ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 օգոստոս 2023 թ. |
N 3968-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ, ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ՝ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 1-ին կետի 7-րդ ենթակետը, 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ, 6-րդ ենթակետերը Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության և բժշկական օգնության և սպասարկման գործունեության, դեղերի մեծածախ, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 և 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշումների պահանջներին`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Բավարարել դեղատնային գործունեություն (դեղատուն (դեղեր չպատրաստող)), բժշկական օգնություն և սպասարկում, դեղերի մեծածախ իրացման, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
1) «ԱԳԱՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղերի մեծածախ իրացում |
2) ՄՀԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ |
դեղերի մեծածախ իրացում |
3«ԲԱԶՈՒՆՑ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն |
4) ԱՐՄԱՆ ԱՊՐԵՍՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
5) ԱՐՏՈՒՇ ԱՐՏՈՒՇՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
6) ՌԻՄԱ ԿԱՄԱՎՈՍՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
7) ՍԱՇԻԿ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
8) ԱՄԱԼՅԱ ԳԱԼՈՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
9) ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
9) «ԻՄՍԻՐՈՒՆ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
11) «ՈՒԻԳՄՈՐ ԳՐՈՒՓ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
10) «ԹԻՎ 16 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
11) «ԱՎԵ ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
12) «ԳԱՍՏՐՈ ԿԼԻՆԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
13) «ՏԵԼԵՄԵԴԼԱԲ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
14) «ՎԵՆՏՈՒՌԱ ԴԵՆՏԱԼ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
15) «ՎԻՏԱ ՔԼԻՆԻՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
16) «ԲԱՅԳԵՌ ԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
17) «ԱՎԵՏԻՍՅԱՆ ԴԻԱԳՆՈՍՏԻԿ ԿԵՆՏՐՈՆ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
18) ԱՐԹՈՒՐ ՇԱՔԱՐՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
19) ՎԱՉԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
20) ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
21) ՊԵՏՐՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
22) ՆԱՐԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
23) ՔՐԻՍՏԻՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի` |
2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 և 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշումների պահանջներին համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Լ. Նանուշյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|