Գլխավոր տեղեկություն
Համար
N 94-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (20.07.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.07.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
17.07.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

17 հուլիսի 2023 թ.

N 94-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ 609-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝

 

Հրամայում եմ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգերը հաստատելու մասին» թիվ 609-Ն հրամանի Հավելված 3-ում՝

1) 5-րդ կետի 2-րդ ենթակետում «գերազանցության դիպլոմ տրվում է բակալավրիատում միջին որակական գնահատականի /ՄՈԳ/ հնարավոր առավելագույն արժեքի 90%-ը, իսկ մագիստրատուրայում` 95%-ն ապահովելու դեպքում,» բառերը փոխարինել «գերազանցության դիպլոմ տրվում է միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հնարավոր առավելագույն արժեքի 90%-ը ապահոված,» բառերով․

2) 20-րդ կետի 6-րդ ենթակետում, 23-րդ և 26-րդ կետերում «ՀՀ կրթության և գիտության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.

3) 20-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«8) Նկարագրվում է բարձրագույն կրթության ազգային համակարգը հայերեն և անգլերեն լեզուներով (Ձև 4):».

4) լրացնել Ձև 4՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

 2023 թվականի հուլիսի 17-ի

թիվ 94-Ն հրամանի

 

«Հավելված 3

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2010 թվականի հունիսի 22-ի

թիվ 609-Ն հրամանի

 

Ձև 4

 

8. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում կրթության համակարգը բաղկացած է 12-ամյա ընդհանուր միջնակարգ կրթությունից (տարրական, հիմնական և ավագ դպրոց), նախնական և միջին մասնագիտական կրթությունից, բարձրագույն և հետբուհական կրթությունից:

Բարձրագույն և հետբուհական կրթությունը կարգավորվում է «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն Հայաստանի Հանրապետության օրենքներով, որոնց դրույթները համահունչ են Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին` Բոլոնիայի գործընթացի հիմնական նպատակներին և Եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթությանը վերաբերող որակավորումների ճանաչման մասին կոնվենցիային: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որպես Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին մշակում և իրականացնում է կրթության և գիտության բնագավառների քաղաքականությունը:

Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը ներառում է բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող 25 պետական, 25 ոչ պետական, 3 օտարերկրյա ուսումնական հաստատությունների և 1 օտարերկրյա ոչ պետական բուհի մասնաճյուղեր, ինչպես նաև 4 պետության մասնակցությամբ օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղեր:

Կրթական ծրագրերի մշակման, դրանց տրամադրման և գիտելիքների գնահատման համար բուհերում կիրառվում է կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգին (ԿՓԵՀ) համադրելի ազգային կրեդիտային համակարգ: Կրեդիտները արտահայտում են ուսուցման ծավալը` հիմնված ուսումնառության սահմանված վերջնարդյունքների և դրանց հետ կապված ծանրաբեռնվածության վրա: Առկա ուսուցմամբ մեկ ակադեմիական տարին համարժեք է 60 կրեդիտի և համապատասխանում է ուսանողի 1800 ժամ ծանրաբեռնվածությանը: Որպես կանոն, ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին և ներառում է երկու կիսամյակ` 20 և 22 շաբաթ տևողությամբ:

 

Որակի ապահովում և որակավորումների ճանաչում

2008 թվականից սկսած Հայաստանում գործում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը, որի գործունեությունը հիմնված է Եվրոպական հավատարմագրման չափանիշների, ընթացակարգերի վրա և ուղղված է բարելավելու կրթության որակը: Ինստիտուցիոնալ հավատարմագրումը պարտադիր գործընթաց է, որի հիման վրա իրականացվում է կրթական ծրագրերի կամավոր հավատարմագրումը: Ինստիտուցիոնալ հավատարամագիրը շնորհվում է բուհին 2 տարի (պայմանական), 4 կամ 6 տարի ժամկետներով (կախված բուհում առկա թերությունների ռիսկայնության աստիճանից):

Պետությունը ճանաչում է պետական նմուշի դիպլոմները, որոնք շնորհվում են բոլոր պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի կողմից: Նաև ճանաչվում են նախկինում շնորհված դիպլոմավորված մասնագետի որակավորումները, որոնք համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի համարժեք են մագիստրոսի որակավորմանը:

 

Որակավորումների ազգային շրջանակ

2016 թվականին Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության Որակավորումների ազգային շրջանակի (այսուհետ՝ ՀՀ ՈԱՇ) վերանայված տարբերակը, որը բաղկացած է ութ մակարդակներից և համադրելի է Եվրոպական որակավորումների և Բոլոնիայի գործընթացի բարձրագույն կրթության որակավորումների շրջանակներին: Այն կառուցված է շարունակական կրթության սկզբունքի հիման վրա և իր մեջ ներառում է տարբեր ուղիներով ձեռք բերված որակավորումներ, որոնք ճանաչվում են Հայաստանում:

 

Բարձրագույն կրթության որակավորումներ

Բարձրագույն կրթությունը իրականացվում է երեք աստիճաններով: Առաջին աստիճանում իրականցվում են բակալավրի կրթական ծրագրեր, որոնց ավարտին ուսանողները ձեռք են բերում տվյալ ոլորտի հիմնարար գիտելիքներ, հմտություններ և կարողություն` ուսումը շարունակելու և աշխատելու նպատակով:

Բակալավրի որակավորման համար (ՀՀ ՈԱՇ-ի և Եվրոպական որակավորումների շրջանակի (ԵՈՇ) 6-րդ մակարդակի համապատասխան որակավորում) սահմանված է 180-240 կրեդիտ (առկա ուսուցմամբ երեք կամ չորս տարի տևողությամբ): Բակալավրի ծրագրում ընդունելության անհրաժեշտ պայման է միջնակարգ կրթության (լրիվ) վկայականի կամ միջին մասնագիտական կրթության դիպլոմի առկայությունը:

Բարձրագույն կրթության երկրորդ աստիճանում իրականցվում են մագիստրոսի, անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրեր, որոնք ուղղված են ուսանողներին տալու տվյալ ոլորտի խորացված գիտելիքներ, հմտություններ և կարողություն՝ հետագա ինքնուրույն աշխատանքի և դոկտորանտուրայում ուսումը շարունակելու համար: Կրթական ծրագրերի ավարտին շնորհվող որակավորումները համապատասխանում են ՀՀ ՈԱՇ-ի 7-րդ մակարդակին և համադրելի են ԵՈՇ-ի 7-րդ մակարդակին:

Մագիստրոսի որակավորման համար սահմանված է առկա ուսուցմամբ 60-120 կրեդիտ (մեկ կամ երկու տարի տևողությամբ): Մագիստրոսի կրթական ծրագրում ընդունելության անհրաժեշտ պայման է բակալավրի որակավորումը:

Անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերը իրականացվում են բժշկական մասնագիտությունների համար։ Սահմանված է 300 կրեդիտ (5 տարի) տևողությամբ «բժիշկ-ստոմատոլոգ»-ի և 360 կրեդիտ (6 տարի) «բժիշկ» որակավորումների համար: Անընդհատ և ինտեգրացված ծրագրերում ընդունելության անհրաժեշտ պայման է միջնակարգ կրթության ավարտական փաստաթղթի կամ միջին մասնագիտական կրթության դիպլոմի առկայությունը:

Հետագա բժշկական մասնագիտացում ստանալու համար ուսանողները կարող են շարունակել կրթությունը կլինիկական օրդինատուրայում (կլինիկական ռեզիդենտուրայում), որի տևողությունը սահմանված է 1-4 տարի՝ ելնելով մասնագիտության առանձնահատկությունից:

Բարձրագույն կրթության երրորդ աստիճանի` ասպիրանտուրայի նպատակն է սովորողներին տալ ժամանակակից տեսական ու գործնական գիտելիքներ, հետագա ինքնուրույն հետազոտական և մասնագիտական ստեղծագործական աշխատանքի համար: Ընդունելության անհրաժեշտ պայման է մագիստրոսի կամ դրան համարժեք այլ որակավորման, իսկ կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ մասնագետի որակավորման առկայությունը:

Ասպիրանտուրայի համար սահմանված է 180 կրեդիտ՝ առնվազն 3 տարի ուսուցմամբ: Ատենախոսության պաշտպանությունից հետո շնորհվում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Գիտությունների դոկտորը գիտական աստիճան է, որը շնորհվում է գիտությունների թեկնածուի որակավորում ունեցող անձին՝ նրա գիտական նվաճումների ճանաչման և դոկտորական ատենախոսության բարեհաջող պաշտպանության արդյունքում:

 

Գնահատման համակարգը

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններն ունեն ուսանողների գիտելիքների գնահատման համակարգ՝ գնահատման և նշագրման հստակ և հրապարակված չափանիշներով:

 

8 INFROMATION ABOUT THE NATIONAL HIGHER EDUCATION SYSTEM

 

The education system of the Republic of Armenia consists of 12-year general secondary education (primary, basic and high school), vocational education, higher and postgraduate education.

Higher and postgraduate education is regulated by the Law on Education (1999) and the Law on Higher and Postgraduate Education (2004) of the Republic of Armenia with main provisions in line with the assumed international obligations – main goals of the Bologna Process and the Lisbon Recognition Convention. The Ministry of Education, Science, Culture and Sports is an authority which elaborates and implements the policies in education and science sectors on behalf of the Armenian Government.

The Armenian higher education system comprises 25 state, 25 non-state (private) higher education institutions, 3 foreign education institutions and 1 foreign non-state (private) HEI branches as well as 4 higher education institutions with the State participation.

European Credit Transfer and Accumulation System (ECTS) is adopted by HEIs as a national credit system and is used to design, deliver of education programs and knowledge assessment. Credits represent learning based on defined learning outcomes and their associated workload. One academic year is equivalent to 60 credits and corresponds to 1800 hours of student workload. The academic year, as a rule, starts on the 1st of September and consists of 2 semesters (terms) with duration of 20 and 22 weeks.

 

Quality Assurance and recognition of qualifications

The activities of National Center for Professional Education Quality Assurance (ANQA) (existing in the Republic of Armenia since 2008) are based on European quality assurance standards and guidelines and are aimed at improving the quality of education. Institutional accreditation is an obligatory process based on which the voluntary process of program accreditation is carried out. The institutional accreditation is granted to HEI for 2 years (conditional), 4 or 6 years depending on level of significance of shortcomings.

The State recognizes state-issued diplomas awarded by the state and accredited non-state (private) HEIs. Moreover, the qualification of a certified specialist awarded previously is recognized and equalized to the Master’s degree based on the Law on Higher and Postgraduate Professional Education of the RA.

 

National Qualifications Framework

In 2016 the Government of the Republic of Armenia approved the revised version of National Qualifications Framework (ANQF) which consists of 8 levels and is comparable with the European Qualifications Framework (EQF) and the Qualifications Framework of the European Higher Education Area (QF-EHEA). The ANQF is based on the concept of lifelong learning and comprises qualifications gained through various pathways recognized in Armenia.

 

Higher Education Qualifications

Higher education is realized in three levels. At the first level, bachelor's degree programs are implemented, after which students acquire basic knowledge, skills and competences in that field in order to continue their studies and work.

For bachelor’s degree qualifications (corresponding to the level 6 of the ANQF and EQF) credits from 180 to 240 are set (with duration of 3-4 years of full-time studies). A necessary condition for admission to bachelor program is a Certificate of Secondary Education (full) or a vocational education diploma.

At the second level, master’s degree, ongoing and integrated education programs are implemented which aim at giving students an in-depth knowledge of the field, skills and competences to work independently and pursue studies at doctoral level. Qualifications awarded upon successful completion of program correspond to the level 7 of the ANQF and are comparable to EQF level 7.

For Master’s degree qualification credits from 60 to 120 are set (with duration of 1-2 years of full-time studies). A necessary condition for admission to Master’s degree program is a Bachelor’s degree qualification.

The ongoing and integrated education programmes are implemented for medical specialties. 300 credits are set for ՛՛Doctor of Stomatology'' (5 years) and 360 credits for ''M. D. Physician’’ (6 years) qualifications. A necessary condition for admission to ongoing and integrated education programmes is a Certificate of Secondary Education (full) or a vocational education diploma.

For further medical education students are offered clinical residency program (residency medical training) with the duration of 1-4 years depending on specialization.

The aim of the third level of higher education - Doctoral degree program– is to provide students with advanced theoretical and practical knowledge for further independent research and professional creative work. A necessary condition for admission to doctoral degree program is a Master’s degree or an equal qualification as well as, M. D. Physician qualification for clinically oriented medical specialties.

The credits set for doctoral degree are 180 at least 3 years of full-time studies. Upon successful completion of doctoral studies and defense of a thesis Doctoral Degree (usually referred as Doctor of Philosophy) is awarded.

Doctor of Sciences is an advanced scientific degree, which is awarded to an individual holding Doctoral Degree (usually referred as Doctor of Philosophy) as an acknowledgement of his further scientific achievements and after successful defense of dissertation.

 

Assessment system

Higher educational institutions of the Republic of Armenia have students' knowledge assessment system with clear and published mark-up criteria.»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2023 թվական: