Գլխավոր տեղեկություն
Համար
N 430-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (27.07.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.24-2023.08.06 Պաշտոնական հրապարակման օրը 26.07.2023
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
26.07.2023
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 հուլիսի 2023 թ.
քաղ. Երևան

N 430-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 332-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Արդարադատության նախարարի 2023 թվականի հունիսի 22-ի «Հաշտարարների որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման կարգը հաստատելու մասին» N 332-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Նախաբանում «2-րդ» բառը փոխարինել «1-ին» բառով.

2) Հրամանով հաստատված հավելվածի`

ա. 5-րդ կետի առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ.

«Ուսուցումը կարող է անցկացվել նաև հավակնորդների առավելագույն քանակի նախատեսմամբ:».

բ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ ՝

«7. Ուսուցման կազմակերպման նպատակով նախարարությունը իր պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հայտարարություն՝ նշելով ուսուցմանը մասնակցելու համար դիմումի ներկայացման վերջնաժամկետը, դիմում ներկայացնելու կարգը, անհրաժեշտության դեպքում նաև՝ ուսումնական դասընթացների մասնակիցների առավելագույն քանակը: Հայտարարության տեղադրման պահին ուսուցման ծրագիրը հաստատված լինելու դեպքում տեղադրվում է նաև ՝ ներկայացնելով ուսուցման տվյալ տարվա ծրագիրը, իսկ այն դեպքերում, երբ կայացվել է դասընթացները հեռավար ուսուցման ձևով անցկացնելու մասին որոշում՝ նշում դասընթացները հեռավար ուսուցման ձևով անցկացնելու մասին:».

գ. 8-րդ կետի 3-րդ ենթակետում «տվյալները» բառից հետո լրացնել «՝ նշելով նախկինում զբաղվածության և հմտությունների վերաբերյալ տեղեկատվություն» բառերը․

դ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9. Նախարարությունը դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո՝ տասը աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է սույն կարգի 8-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխանությունը։ Այն դեպքում, երբ դասընթացը հայտարարվում է հավակնորդների առավելագույն քանակով և ուսումնական դասընթացներին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանց քանակը գերազանցում է Արդարադատության նախարարության կողմից հայտարարված առավելագույն քանակը, ապա ուսումնական դասընթացի տվյալ փուլին մասնակցող հավակնորդները ընտրվում են հավակնորդների ցանկից՝ հաշվի առնելով հավակնորդների կրթությունը, մասնագիտական փորձը և ծավալած մասնագիտական գործունեությունը, հմտությունները և ուշադրության արժանի այլ հանգամանքներ։ Տվյալ փուլի համար չընտրված մասնակիցները դիտարկվում են ուսուցման հաջորդ դասընթացին մասնակցելու համար: Դիմումը չի դիտարկվում նախարարության կողմից, եթե՝

1) դիմողի ներկայացրած փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

2) դիմողը հայտարարության մեջ նշված ժամկետում չի ներկայացրել ուսուցմանը մասնակցելու համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:».

ե. 29-րդ կետում «5-օրյա» բառը փոխարինել «տասնօրյա» բառով։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Գ. Մինասյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան