվող ծախսերի, փոխառությունների ստացման և տրամադրման բացակայությունը, կանխիկի պակասուրդի կրճատումը, առևտրային վարկերի նվազումը, ինչպես նաև «ՀԱԷԿ» և «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ների կողմից ՀԷՑ-ին մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց գոյացած պարտքերի ըստ բանակցված ժամանակացույցի վերադարձը:
բ) սակագների հիմքում դրված պլանային և փաստացի էներգահաշվեկշիռների շեղումներով պայմանավորված վնասի (օգուտի) նախատեսում ՀԷՑ-ի սակագնում,
գ) տարադրամի փոխարժեքի տատանումներով պայմանավորված բնական գազի գծով վնասի (օգուտի) նախատեսում խոշոր ջերմային կայանների սակագներում,
դ) «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի գազային տուրբինի պլանային վերանորոգում,
ե) «Հայգազարդ» ՓԲԸ-ի լուծարումը:
24. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը անմիջական հսկողություն կիրականացնի «ՀԱԷԿ» և «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ների հանդեպ՝ ապահովելով այդ ընկերությունների կողմից վերը նշված՝ գործողությունների սահմանված ժամկետներում կատարումը և նախանշված նպատակների իրագործումը:
25. Ֆինանսական առողջացման վերոնշյալ բոլոր միջոցառումների կատարման ժամկետ է սահմանվում մինչև 2021 թվականի հուլիսի 30-ը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|