Գլխավոր տեղեկություն
Համար
N 572-Ա/2
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (28.04.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
27.04.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

27 ապրիլի 2023 թ.

N 572-Ա/2

 

«ԱՏՁՄ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ՝ 0612.04.5-«ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ» (0612.04.01.5-«ՀԱՄԱԿԱՐԳԱԲԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՄԲ) ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի թիվ 808-Ն որոշմամբ հաստատված հավելված՝ N 13-ի 3-րդ, 5.1-րդ, 6-րդ, 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 151/8 նիստի եզրակացությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «ԱՏՁՄ» կրթական հիմնադրամին տալ միջին մասնագիտական կրթական ծրագրով, ուսուցման գրական հայերեն լեզվով, առկա ուսուցմամբ, հիմնական հանրակրթության հիմքով, 4 տարի ուսուցման տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 15-ական տեղերի թվով՝ 0612.04.5-«Համակարգերի տեսություն» (0612.04.01.5-«Համակարգաբան» որակավորմամբ) մասնագիտության գծով գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա. Արշակյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Սվաջյանին:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան